Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ ապրել». Բենիկ Քոչարյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, չարաճճի տղա էր Բենիկս։ Երբ բարկանում էինք իր վրա, փախչում էր, մի տեղ թաքնվում, սկսում էինք իրեն փնտրել։ Իր աշխուժությունն ու ճարպկությունը փոխանցվել է իր տղային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալլան՝ Բենիկի մայրիկը։

Բենիկը ծնունդով Արարատի մարզի Արբաթ գյուղից է։ Նա երկու քույր և մեկ եղբայր ունի։ Մայրիկն ասում է՝ որդին ձեռքի շնորհք ուներ։ «Փոքր տարիքից սկսած՝ ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Քարեր էր շարում, պատերը զարդարում։ Մեկ էլ կարող է աթոռ պատրաստեր ու ինձ կանչեր՝ մա՛մ, սիրո՞ւն է ստացվել։ Ինքն իրենով սովորում էր, փորձարկում, շարում, ստեղծագործում։ Մեր տանը պատի երկայնքով փոքր կուժերով ջրվեժի նմանվող աղբյուր է կառուցել։ Դա մեզ իրենից հուշ մնաց»։

Բենիկը սովորել է Արբաթի Հ. Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Տիկին Ալլան նշում է՝ որդին սովորելու հետ մեծ սեր չի ունեցել։ «Սիրելի առարկաներից էր ֆիզկուլտուրան, սպորտն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում։ Տարբեր սպորտաձևերի հաճախում էր, ասենք, մեկ ամիս և թողնում։ Սիրում էր նաև լսել, թե ինչպես եմ դաշնամուր նվագում, երբեմն գալիս, կողքիս նստում էր, սկսում ինքն էլ նվագել»։

Մինչ քոլեջում ուսումն ավարտելը Բենիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, իսկ ծնողներն ստացել են շնորհակալական նամակ զորամասի հրամանատարության կողմից։

Զորացրվելուց հետո Բենիկն աշխատել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում։ Մայրիկի խոսքով, հաճույքով էր աշխատում, վայելում էր անձնակազմի սերն ու հարգանքը։ «Աշխատանքային ընկերներն ասում էին՝ ինչ ջիգյարով տղա է, աշխատասեր, հարգանքով»։ Զորացրվելուց հետո Բենիկն ընտանիք էր կազմել։ Նա և կինը՝ Լաուրան, որդի ունեն։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ուզում էր կամավոր մեկնել, բայց երկու ծանուցագիր եկավ, ու նա ծանուցագրով սեպտեմբերի 29-ին մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկին ասաց՝ եթե կանչում են, ուրեմն պետք եմ։ Տիրապետում էր հրետանուն, նաև սակրավորի մասնագիտությանը»։

Սեպտեմբերի 29-ին, հրաժեշտ տալով ընտանիքին, Բենիկն ուղևորվում է «Մարտունի 2»։ Սկզբում նրան տեղափոխում են Ճարտար, որպեսզի այնտեղից զենք-զինամթերք ստանան և հասցնեն առաջնագիծ։ Նույն ընթացքում Հադրութում վիճակն անելանելի է դարձել։ «Տղաներին տեղեկացրել են՝ ցանկանում են Հադրութը հետ վերցնել, խմբավորվեք, գնում ենք։ Իր ընկերներն են մեզ պատմել՝ մինչև դիրքավորվեցինք, ԱԹՍ-ն հարվածեց իր ուղղությամբ։ Իր մեջքի հատվածը չկար, բայց մենք կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ, «բաց» ենք հուղարկավորել»։

Բենիկը զոհվել է հոկտեմբերի 23-ին Հադրութում։ Նրա որդին՝ Ավետիքը, դեռ մեկ տարեկան չկար, երբ հայրիկն անմահացավ պատերազմում։ Նրա «վերադարձը» տուն երկար չի տևում, քանի որ, մայրիկի խոսքով, ընկերները կողքին են եղել։ «Պատմում են՝ Բենիկն ընկավ, չէր շնչում, ձայն էինք տալիս, չէր արձագանքում, մեքենան մոտ բերեցին, և իրեն տեղափոխեցինք»։

Մայրիկը վերհիշում է այդ օրը։ «Զանգահարում էի իրեն, չէի կարողանում կապ հաստատել։ Զանգեցի ընկերոջը, հարցրեցի որդուս մասին, ասաց, որ դիրքեր են բարձրացել, «ես ու տղաների մի խումբն իջել է, Բենիկն ու տղաների մի խումբ՝ բարձրացել»։ Այդպես էլ չկարողացա իր հետ խոսել։ Հետո արդեն իր զոհվելու բոթը ստացա»։

Հետո զինակից ընկերների վկայությունները կպատմեն, թե ինչպես է Բենիկը մարտնչել ռազմի դաշտում, օգնության հասել ընկերներին, դաժան մարտերից մեկի ժամանակ թաքստոցում փրկել 13 զինակից ընկերների կյանքը։ Տղաների պատմությունները, նրանց սխրագործությունների մասին վկայությունները թերևս երբեք էլ ամբողջական չլինեն, քանի որ ավելի հաճախ չկան այն մարդիկ, որոնք կդառնան այդ պատմությունները նրանց ընտանիքներին հասցնողները, նրանցից շատերը ևս, ավաղ, անմահացան մարտի դաշտում։

Պատերազմի օրերին ընտանիքը կարողացել է զրուցել որդու հետ։ «Բարձրախոսով միացնում էինք, որ բոլորս լսեինք իր ձայնը։ Միշտ ասում էր, որ կարոտել է որդուն։ Իրեն նկարներ, տեսանյութեր էինք ուղարկում, շատ հաճախ դրանք տեղ չէին հասնում, քանի որ կապերը վատն էին։ Երբ իրեն ասում էինք՝ տղադ քեզ կարոտել է, արի, պատասխանում էր՝ պատերազմը վերջանա, կգամ։ Որդին հիմա ամեն օր հայրիկի մասին խոսելիս ասում է՝ իմ հերոս պապան, իմ սիրուն պապան»։

Տիկին Ալլան որդու հետ զրույցներից մեկի մասին է պատմում։ «Բենիկս շատ խղճով էր։ Հիմա մանրամասնեմ, թե ինչու եմ դա շեշտում։ Պատերազմի ժամանակ զանգեց հայրիկին. «Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ, իմ բացակայությամբ ապրել»։ Մենք չէինք հասկանում, թե ինչ է ասում։ Անկեղծ լինեմ, ամուսինս ասաց՝ մի մնա այդտեղ, արի։ Արձագանքեց. «Ո՞ւր գամ, ձեր աչքերն այստեղ չեն, 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես ինչպե՞ս թողնեմ ամեն ինչ ու գամ»»։

Ապրելու ուժի մասին։ «Իր որդին կարծես մեր սփոփանքը լինի։ Խառը զգացումներով ենք ապրում։ Մի պահ տխրում ենք, մի պահ՝ ուրախանում, որ իրենից մի մասնիկ է թողել մեզ։ Պահ է լինում, երբ որդին հարցնում է՝ իսկ իմ պապան ո՞ւր է, սկսում ենք նեղսրտել, ամեն ինչ խառնվում է իրար։ Մեր մտքից ու սրտից Բենիկս երբեք դուրս չի գալու, բայց պետք է ուժեղ լինենք, առաջ նայենք՝ հանուն մեր մյուս զավակների»։

Հ. Գ. Պահեստազորի շարքային Բենիկ Քոչարյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Պարգևատրվել է նաև պատվոգրով ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Արբաթ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
Ամենադիտված