Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռևս այս տարվա սկզբին էր Փաշինյանը հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու ծրագրերի մասին, և դա դիտարկվում է TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել Ազգային հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային։ Նա պնդել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի», քանի որ այն իբր «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Հայաստանին սպառնում է «լիարժեք էներգետիկ ճգնաժամ»։ Միաժամանակ նա նշել է, որ էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և այնուհետև դեպի Թուրքիա ու Եվրոպա, «հնարավորություն կտա հայկական էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամին»։

Իսկ ահա քաղաքագիտության դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, «տարածաշրջանային ինտեգրման օրակարգի քողի ներքո Հայաստանի համար ձևավորվում է էներգետիկ նոր կախվածություն»։ «Ադրբեջանը չի ցանկանում մեզ պարզապես էլեկտրաէներգիա վաճառել. նա ցանկանում է մեզ կախվածության մեջ գցել, որպեսզի կարողանա ցանկացած պահի փակել «անջատիչը» և պայմաններ թելադրել», - նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Միաժամանակ, Դավթյանը գնահատել է, որ ներկա փուլում Ադրբեջանը չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնելու համար, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Նա նաև պարզաբանել է, որ ներկայում առկա են պայմաններ արտաքին մատակարարների՝ Հայաստանի շուկա մուտք գործելու համար, քանի որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան 2022 թվականի փետրվարից ազատականացվել է։ Այդ համատեքստում փորձագետն ընդգծել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի առանձնահատուկ նշանակությունը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանել էլեկտրաէներգիա և մասնակցել այնպիսի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսին է, օրինակ՝ Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանին էներգետիկ առումով կախվածության մեջ կդնի այլ երկրներից։

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է հասնել էներգետիկ լիարժեք անկախության՝ արևային էներգիայի արտադրության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։ Ավելորդ չի լինի հիշեցնել նաև, որ մայիսին Երևանն ու ԵՄ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որում խոսվում է «Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան՝ 2040 թվականին հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման» մասին։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, սեպտեմբերի 29ին նախատեսված է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան՝ երկրում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Նա, սակայն, հստակեցրել է, որ ատոմակայանի կառուցման հարցը աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չէ. «Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Մենք կընտրենք նրան, ով մեզ կներկայացնի լավագույն առաջարկը»։

Բայց ինչպե՞ս կարող է ազգային էներգահամակարգի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը կապված լինել այս ծրագրերի հետ. svpressa.ru–ն այս հարցն է ուղղել քաղաքագետ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ Նիկիտա Մենդկովիչին:

«Իմ կարծիքով, նման խոսակցությունների ի հայտ գալը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը աբսուրդի հասցնելու դրսևորում է։ Իսկապես, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում (ինչը ներկայացվում է որպես հենց այս քայլի հիմնավորում) Հայաստանը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանին։ Ղարաբաղը կորսվեց։ Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը տրամաբանական քայլ կլիներ դեպի Երևանի և հայկական այլ քաղաքների հանձնումը ադրբեջանական վերահսկողությանը։ Ենթադրաբար, սա ևս կապված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այսպիսով, սա փորձ է ռացիոնալացնելու, կանխատեսելու կամ, ավելի ճիշտ, էքստրապոլ յացիայի ենթարկելու ներկայիս քաղաքական գործընթացները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա հստակ տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես չի գիտակցում իր գործողությունների հետևանքները։ Նա խոսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին և քննարկում Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Եվ այս ամենի ֆոնին էլ հայտարարում է Մոսկվայի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ համաձայնության գալու ցանկության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իմաստ չունի ներդրումներ կատարել ոչ բարեկամական երկրում։ Եթե Եվրոպական միությունը որոշեր (ինչպես արել են Հունգարիան և այլ երկրներ) օգտագործել ռուսական միջուկային տեխնոլոգիաները, կարծում եմ, որ եվրոպացի ներկայացուցիչները ուղղակիորեն կբանակցեին Մոսկվայի հետ, փոխանակ այդ հարցը վստահելու Փաշինյանին։ Ուստի, կրկնում եմ, այս պահին ես կապ չեմ տեսնում այդ իրադարձությունների միջև։ Ինչ վերաբերում է գործող միջուկային օբյեկտների վերանորոգմանն ու սպասարկմանը, ապա դա կրկին երկկողմ համաձայնագրերի խնդիր է։ Եվ այդ համաձայնագրերը, ինչպես արդեն նշել եմ, պետք է դիտարկել այս համատեքստում. Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների՝ թե՛ գաղափարական, թե՛ տարածքային։ Ըստ էության, սա ազգային կապիտուլյացիայի տանող ուղի է։ Եվ եթե այն իսկապես հասցվի իր տրամաբանական ավարտին, ապա դա կնշանակի հայկական պետականության վերացում»,– ասել է Մենդկովիչը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինի
Ամենադիտված