Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջան. Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ ուղղված «դատական ֆարսի» գագաթնակետն է»

Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը, ինչը 17 էթնիկ հայերից վերջինի դատավճիռն է, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը նշել է. «17 մեղադրյալների դատավճիռները, որի գագաթնակետը Ռուբեն Վարդանյանի դատավճռիռն է, ոչ այլ ինչ է, քան դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը, այլ քաղաքացիական անձանց հետ միասին, դատվել է ռազմական դատարանում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ։ Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության բացահայտման, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, բայց այս դատավճիռները միջազգային իրավունքի համաձայն վիրավորանք են  հանցագործությունների բոլոր զոհերի համար»,- գրում է amnesty.org–ը։

«Բազմաթիվ, չափազանց լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը և նրա համախոհները դատվել են գործնականում դռնփակ՝ հիմնվելով «ինչ որ ապացույցների» վրա, որոնք ներկայացվել են նրանց համար անհասկանալի լեզվով և որոնք պատշաճ կերպով չեն թարգմանվել։ Դատավարության ընթացքում անգամ ամբողջությամբ չեն բացահայտվել մեղադրանքները, օրինակ միայն Վարդանյանի դեմ առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործությունների» մասով։ «Amnesty International»-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և հավաքված ապացույցների մասին, սակայն որևէ պատասխան չի ստացել», - նշել է նա։

«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային մարդու իրավունքների շրջանակներում և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշներին լիովին համապատասխան», - ընդգծել է Մարի Ստրութերսը։

Հիշեցնենք, որ Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդար դատավարության իրավունքի վերաբերյալ հղում անելով վատ վերաբերմունքի, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքի և պաշտպանությունը պատրաստելու համար բավարար ժամանակ չտրամադրելու մասին հաղորդագրությունների պատճառներով և կոչ է արել հետաքննություն սկսել այդ խախտումների վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սաստիկ բուք․ ինչ է կատարվում Արագածոտնում (տեսանյութ)Գագիկը պատրաստվում էր 2-րդ դստեր ծնունդինԽոշոր վթար՝ ԱրագածոտնումՈղբերգական դեպք ԳյումրիումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռադիոդայակ«Ադրբեջան. Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ ուղղված «դատական ֆարսի» գագաթնակետն է» Ինչից է մաhացել Գոռ Հարությունյանի եղբայրը` երգիչ Գագիկ Հարությունյանը«Սլավոններից դեպի թուրքեր. Վաշինգտոնը Հայաստանին մղում է հրաժարվել իր դարավոր պետականությունից»Ո՞վ է Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը․ aravot.amԱճ՝ ռուսական ռուբլու շուկայումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. պատմությանայս օրը (27 փետրվար) Արժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է․ այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա ՀակոբյանՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Մահացել է Գոռ Հարությունյանի եղբայրը՝ Գագիկ ՀարությունյանըՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Նարեկին կյանքից զրկել են դիրքերումՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Սպանված զինվորը 19-ամյա Նարեկ Հակոբյանն էՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան ՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Իրան-ԱՄՆ բանակցությունները ընդմիջվել են Ըստ նախնական տվյալների զինվորին սպանել են․ կա ձերբակալվածԹրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Կարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ. Ռուբիո Չախալյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մաhացել. ArmLur.am Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆՄինչև 1 մլն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիԻրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը․ Փեզեշքիան Ո՞ր մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ. Նոր որոշում Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված