Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 16-ին՝ ժամը 20․55-ին, ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից․ Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 30-ամյա մի բնակիչ։

Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել Հոբարձի գյուղի մի հյուրատան մոտ, որտեղ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ ու փամփուշտներ:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով։

Հանցագործության բացահայտումը համագործակցված աշխատանքի արդյունք էր։ Քրեական ոստիկանության Լոռու և Կոտայքի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչ այս դեպքը Ջրվեժում տեղի ունեցած վեճի ընթացքում 30-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել համագյուղացուն, որն էլ, հաշվեհարդար տեսնելու նպատակով, ընկերոջ հետ կազմակերպել էր նրա սպանությունը։

Տեղեկանալով, որ նա գտնվում է Հոբարձի գյուղի հյուրատանը, հուլիսի 16-ին ընկերները վարձել էին «Նիսան» մակնիշի մեքենա ու զինված մեկնել հյուրատուն։ Այստեղ միայն 30-ամյա տղամարդու ընկերն էր, որին բռնությամբ նստեցրել էին մեքենան ու տեղափոխել այլ վայր։ Հյուրատան մոտակայքում հանդիպել էր 30-ամյա տղամարդը, և սկսվել էր փոխհրաձգություն, որի ընթացքում էլ ստացած հրազենային վնասվածքներով տուժածը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Սրանով, սակայն, խնդիրը չէր լուծվել։ Այս անգամ 30-ամյա տուժածի 35-ամյա աբովյանցի ընկերն էր փորձել վրեժ լուծել, ինչը իրավապահներին հաջողվեց կանխել։

Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով և այլ քննչական գործողություններով հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

Հանցագործության մասնակից անձանց մի մասը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ՝ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

«Ռեալ»-ն այլևս միանձնյա առաջատարը չէ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները Երևանը մտադիր է ազգայնացնել Մոսկվային պատկանող ակտիվներըՓաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան. Պեսկով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենադիտված