Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի հարվածների արդյունքում մի քանի իրանցի միջուկային գիտնականներ են սպանվել, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Նեթանյահուն նշել է, որ Իրանի համար «մոտենում է ազատության նոր ուղի», և որ հանրապետության ապագան կախված է նրա քաղաքացիներից։
Ըստ վարչապետի՝ Թեհրանը կորուստներ է կրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Բասիջ» ռազմականացված ուժի շարքերում։
Բացի այդ, Իսրայելը ձգտում է կանխել Իրանի կողմից իր միջուկային և բալիստիկ հրթիռային նախագծերի ստորգետնյա տեղափոխումը։