Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես Վրաստանով անցնող երթուղու այլընտրանք
Ներկայումս Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են Կասպից ծովով և Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով, չնայած Զանգեզուրի միջանցքը դիտարկվում է որպես զուգահեռ երթուղի։ Ըստ ադրբեջանական պետական լրատվական գործակալության այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է bm.ge–ն։
Նախարարը բացատրել է, որ Վրաստանով անցնող բեռների ծավալը փոքր է, ուստի Զանգեզուրի միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանքային երթուղի։ «Այդ միջանցքը կձգվի դեպի արևելք՝ Կասպից ծովով։ Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա իրականացման վրա։ Նախագծի թուրքական հատվածը 224 կիլոմետր երկարություն ունի, և շինարարությունը սկսվել է 2025 թվականին», - ասել է նախարարը։ Ուրալօղլուն նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մոտենում է միջանցքի աշխատանքների ավարտին. Նախիջևանի հատվածում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված են։
Լիովին ավարտվելուց հետո Չինաստանն ու Եվրոպան կապող Միջին միջանցքը կապահովվի երկու հիմնական զարկերակներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս և Զանգեզուր գծերով։ Նախարարի խոսքով նախագիծը կարևոր է ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլ նաև իրենից ներկայացնում է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջև ամենակարճ ճանապարհը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am