Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրորդ Արցախյան պատերազմի ու դրա աղետալի պատճառների, արդյունքների և հետևանքների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են բաց կամ մշուշոտ, ու բազմաթիվ հարցականներ կան օդում կախված։ Ճիշտ է՝ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե իրենք թափանցիկ են ժողովրդի առաջ, բայց գաղտնի են պահում ժողովրդից մի շարք եղելություններ։ Այդպես, օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն ինչ-որ կերպ կարող էր լույս սփռել որոշ հարցերի վրա, չի հրապարակվել և ուղարկվել է Ազգային ժողովի առաջին (գաղտնի) բաժին: Այսինքն, հասանելի չէ հանրության համար։ Բերվում է այն հիմնավորումը, որ այդ զեկույցը գաղտնի տեղեկություններ է պարունակում։ Ու անգամ հավաստիացումներ կան, որ թեև ամբողջական տարբերակը մնալու է փակ, հանրությանը աստիճանաբար հասանելի կդառնան զեկույցի առանձին հատվածներ, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում:

Սակայն խնդիրը միայն գաղտնիությունը չէ։ Իշխանությունները նաև այնպիսի պարզ հարցերի պատասխանները դեռևս մինչև հիմա չեն տվել, որոնք ընդհանրապես գաղտնիության հետ կապ չունեն, և որոնց պատասխանները հանրությունը վաղուց պետք է արդեն իմացած լիներ։ Օրինակ՝ մինչև այսօր անհայտ է, թե պաշտոնապես ինչքան զոհ է ունեցել հայկական կողմը պատերազմի արդյունքում, ինչը տարբեր տարընթերցումների տեղիք է տալիս՝ անգամ պաշտոնական մակարդակով։ Ի մասնավորի, Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը՝ նշելով 4800։ Բնականաբար, երկրի նախագահը նման հայտարարության համար ինչոր տվյալների ծանոթ եղել է, այլապես դժվար թե որևէ կոնկրետ թիվ հնչեցներ։ Բայց հետաքրքիրն այն է, որ շատ չանցած՝ մեծ արագությամբ նախագահի աշխատակազմը հերքեց այդ թիվը՝ նշելով, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ Եթե նայենք ժամանակի ընթացքում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ապա կարող ենք հանդիպել բոլորովին տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող թվեր, օրինակ՝ 3833, 4273, 3825, 3815, հիմա էլ՝ 3755։

Սա չափազանց զգայուն թեմա է. ի վերջո, գործ ունենք ոչ զուտ վիճակագրական տվյալների կամ ֆինանսական ինչ-որ ցուցանիշների, այլ կոնկրետ մարդկանց, մարդկային ճակատագրերի հետ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ նրանցից յուրաքանչյուրը հատուկ հարգանքի ու պատվի է արժանի։ Ավելին՝ յուրաքանչյուր զոհված հերոսին պետք է հիշել, հիշատակել անուն-ազգանունով։ Բայց, ինչպես արդեն համոզվել ենք, իշխանությունների համար այդ ճակատագրերը չեն կարևորվում ու անգամ նշանակություն չունեն։ Չնայած, ինչ սպասես մի կառավարությունից, մի իշխանությունից, որի ղեկավարը մեր նահատակների մասին խոսում է պլ յուսմինուսով՝ նշելով. «Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»:

Միգուցե պատերազմից անմիջապես հետո հնարավոր էր մոտավոր թվերից խոսել՝ հաշվի առնելով, որ տեղի ունեցածը դեռ թարմ էր ու ճշտումների, հստակեցումների կարիք կար։ Այդ դեպքում ինչ-որ կերպ կարելի էր ըմբռնումով մոտենալ թվերի տարբերությանը։ Բայց ամենազարմանալին այն է, որ պատերազմից վեց տարի է անցել, սակայն հստակ պատկեր դեռևս չունենք։

Դժվա՞ր էր զոհերի ու անհետ կորածների քանակը պարզել ու հրապարակել կոնկրետ անուն-ազգանուններով: Իհարկե՝ ոչ։ Շատ արագ կարելի է այդ հարցին վերջնական ու մեկընդմիշտ լուծում տալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում զոհերի ու անհետ կորածների ցուցակները, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իսկ գուցե նրանք վախենո՞ւմ են նման ցուցակ հրապարակել, ինչի՞ց են վախենում: Եվ արդյո՞ք տրամաբանական չէ, որ մարդկանց շրջանում կասկածներ կան, թե ինչու չեն հրապարակվում այդ տվյալները, կասկածներ կան, որ այդ թվերը էականորեն տարբերվում են նրանից, ինչ ներկայացվում է հիմա։ Պատահական չէ, որ պատերազմից հետո և մինչ այսօր տարբեր թվեր են շրջանառվում, այդ թվում՝ 5 հազար զոհերի մասին խոսակցությունները, ավելին՝ սոցցանցերում նույնիսկ հանդիպում են շատ ավելի մեծ թվեր, ինչից քպականներն ընկնում են հիստերիայի մեջ, իսկ Արարատ Միրզոյանը նույնիսկ այնքան էր ոգևորվել, որ այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։

Եթե չկա զոհերի ամբողջական, հստակ անվանական ցուցակ, բնական է, որ միշտ էլ տարբեր մեկնաբանություններ, տարբեր թվեր լինելու են, նույնիսկ շահարկումներ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Միայն հերքելով կասկածները չեն վերանում, քանի դեռ վերջնական հաստատված ցուցակ չկա։

Որպեսզի նման հակասություններ չլինեն, որպեսզի չլինեն «շահարկումներ», դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ հրապարակեք բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները, և վերջ: Այդ ժամանակ զոհ ունեցած կամ իրենց զավակի, հարազատի մասին տեղեկություն չունեցողները կտեսնեն՝ կա, արդյոք, իրենց հարազատի, զավակի անունը այդ ցուցակում: Եթե «բացեր» չլինեն, արձագանքներ չլինեն, բոլորն էլ կհասկանան, որ, այո, հենց այնքան են մեր զոհերը, որքան ներկայացվում է: Եթե չկա անհանգստանալու բան, ինչի՞ համար է այս ձգձգումը, ի՞նչն է խանգարում հրապարակել այդ ցուցակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներԴելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ
Ամենադիտված