Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես.

2026թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս աճի տեմպի աստիճանական դանդաղում։ Մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6%՝ փետրվարի 7.2%-ի դիմաց, ինչի արդյունքում հունվար-մարտ ամիսների կուտակային աճը նվազել է մինչև 7.1%՝ հունվար-փետրվարի 7.4%-ի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է առևտրի ցածր աճով և արդյունաբերության աճի տեմպի կտրուկ նվազմամբ։ Սա վկայում է, որ թեև տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, դրա ընթացիկ դինամիկան ավելի զգուշավոր գնահատման կարիք ունի։

Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։ Արդյունաբերության աճը փետրվարին կտրուկ արագանալուց հետո մարտին էականորեն դանդաղել է՝ 23.8%-ից նվազելով մինչև 7.0%, իսկ արտահանման դեպքում փետրվարին արձանագրված 40.5% աճին հաջորդել է մարտի 12.6% անկումը։ Այս դինամիկան հաստատում է նախորդ ամիսներին մեր կողմից նշված գնահատականը` արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերը կայուն արտադրական կամ արտահանման ներուժի ընդլայնման արդյունք չեն, դրանք զգալի չափով պայմանավորված են ժամանակավոր, այդ թվում՝ առանձին ապրանքախմբերի վերաարտահանման գործոններով։

Գնաճը շարունակում է արագանալ։ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%՝ փետրվարի 4.3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։

Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճի և պլանի գերակատարման ֆոնին հատկապես խնդրահարույց է կապիտալ ծախսերի շարունակվող թերակատարումը։ 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները պլանի համեմատ գերակատարվել են 36.8 մլրդ դրամով կամ 5.8%-ով, մինչդեռ ընդհանուր ծախսերը թերակատարվել են 234.3 մլրդ դրամով կամ 28.0%-ով։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի իրավիճակը։ Դրանք պլանի նկատմամբ թերակատարվել են 131.4 մլրդ դրամով կամ 75.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43.4%-ով։ Կապիտալ ծախսերի նման մակարդակի թերակատարումը խնդրահարույց է ոչ միայն կարճաժամկետ պահանջարկի, այլև երկարաժամկետ տնտեսական ներուժի բարձրացման տեսանկյունից։ Այն նաև ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրեր պլանավորելու, պատրաստելու և իրականացնելու՝ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն, ինչի հետևանքով կապիտալ ծախսերը շարունակում են չկատարել տնտեսական աճի որակը և ներուժը բարձրացնելու իրենց հնարավոր դերը:

Նանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված