Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է ցուցադրել թվային առումով բարձր տնտեսական ակտիվություն, սակայն այդ բարձր ցուցանիշների ներքո աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել երկրի տնտեսական զարգացումը։

Համաշխարհային բանկի 2026 թվականի հուլիսյան տնտեսական ամփոփագիրը հենց այս հակասական պատկերի լավագույն արտացոլումն է. մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական ակտիվության 11,7 տոկոս աճ մայիսին և 8 տոկոս աճ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում, մյուս կողմից՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ ազդակներ, որոնք վկայում են, որ տնտեսության ներկայիս աճը դեռևս չի վերածվել կայուն, հավասարակշռված և արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայուն զարգացման մոդելի։

Առաջին հայացքից 11,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը կարող է ընկալվել որպես բացառիկ հաջողություն, սակայն ցանկացած տնտեսական գնահատական պետք է հիմնված լինի ոչ միայն աճի մեծության, այլև դրա որակի վրա։ Եթե տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում ծառայությունների ընդլայնման, սպառման աճի կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, ապա այն զգալիորեն ավելի խոցելի է, քան այն աճը, որը ձևավորվում է արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, բարձր արտադրողականության, արտահանման բազմազանեցման և ներդրումների ընդլայնման հաշվին։ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են, որ մայիսյան արագացումը պայմանավորված էր հատկապես ոչ առևտրայնացվող ծառայությունների՝ զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և որոշ չափով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով։ Թեև ծառայությունների զարգացումը կարևոր է ցանկացած տնտեսության համար, այնուամենայնիվ, ոչ առևտրայնացվող ծառայությունները սահմանափակ ազդեցություն ունեն արտարժութային եկամուտների կայուն աճի վրա և հաճախ ավելի մեծ կախվածություն ունեն ներքին պահանջարկից ու արտաքին զբոսաշրջային հոսքերից։

Զբոսաշրջության ոլորտում արձանագրված գրեթե 15 տոկոս աճը և մեկ միլիոնից ավելի այցելուների գրանցումը դրական ցուցանիշներ են, սակայն այստեղ ևս առկա է կառուցվածքային խնդիր։ Համաշխարհային բանկի տվյալներով, ժամանողների շուրջ 40 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է զգալիորեն կախված մնալ մեկ երկրից։ Ցանկացած քաղաքական, տնտեսական կամ արժութային ցնցում Ռուսաստանում կարող է անմիջապես ազդել Հայաստանի զբոսաշրջության եկամուտների վրա։ Այդ կախվածությունը տարիներ շարունակ ձևավորվել է և այսօր շարունակում է մնալ տնտեսության խոցելիության կարևոր աղբյուրներից մեկը։ Նույնպիսի կախվածություն առկա է նաև արտաքին առևտրի ոլորտում։ Թեև վերջին տարիներին հաճախ է նշվում արտահանման աճի մասին, սակայն Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ ոչ բավարար դիվերսիֆիկացված։ Մայիսին արտահանումը նվազել է 11,5 տոկոսով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 3,7 տոկոսով։ Արտահանման անկման հիմնական պատճառներից մեկը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ կրճատումն էր։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախորդ տարիների արտահանման բարձր ցուցանիշների զգալի մասը պայմանավորված էր ոչ թե Հայաստանում ստեղծված նոր արտադրանքով, այլ վերաարտահանման գործառնություններով։ Երբ այդ գործոնը թուլացավ, արտահանման ընդհանուր պատկերը նույնպես վատթարացավ։

Առանձնապես մտահոգիչ է դեպի Ռուսաստան արտահանման 15 տոկոս նվազումը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են ունենալ առանցքային նշանակություն, և հենց այդ պատճառով Ռուսաստանում քաղաքական կամ տնտեսական փոփոխությունները անմիջապես անդրադառնում են հայկական տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ ոչ միայն առևտրային, այլև ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ։ Եթե այդ սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, դրանք կարող են ազդել տնտեսական աճի, զբաղվածության, գնաճի և սոցիալական վիճակի վրա։

Տնտեսության մեկ այլ հիմնարար խնդիր գնաճն է։ Հունիսին այն հասել է 5,1 տոկոսի՝ գերազանցելով նախորդ ամսվա մակարդակը։ Հատկանշական է, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը սննդամթերքի գների աճն էր, որը կազմում է ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը։ Սա սոցիալական տեսանկյունից հատկապես կարևոր է, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սպառման կառուցվածքում սննդամթերքը զբաղեցնում է ամենամեծ բաժինը։ Այսպիսով, նույնիսկ եթե միջին աշխատավարձերը աճում են, սննդամթերքի արագ թանկացումը կարող է նվազեցնել բնակչության իրական գնողունակությունը։

Հայաստանի տնտեսական զարգացման մեկ այլ առանցքային խնդիր շարունակում է մնալ արտաքին հաշվեկշռի վատթարացումը։ Արտահանումը նվազում է, ներմուծումը շարունակում է աճել, իսկ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի։ Սա նշանակում է, որ երկիրը շարունակում է ավելի շատ ապրանքներ գնել արտաքին աշխարհից, քան վաճառել։ Երկարաժամկետ հեռանկարում նման միտումը չի կարող համարվել կայուն, եթե այն չի փոխհատուցվում բարձրարժեք արտահանմամբ, արտադրողականության աճով կամ մեծածավալ ուղղակի ներդրումներով։

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում ևս առկա են հակասական միտումներ։ Մի կողմից՝ հարկային եկամուտներն աճում են ավելի քան 15 տոկոսով, ինչը խոսում է տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ կապիտալ ծախսերի ավելի քան 54 տոկոս կրճատումը մտահոգիչ ազդակ է։ Կապիտալ ծախսերն այն ներդրումներն են, որոնք ստեղծում են ապագա տնտեսական աճի հիմքերը՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, էներգետիկ համակարգեր, դպրոցներ, հիվանդանոցներ, թվային ենթակառուցվածքներ։ Եթե դրանք կրճատվում են, ապա կարճաժամկետ բյուջետային հավասարակշռությունը կարող է բարելավվել, սակայն ապագա տնտեսական ներուժը կարող է սահմանափակվել։

Այնպես որ, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, ինչպես նաև մյուս տնտեսական ցուցանիշները փաստում են, որ Հայաստանը պետք է շտապի մի շարք ուղղություններով նախաձեռնություններ ցուցաբերելու, բարեփոխումներ իրականացնելու և իրավիճակը բարելավելու ուղղությամբ, այլապես երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով լուրջ խնդիրների է բախվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 328 ԱԹՍ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստ
Ամենադիտված