Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից. Guardian

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ագրեսիան սնում է այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է համաշխարհային նորմերից դուրս, և նպաստում է արժութային ավելի բարդ պատկերի ձևավորմանը, գրում է Guardian-ը:

Դոնալդ Թրամփի հարձակումը Իրանի վրա, որը ստացել է «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գունեղ անվանումը, հաստատակամ վարչակազմի կողմից իրականացված բռնության հերթական ցուցադրական գործողությունն է:

Բացի Մերձավոր Արևելքում նոր անկայունություն ստեղծելուց, հարվածներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է առանց միջազգային իրավունքի և համաշխարհային նորմերի հետ առանձնապես հաշվի նստելու՝ ճիշտ այնպես, ինչպես Թրամփի պարբերական մաքսատուրքերի և Վենեսուելայի վրա հարձակման դեպքում էր:

Ֆինանսական ոլորտում սա, հավանաբար, միայն կուժեղացնի դոլարի համաշխարհային գերիշխանությունից դեպի ավելի բարդ, բազմաբևեռ համակարգի աստիճանական, բայց պատմական անցումը, ինչը կարող է պակաս շահավետ լինել Վաշինգտոնի համար:

Դոլարը, որը չափվում է համաշխարհային արժույթների զամբյուղով, վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի 7%-ը՝ չնայած ԱՄՆ տնտեսական հզոր աճին և Ուոլ սթրիթում բաժնետոմսերի ռեկորդային գներին: Սա մասամբ արտացոլում է գնաճի և, համապատասխանաբար, տոկոսադրույքների վերաբերյալ կանխատեսումները, բայց նաև, հնարավոր է, այն աղոտ զգացողությունը, որ ԱՄՆ քաղաքականությունն այլևս այնքան կայուն և կանխատեսելի չէ, որքան նախկինում:

Ինչպես անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած համաժողովի մասնակիցները եզրակացրին, դժվար թե որևէ մեկ արժույթ հանկարծակի փոխարինի դոլարին, ինչպես դոլարը փոխարինեց ստերլինգին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Խոսքն ավելի շուտ ավելի բարդ, բազմաբևեռ համակարգի ի հայտ գալու մասին է:

Միջազգային առևտուրը դեռևս մեծամասամբ իրականացվում է դոլարով, թեև չինական յուանի օգտագործումն աճում է. մի գործընթաց, որն ակտիվորեն խթանվում է Պեկինի կողմից:

Երբ խոսքը վերաբերում է միջազգային արժութային պահուստներին, համաշխարհային կենտրոնական բանկերը լուռ և աստիճանաբար շարժվում են դեպի այլընտրանքներ, որոնցում դոլարի մասնաբաժինը 2001 թվականի 71%-ից նվազել է մինչև 57%՝ անցյալ տարվա վերջին եռամսյակի դրությամբ:

Այս գործընթացի սերմերը վաղուց են ցանվել: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը օգնության հասավ համաշխարհային ֆինանսական համակարգին 2007-2008 թվականների վարկային ճգնաժամի թեժ պահին՝ բացելով սվոփային գծեր ընտրված երկրների համար, ինչը կենտրոնական բանկերին թույլ տվեց իրենց արժույթները փոխանակել խիստ անհրաժեշտ դոլարների հետ:

Այս քայլն ընդունվեց հավանությամբ և փաստացի փրկեց օֆշորային դոլարային համակարգը, բայց միևնույն ժամանակ ցույց տվեց համաշխարհային տնտեսության հսկայական կախվածությունը ամերիկյան արժույթից:

Միևնույն ժամանակ, տնտեսական պատժամիջոցների՝ որպես աշխարհաքաղաքական զենքի աճող կիրառումը, ներառյալ արտասահմանյան ակտիվների սառեցումը և SWIFT միջազգային վճարային համակարգին հասանելիության սահմանափակումը, ընդգծեցին այն ռիսկերը, որոնք ամերիկացի գիտնականներ Հենրի Ֆարելը և Աբրահամ Նյումանը անվանել են «զինված փոխկախվածություն»:

Այս ձևակերպումը պաշտպանել է Կանադայի նախկին վարչապետ Մարկ Քարնին Դավոսի ֆորումում ունեցած իր ելույթում, որտեղ նա նախազգուշացրել է. «Մեծ տերությունները սկսել են տնտեսական ինտեգրումն օգտագործել որպես զենք, մաքսատուրքերը՝ որպես ճնշման լծակ, ֆինանսական ենթակառուցվածքները՝ որպես հարկադրանքի միջոց, իսկ մատակարարման շղթաները՝ որպես շահագործման ենթակա խոցելիություններ»:

Մրցակից երկրների վրա ճնշում գործադրելու համար ֆինանսական գերիշխանությունն օգտագործելու ԱՄՆ-ի աճող պատրաստակամությունը ուժեղացնում է դոլարին այլընտրանքների որոնումը:

Ապադոլարայնացման ևս մեկ խթան է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը, որոնք հաշվարկների և փոխանակման ենթակառուցվածքը դարձնում են ավելի էժան և արագ: Նոր ֆինանսական կառույցները ստեղծվում են աստիճանաբար: Փորձագետները նշում են Եվրոպական կենտրոնական բանկի վերջերս արված հայտարարությունը ՌԵՊՈ գործառնությունների ընդլայնման մասին, ինչը փաստացի մշտական առաջարկ է՝ ճգնաժամային պահերին եվրոյով վարկավորելու այլ կենտրոնական բանկերի:

Սա բարդ համակարգի միայն մեկ տարրն է, բայց ԵԿԲ-ն հույս ունի, որ ապագա ֆինանսական ճգնաժամերում վերջին ատյանի վարկատու լինելու պատրաստակամություն ցուցաբերելով, կարելի է խուսափել եվրոգոտու ճգնաժամից և ամրապնդել եվրոյի կենսունակությունը:

«Չինաստանը և Եվրոպան ավելի շատ մտածում են այն մասին, թե ինչպես պաշտպանել իրենց»,— ասում է Conference Board հետազոտական կենտրոնից Ալեխանդրո Ֆիորիտոն: «Նրանք ներդրումներ են անում թվային եվրոյի, թվային յուանի, ՌԵՊՈ գծերի մեջ, քանի որ այդ ամենը թանկ է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Սա կարելի է դիտարկել որպես ինքնաապահովագրման մի տեսակ»:

BRICS երկրները՝ Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և մի շարք նոր անդամներ, վաղուց են ձգտում նվազեցնել դոլարի գերիշխանությունը: Թեև «BRICS-ի արժույթի» մասին խոսակցությունները մնում են տեսական, քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ը շրջանցող ֆինանսական կապերի ստեղծման շուրջ, ներառյալ արտակարգ իրավիճակների համար նախատեսված սվոփային գծերը և կենտրոնական բանկերի թվային արժույթների փոխադարձ փոխարկելիությունը:

Ինչպես ասում է Էդինբուրգի իրավաբանական դպրոցից Ֆրանսիսկո Կինտանան. «Սա ամբողջ աշխարհում նմանատիպ դինամիկաների ամբողջություն է այնպիսի պայմաններում, երբ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ից չափազանց մեծ կախվածությունը կարող է լավ գաղափար չլինել՝ հաշվի առնելով, որ նրանք դառնում են ավելի ու ավելի պակաս վստահելի»:

ԱՄՆ-ի համար դոլարի գերիշխանության անկումը կունենա իր գինը: Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի տնտեսագետների վերջին հետազոտությունները նշել են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի այսպես կոչված «հարմարավետության օգուտի» (convenience yield) զգալի նվազում. սա գնահատականն է այն բանի, թե որքան ավելի էժան է ԱՄՆ կառավարության համար միջոցներ ներգրավելը այն պատճառով, որ պարտատոմսերը համարվում են աշխարհի ամենաապահով և իրացվելի ակտիվը:

Հետազոտության հեղինակները որպես իրավիճակի վատթարացման գործոն մատնանշում են մշտապես բարձր դեֆիցիտը և աճող պարտքը: ԱՄՆ ինստիտուտների նկատմամբ վստահության անկումը կարող է լինել ևս մեկ գործոն:

Հաշվի առնելով ԱՄՆ պետական պարտքի չափը, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, հինգ տարի հետո կհասնի ՀՆԱ-ի 130%-ին, սա կարող է թանկ նստել:

Առայժմ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը մնում են այն ակտիվը, որին ներդրողները դիմում են ճգնաժամային պահերին. եկամտաբերությունը նվազեց ուրբաթ օրը, երբ ներդրողները ապաստան էին փնտրում տեխնոլոգիական հատվածում բաժնետոմսերի գների անկման վախից:

Սակայն ապադոլարայնացման գործընթացը նոր թափ է ստացել Թրամփի քաոսային վարչակարգի պատճառով, և կառավարություններն ամբողջ աշխարհում լուռ ստեղծում են այլընտրանքներ: Շատ հավանական է, որ խիստ պարտքերի մեջ թաղված ԱՄՆ-ը մի քանի տարի անց գոհ չի լինի հետևանքներից:

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված