Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ԵՄ արտահանման զգալի աճի վերաբերյալ հրապարակված վիճակագրությունը կասկածելի է, գրում է 1prime.ru–ն։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հայտնել էր ԵՄ արտահանման աճի մասին։ Մասնավորապես, նախարարների կաբինետի տվյալներով ԵՄ արտահանումը 2026 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը գերազանցել է 516 միլիոն դոլարը, կամ ավելի քան 80%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտավորապես 287 միլիոն դոլար)։ «Այս թվերը հաշվի չեն առնում գների աճը, որը կարող է մեծապես տարբերվել առանձին ապրանքների համար։ Օրինակ պղնձի գները տարվա ընթացքում աճել են 39%-ով։ Ի դեպ, պղնձի հանքաքարն է եղել ԵՄ արտահանման հիմնական ապրանքը», - նշել է փորձագետը։

Ավելին, նա նշել է, որ Եվրոստատի կողմից տրամադրված թվերը չեն համընկնում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ «Եվրոպական տվյալների համաձայն այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից ԵՄ արտահանումը կազմել է 318 միլիոն դոլար, մինչդեռ հայկական տվյալների համաձայն այն 466 միլիոն դոլար է։ Դա գրեթե 1.5 անգամ տարբերություն է», - նշել է Միքայելյանը։ Նա բացատրել է, որ դա մասամբ պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ին ուղղված արտահանման մի մասը մաքսազերծվում է Վրաստանում, ապա վերաարտահանվում Բուլղարիա կամ Ռումինիա որպես վրացական արտահանում։

«Եթե մենք ներկայացնում ենք տվյալներ, ապա պետք է նաև հաշվի առնել, թե ինչպես են մեր գործընկերները ընկալում առևտուրը։ ԵՄ-ն չի ընկալում, որ Հայաստանից ԵՄ արտահանումը աճել է 80%-ով, ԵՄ տվյալների համաձայն աճը կազմում է 20%», - նշել է քաղաքագետը։

ԵՄ երկրներ արտահանման կառուցվածքի վերաբերյալ էլ փորձագետը նշել է, որ դրանց մեծ մասը կազմում են հանքաքարի խտանյութերը։ «Հունվար-մայիս ամիսների առկա տվյալների համաձայն ԵՄ արտահանումն աճել է 220 միլիոն դոլարով։ Հունիսին աճը նվազագույն էր՝ ընդամենը 10 միլիոն դոլար։ Հանքաքարերը՝ պղնձի, մոլիբդենի և ցինկի խտանյութերը, կազմել են արտահանման աճի 89%-ը։ Ավելին, այդ աճի մեծ մասը պայմանավորված է ոչ թե ֆիզիկական ծավալով, այլ գների աճով։ Մի շարք պատճառներով, այդ թվում հնարավոր է Իրանի պատերազմով, համաշխարհային շուկայում ապրանքների գները բարձրացել են։ Հետևաբար, ԵՄ արտահանման աճի հետևում գների աճի ազդեցությունն է», - նշել է Միքայելյանը։

Նա նաև պարզաբանել է, որ այդ խտանյութերի մի մասը, որոնք նախկինում գնում էին այլ ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանը կամ Շվեյցարիան, այժմ գնում են ԵՄ։ «2026 թվականի հունվարից մինչև մայիս ամիսները Հայաստանի ԵՄ արտահանումների ընդհանուր ծավալի 62%-ը կազմել են խտանյութերը, հաջորդ ամենամեծ խումբը հագուստն է 13%-ով, սև մետաղներն ու ալյումինը կազմել են ևս 8-ական %։ Մյուս բոլոր խմբերը կազմել են ոչ ավելի, քան 1%-ը։ Սա է ամբողջը, ինչ մենք արտահանում ենք ԵՄ», - նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԲԿ. Լենինգրադում ծնված և Թրամփի խոշոր հովանավորը պատրաստվում է պղինձը Հայաստանից ԱՄՆ վերաուղղորդելՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը որոշում է հետևել Մոնտանայի օրինակին«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ «Գենետիկական աղբ ԵՄ-ի համար». Հայաստանը կարող է աղքատանալ ԵԱՏՄ-ից խզման պատճառովՈչ ակնհայտ արտահանումներ. Ի՞նչ կարող է վաճառել ՀայաստանըՂարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր. պատմության այս օրը (հոկտեմբեր 25)Հայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ով Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքը չեղարկելու վերաբերյալ Ռուբիոն Կուբայի ժողովրդին կոչ է արել համագործակցել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ ԱԱ. Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն տիտղոսների համար Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը «Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված