Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը

Ադրբեջանում հերթական անգամ պետական աջակցությամբ առաջ է մղվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը, որը Երևանում և բազմաթիվ փորձագիտական շրջանակներում դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ուղղված քաղաքական և քարոզչական ծրագիր։ 

Այս օրերին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հնչեցված հայտարարություններն ու ներկայացված խորհրդանիշները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում Հայաստանի տարածքների նկատմամբ պատմաքաղաքական պահանջների ձևավորման քաղաքականությունից։ 

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Պաշտոնական ձևակերպումների համաձայն՝ փառատոնի նպատակն է պահպանել «Արևմտյան Ադրբեջանի» պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև դրանք փոխանցել ապագա սերունդներին։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են քարտեզներ և պատկերներ, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մոտեցումը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի պետական քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը և պարբերաբար օգտագործվում է ինչպես պաշտոնական ելույթներում, այնպես էլ տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։ 

Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի» մարզիկները, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի մայրաքաղաքի անվանումը ադրբեջանական տարբերակով ներկայացնելու քաղաքականությունը շարունակվում է տարբեր հարթակներում։ 

Առավել ուշագրավ են եղել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունները։ Նա նշել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին։ Նրա խոսքով՝ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։ 

Ադրբեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը փաստում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման ներկայացվում է ոչ թե որպես առանձին հասարակական նախաձեռնություն, այլ որպես պետական մակարդակով աջակցվող քաղաքական ուղղություն։ 

Փորձագետների գնահատմամբ՝ նման միջոցառումները միտված են միջազգային և ներքին լսարանների համար ձևավորել այնպիսի պատկերացում, թե Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերադարձի հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական օրակարգի կարևոր մաս։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նույնաբովանդակ միջոցառում ընդամենը օրեր առաջ անցկացվել էր նաև Նախիջևանում։ 

 

«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդ է ձերբակալվել Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ ԶախարովաԹեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ միջուկային հարցի վերաբերյալ շատ կարճ քննարկում է եղել․ Իրանի ԱԳՆ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի՝ ԿԸՀ-ի դեմ հայցադիմումը Ուշադրություն․հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայտնաբերվեց 13-ամյա աղջնակի մարմինըԶավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող Տուլայի մարզում ԱԹՍ–ն հարձակվել է բազմաբնակարան շենքի վրա Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՈրոշ հասցեներում ջուր չի լինիԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ապագա մայրերի հագուստ Չվերթի ժամանակ ուղևոր է մահացել. ՌԴ«Մոսկվան կայրվի»․ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram-ն է կոտրվել 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՍ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրն է այսօր Գազամատակարարման պլանային դադարեցումներ հունիսի 22-ին և 23-ին Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում««Փաշինյանի խաղերը». ինչու է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ» «Հայաստանում ավարտվում է բռնապետության ստեղծումը» Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը. պատմության այս օրը (22 հունիս)Նոր մանրամասներ՝ 11 վիրավորների վիճակիցԵրկրաշարժ՝ ՏավուշումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին Յամալը կրկնել է Պելեի ցուցանիշը 1 զոհ 11 վիրավոր․ խոշոր վթար ԱրագածոտնումԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավըՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Ամենադիտված