Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համբերատար, խելոք, զուսպ երեխա էր։ Փոքր տարիքում զբաղվել է կարատեով, մեդալներ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Ծովինարը։

Համլետը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ այսօր Համլետի մասին հիշեցնում է նրա զոհվելուց հետո տեղադրված հուշաքարը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն անկեղծանում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այդ առումով Համլետն ու եղբայրը հակառակ բևեռներ են։ Համլետս լավ էր տիրապետում ռուսաց լեզվին, վարժ խոսում էր։ Անգլերենի հանդեպ ևս անտարբեր չէր, բայց օտար լեզուներից առաջին տեղում ռուսերենն էր։ Իր համար առաջնային տեղում էին նախ՝ սպորտը, այնուհետև՝ խոհարարությունը»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Համլետն ուսումը շարունակել է արհեստագործական քոլեջում՝ խոհարարության բաժնում։ Քոլեջի բակում ևս խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ պատերազմում անմահացած իրենց ուսանողի։ «Այնպես ստացվեց, որ նա վեց ամիս ուշ զորակոչվեց ծառայության։ Մինչ բանակ զորակոչվելը հասցրեց նաև մի շարք տեղերում աշխատել։ Շատ «համեղ ձեռք» ուներ, ամեն ինչ պատրաստում էր, խոհանոցի հետ սեր ուներ։ Երբ ես աշխատում էի և տանը չէի լինում, նա արդեն պատանեկության տարիքից տարբեր ուտեստներ էր պատրաստում, համային փորձարկումներ անում։ Այն Նոր տարուն, երբ պետք է զորակոչվեր ծառայության, բոլորիս հրահանգեց՝ դուք սեղանին մոտ չգաք, ես ամեն ինչ կպատրաստեմ։ Իր կնքամայրը փորձեց աղցանը, շատ հավանեց, Համլետս էլ ասաց՝ բաղադրատոմսը միայն քեզ կասեմ։ Իր բոլոր տետրերը պահել եմ, բայց մինչ օրս չեմ կարողանում բացել, կարդալ։ Ես այն հույսով, մտքերով կարծես լինեմ, որ նա դեռ ծառայում է և գալու է։ Ինձ մոտ այդ տպավորությունն է, որովհետև ես իրեն չեմ տեսել»։

2019 թվականի հունվարի 9-ին Համլետը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր։ Նա իր դիմումի համաձայն ծառայում էր Ջրականում։ Պետք է Գյումրիում ծառայեր, խոհարար լիներ, բայց հրաժարվել էր, մեզ էլ ոչինչ չէր ասում, վերջին պահին ենք իմացել։ Նա ընդամենը մեկ անգամ է արձակուրդ եկել, բայց ուշքն ու միտքն ընկերներն ու զորամասն էր։ Անգամ իրեն ասում էի՝ Ջրականում ո՛չ ծառ կա, ո՛չ տերև, ի՞նչն ես այնտեղ հավանում։ Բայց նա սիրում էր Ջրականը։ Անգամ իրեն երկու ամսով ուղարկեցին Մարտունի նորակոչիկների մոտ։ Չէր հարմարվում Մարտունիում։ Իր եղբայրն էլ գնաց իր մոտ, բայց միայն չորս օր են միասին մնացել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա պատերազմն սկսվելուց մի քանի օր հետո ինձ զանգահարեց, երևի մի հինգ րոպե է խոսել ինձ հետ։ Ես սկսեցի լաց լինել, չկարողացա իր հետ խոսել։ Իմ եղբայրը գնացել էր իր հետևից, բայց նա քեռուն չէր զանգել, որ չկարողանար իրեն գտնել։ Տղաս պատերազմի ընթացքում խոսել է ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց քանի որ ես հուզվում էի, ինձ հետ չէր կարողանում խոսել»։

Համլետին ու ընկերներին Ջրականից տեղափոխում են Հադրութ։ «Նա եղել է Հադրութի գերեզմանատան տարածքում։ Հենց այնտեղ էլ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը զոհվել է։ Համլետը, ևս երեք սերժանտ և երկու նորակոչիկ ինքնակամ են գնացել այդ հատված՝ իրենց զինակից ընկերներին օգնության։ Արդեն բոլոր պատմությունները մենք իրենից հետո ենք իմացել։ Մեր տուն շատ են եկել նաև կամավորական տղաներից, նրանք են ինչ-որ մանրամասներ պատմել։ Ասում են՝ այդ ժամանակ թշնամին արդեն Հադրութում է եղել, տղաները գնացել են իրենց ընկերներին օգնության։ Ցանկացել են շեղել թշնամու ուշադրությունը, որ մյուսները կարողանան այդ հատվածից դուրս գալ, բայց...

Հոկտեմբերի 6-ին զանգահարել է իր կնքահորը, խնդրել, որ իր փոխարեն հրաժեշտ տա ինձ։ Ասել է. «Ես հետ չեմ գալու, մամայիս կպաչեք, կասեք, որ իրեն շատ եմ սիրում»»։

Համլետը ուշ է տուն «վերադարձել»։ «Նրան Հադրութից դուրս են բերել դեկտեմբերի 5-ին, քանի որ այդ հատվածը գրավված է եղել։ ԴՆԹ հետազոտության արդյունքները հաստատվել են մայիսի 28-ին։ Դեկտեմբերի 5-ից Հերացիում է եղել, նրա բոլոր փաստաթղթերը, անգամ դրամապանակն իր մոտ են եղել, ուղղակի ԴՆԹ-ն բավականին ուշ հաստատվեց»։

Տիկին Ծովինարի կրտսեր որդին՝ Հայկը, ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան՝ հակաօդային պաշտպանության գծով։ «Նա մեկ տարի աշխատեց, բայց հետո տեղափոխվեց այլ աշխատանքի, որովհետև երբ համազգեստով տանից դուրս էր գալիս, մնում էր հերթապահության, տագնապով մեկնում էր զորամաս, շատ ծանր ապրումներ էի ունենում»։

Ապրելու ուժի մասին։ «Համլետս պայքարել է, չի նահանջել։ Նա գիտակցաբար անձնազոհության է գնացել, որ մենք ապրենք ու հիմա պետք է իրեն ապրեցնենք։ Տղաները միշտ մեր կողքին են, նրանք ողջերից էլ ողջ են, նրանց անունը հավերժ է։ Մեզ հայրենիք են պահ տվել, որ ապրենք ու հզորացնենք այն։

Ինձ նաև Հայկս է շատ ուժ տալիս, նա մշտապես ինձ դուրս է բերել ծանր հոգեվիճակներից, իմ կողքին է եղել։ Նա էլ շատ ծանր տարավ եղբոր կորուստը։ Մեր ընտանիքում շուտով զույգ տղաներ են ծնվելու՝ Համլետիս ու Հայկիս եղբայրները։ Տղաս այնքան է ոգևորվել, որ եղբայրներ է ունենալու»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ
Ամենադիտված