Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր

ՖՈՏՈ

Ապենինյան թերակղզու ամենահայտնի լիկյորներից մեկը՝ Գալյանոն, հայտնագործվել է Տոսկանայի Լիվոռնո քաղաքում 1896 թվականին: Դրա ստեղծողը եղել է հայտնի գինեգործ և կոնյակ արտադրող Արտուրո Վակկարին: Եվ պետք է ասել, որ նրա մտահղացումը հեղինակին դարեր շարունակ է հռչակ բերել։

Ձնառատ Ալպերում հավաքված և նաև արևադարձային երկրներից բերված խոտաբույսերով թրմված այդ ըմպելիքը անվանվել է Առաջին Հաբեշական պատերազմի իտալացի հերոս Ջուզեպպե Գալյանոյի պատվին, ով իր երկու հազարանոց կայազորի հետ միասին մի փոքրիկ ամրոց է պահել Միքելե քաղաքի մոտ (Եթովպիա): Հայտնի է, որ կայազորը 44 օր պայքարել է 80 հազարանոց բանակի հարձակումների դեմ։ Թերևս հենց աֆրիկյան ավազներն էլ ոգեշնչել են Արտուրո Վակկարին ստեղծելու այդ վառ դեղին լիկյորը:

Դրա պատրաստման դասական բաղադրատոմսը բավականին բարդ է։ Հայտնի է, որ այդ վառ դեղին ըմպելիքը պատրաստելու համար օգտագործվում են 30 տարբեր խոտաբույսեր, արմատներ, հատապտուղներ և ծաղիկներ։ Դրանցից են անիսոնի երկու տեսակները (աստղային և միջերկրածովյան), վանիլինը, գիհին և անանուխը։ Արտադրական գործընթացն ինքնին բաղկացած է խոտաբույսերի ալկոհոլի մեջ թրմելու յոթ փուլից և թորման վեց փուլից: Մինչև վերջերս այդ լիկյորի բոլոր սիրահարներին այն հայտնի էր միայն իր վանիլինային հարուստ համով։ Այնուամենայնիվ, ոչ վաղ անցյալում Galliano Bols Distillery ապրանքանիշի իրավունքները տիրապետող ընկերությունը որոշեց մի փոքր փոխել հիմնական բաղադրատոմսը, ինչպես նաև ավելացնել նոր համեր: Արդյունքում ավանդական Գալյանոյին տրվեց L'Autentico նախածանցը, իսկ նրա վանիլինային բույրը հազիվ ընկալելի դարձավ, նաև թնդությունը 30-ից հասցվեց 42 աստիճանի։ Նոր լիկյորները ստացան Galliano Balsamico և Galliano Ristretto անվանումները։ Առաջինը հիմնված է ավանդական խոտաբույսերի վրա, բայց բալզամիկ քացախի ավելացմամբ է: Դրա թնդությունը մի փոքր ցածր է դասական բաղադրատոմսից՝ 37,6: Երկրորդը, որը ստացել է սուրճի պատրաստման իտալական մեթոդի անունը, դարձել է աշխարհի լավագույն սուրճի լիկյորներից մեկը։ Դրա հիմքում ընկած է երկու տեսակի սուրճ՝ Ռոբուստա և Արաբիկա։ Այս բոլոր նոր տեսակների Գալյանոները դեռևս շշալցվում են անտիկ սյուներ հիշեցնող երկարաձգված շշերի մեջ:

Galliano լիկյորը հազվադեպ է օգտագործվում իր մաքուր վիճակով: Այն իր համբավը ձեռք է բերել որպես կոկտեյլների բաղադրիչ: Օրինակ է «Կարաբիեներներ» կոկտեյլը: Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ բաժին լայմի հյութը, մեկ բաժին Գալյանո, մեկուկես մաս տեկիլա, չորս բաժին նարնջի հյութ և մեկ ձվի դեղնուց, որոնք բոլորը շեյքերում սառույցով խառնում են։
 
Կ. Խաչիկյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված