Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռակի օղի

ՖՈՏՈ

Ռակին (ռակե) թուրքական թունդ ալկոհոլային խմիչք է, որը թուրքական մշակույթի անբաժանելի մասն է կազմում։ Առևտրային Ռակին պատրաստվում է երիտասարդ խաղողի գինին թորելով, որին այնուհետև ավելացվում է անիսոնի արմատ: Մինչդեռ, տանը այդ ըմպելիքը կարելի է պատրաստել նաև այլ բաղադրիչներից, հիմնականում թզից կամ արմավից։ Շշալցումից առաջ խմիչքը սովորաբար առնվազն մեկ ամիս հասունանում է կաղնե տակառներում։ Առևտրային տեսակները սովորաբար ունեն 45% ալկոհոլի պարունակություն, մինչդեռ տնական արտադրանքը կարող է տատանվել 40%-ից մինչև 75%–ի թնդության սահմաններում: Շատ առումներով, Ռակին նման է իր միջերկրածովյան ազգականներին՝ հունական Ուզոյին և բալկանյան Աքիային։ Սակայն,  չպետք է թուրքերին ասել այդ մասին., նրանք կարող են չհասկանալ, քանի որ նրանց համար դա ավելին է, քան պարզապես ալկոհոլային խմիչք, և նրանք այն համարում են եզակի։

Այս ըմպելիքի յուրահատուկ բաղադրատոմսը ձևավորվել է 17-րդ դարում, երբ սպիրտը սկսել են թրմել անիսոնով։ Այդ դարի կեսերին Ստամբուլում արդեն մոտ հարյուր խանութներ էին զբաղվում այդ ըմպելիքի արտադրությամբ։ 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում այն մատուցվում էր մեյհանեներում (տեղական խմիչքի հաստատություններում) և մինչև 20-րդ դարի սկիզբը հիմնականում տնական էր։ Լիբերալ բարեփոխումների շրջանում երկրում այդ անիսոնի օղու սպառումը աճել էր, սակայն լայնածավալ արտադրությունը սկսվել է միայն 1930 թվականին, որից հետո այն ձեռք է բերել ազգային ճանաչում։

Միաժամանակ ձևավորվել է Ռակիի օգտագործման մշակույթ։ Այժմ կան ամբողջական հատորներ, որոնք նկարագրում են, թե ինչպես և ինչի հետ պետք է խմել Ռակին։ Շատ դեպքերում ըմպելիքը մատուցվում է նոսրացված, ընդ որում թուրքերը ըմպելիքը նոսրացնում են միայն ջրով։ Սովորաբար 4 մաս ջուր և 1 մաս Ռակի։ Սառույցը պետք է ավելացնել միայն նոսրացված ըմպելիքին, հակառակ դեպքում յուրահատուկ բույրը կարող է անհետանալ։ Արդյունքում ստացված խառնուրդը լինում է քաղցրահամ, անիսոնի բույրով, և նման կաթի։ Բանն այն է, որ ինչպես բոլոր անիսոնի օղիները, Ռակին էլ նոսրացնելիս պղտորվում է։ Թուրքական նոսրեցված օղին խմում են նախապես մինչև 8-10 աստիճան սառեցված, իսկ մաքուր տեսքով խմելու դեպքում հետևից ջուր են խմում։

Մինչև վերջերս թուրքական Ռակի օղու ամբողջ արտադրությունը գտնվում էր պետական «Թեքել» ընկերության վերահսկողության տակ։ Մինչև անցյալ դարի 70-ականների կեսերը գոյություն ուներ միայն երկու տեսակի ռակի՝ «Ենի» և «Կուլուպ», որոնց ավելի ուշ ավելացավ նաև «Ալթինբաշը»։ Չորրորդ տեսակը՝ «Թեքիրդաղը», սկսվել է արտադրվել միայն 2001 թվականին։ Սակայն 2004 թվականին պետությունը կորցրել է արտադրության իր մենաշնորհը, քանի որ «Թեքել» ընկերությունը սեփականաշնորհվել է, և շուկա են մտել նոր արտադրողներ և Ռակիի նոր տեսակներ։
 
Կ. Խաչիկյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված