Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին բոլորից տարբերվում էր: Հիմա մտովի հաճախ եմ իր մանկություն տեղափոխվում, և բոլոր իրադարձությունները, կարծես, ֆիլմի կադրերի պես աչքերիս առաջ հայտնվեն: Շատ աշխույժ էր թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Վաչագանի մայրիկը:
 
Վաչագանը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Առաջին դասարանից սկսած՝ շատ լավ է սովորել: Պարտաճանաչ, կարգապահ աշակերտ էր: Բարձր առաջադիմությունը շարունակվեց մինչև 7-8-րդ դասարաններ, դրանից հետո «8»-եր ունեցավ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան: Առաջադիմություն ուներ շախմատում, սպորտում: Լավ ֆուտբոլ էր խաղում, բասկետբոլ: Սպորտը շատ էր սիրում»:
 
Մայրիկն ասում է՝ բանակում ծառայությունն ավարտելուց հետո որդին մտադիր էր ուսումը շարունակել Կիրառական մաթեմատիկայի բաժնում: «Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը, ասում էր՝ գնամ բանակ, գամ, հետո կտեսնեմ, թե ինչ եմ անելու»:
 
2023 թ. հունվարի 15-ին Վաչագանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Վիճակահանությամբ ընտրեց Վարդենիսը: Իրեն մոտ մեկ շաբաթով տարան Իջևանի զորամաս, այնտեղից տեղափոխվեց Արմավիրի ուսումնական զորամաս: Գերազանց հանձնեց քննությունները, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվեց Վարդենիս՝ Սոթքի թիվ N զորամաս»:
 
Վաչագանը ծառայության էր մեկնել 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմներից հետո: Արդյոք ունե՞ր մտահոգություններ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության: Ուզում էր ժամանակից շուտ հասնել բանակ: Իր ընկերներից շատերն ամառային զորակոչով մեկնում էին ծառայության, Վաչագանս հուլիսի 1-ին է ծնվել, պետք է ձմեռային զորակոչով մեկներ: Ուզում էր գնալ, դիմում գրել, որ շուտ մեկնի՝ իր ընկերների հետ: Միշտ ասում էր՝ տղան պետք է տղա լինի՝ օդում, ջրում, ցամաքում: Հունվարի 15-ին, երբ պետք է գնար, վատառողջ էր: Իրեն ասացինք՝ գնանք զինկոմիսարիատ, գոնե մեկ-երկու շաբաթով հետաձգեն, կազդուրվիր, հետո կգնաս ծառայության: Բայց չհամաձայնեց՝ թեկուզ հիվանդ, բայց կգնամ»:
 
Մայրիկն ասում է՝ որդին օրինակելի և կարգապահ զինծառայող էր: «Երբ իրեն տանում էին Վարդենիս, մի քիչ տխուր էի: Ասում էր. «Մա՛մ, իսկական տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի, որ հետո ամեն ինչ լավ լինի»: Երբ իրեն տեղափոխեցին Վարդենիս, միանգամից դիրքեր բարձրացրեցին և միանգամից առաջնագիծ: Ես անգամ զարմացա, որ ժամկետային զինծառայողներին միանգամից դիրքեր ու առաջնագիծ տարան: Սպասում էի, որ տասը, քսան օր, լավ, մեկ ամիս անց իրենց իջեցնելու են դիրքերից, բայց նման բան չեղավ: Երեք ամիս մնաց դիրքերում»:
 
Երբ հարցնում եմ ծառայությունից տպավորությունների մասին, տիկին Ռուզաննան արձագանքում է. «Ի՞նչ ենք հասկանում հայ զինվոր ասելով՝ օրինակելի վարք, կարգապահություն, հայրենասիրություն և մի շարք այլ կարևոր հատկանիշներ: Իր մոտ այս բոլոր հատկանիշները կային և գերազանց մակարդակի վրա էին: Արմավիրի ուսումնական զորամասում ավելի երկար է ծառայել: Ոչ մի բողոք չի ունեցել թե՛ ինքը, թե՛ իրենից: Լավ ընկեր ու կարգապահ զինվոր է եղել: Հետո տեղափոխեցին Վարդենիս: Շատ մոտ էր թուրքերի դիրքերին՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Միայն մեկ անգամ ասաց՝ դրանք շատ մոտ են: Ես էլ ընկերների հետ զրույցի ժամանակ, չեմ էլ հիշում, թե երբ ու ինչպես, նշել էի՝ Վաչիկս ասել է, որ դրանց դիրքերը շատ մոտ են: Ընկերներն էլ զրույցի ժամանակ այդ թեմայով խոսել էին: Տուն զանգահարեց. «Մամ, ինչի՞ ես տղաներին նման բան ասել»: Այդ մի դեպքն է եղել, որ ինչ-որ կերպ խոսել է ծառայության մասին: Դժվարություններ, իհարկե, ունեցել է, բայց երբեք որևէ հարցում չի տրտնջացել կամ նեղսրտել: Ասել էր՝ սեպտեմբերի 7-8-ին իրենց իջեցնելու են, ինձանից տաք շորեր էր ուզել: Այդ տաք շորերն առել, պատրաստել էի, որ իրեն ուղարկեի, բայց այդպես էլ մնացին...»:
 
Թշնամին 2023 թ. սեպտեմբերի 1-ին կրկին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա: Նրանց դիվերսիոն խմբին հետ շպրտելու թեժ մարտերի ժամանակ էլ Սոթքում՝ իր պահած դիրքում անմահանում է Վաչագանը: «Գրված է, որ ԱԹՍ-ի հարվածից, բայց դեպքն այդպես չի եղել։ Բեկորային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, շատ ուժեղ արնահոսություն է ունեցել: Որտեղ նա ընկած է եղել, նշանառության տակ են վերցրել և թույլ չեն տվել, որ որևէ մեկը մոտենա և օգնություն ցույց տա իրեն: Նարեկ Պողոսյանը՝ հրամանատարի վարորդը, գնացել է Վաչագանիս ներքև իջեցնելու համար, բայց կես ճանապարհին նրան էլ են թիրախավորել: Նրա անունը մահացածների ցուցակում էր, բայց հետո նա հրաշքով փրկվեց: Կարծում եմ՝ այդ պատմությունը շատերին է ծանոթ: Շատ հաճելի, ընկերասեր տղա է: Իր կյանքը չխնայելով՝ գնացել էր Վաչիկիս օգնության»: Տիկին Ռուզաննայի խոսքով, այդ օրը սահմանի տարբեր ուղղություններով երեք զոհ ենք ունեցել, այդ թվում՝ իր որդին, և մեկ վիրավոր:
 
Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 1-ին՝ իրեն վստահված դիրքում: «Վաչագանս պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Իր դիրքում վիրավոր չենք ունեցել, միայն մեկ զոհ՝ Վաչագանս: Իր հուղարկավորության օրը մեր տուն զինվորականներ եկան, նաև իր հրամանատարը: Մեզ պատմեցին, թե որքան լավ է ծառայել Վաչագանս ու ամուր պահել է իր դիրքը: Թշնամին ծանր տեխնիկայով կրակահերթ է բացել դիրքերի ուղղությամբ»: Տիկին Ռուզաննային տուժող են ճանաչել այն փաստով, որ խաղաղ պայմաններում որդին զոհվել է հակառակորդի կրակոցից: Նյութերն ուղարկվելու են Եվրոպական դատարան:
 
Ապրելու ուժի մասին: «Իր մասին անցյալով չեմ կարողանում խոսել: Ցավը սրտներումս՝ ապրում ենք մեր մյուս երեխաների՝ աղջկաս և փոքր տղայիս համար, նաև իրեն ապրեցնելու համար: Իր դպրոցում փառքի անկյուն ունի, ցավով եմ ասում, որ միայն դրան է արժանացել: Շատ շնորհալի էր, մարդամոտ, հրաշալի տղա էր: Այնքան կցանկանայի, որ գոնե իր դասարանն իր անունով կոչեին: Կամ գոնե մի խաչքար կանգնեցնեին իրեն հիշելու համար…
 
Խոսում էին հոգու գոյության մասին, չէի հավատում: Երբ Վաչիկիս տուն բերեցին, մեր տան հատակին գորգ կար փռված: Իրեն «ճանապարհելուց» հետո անկողնում չքնեցի, այդ գորգի վրա պառկեցի: Կարծես իրեն, իր տաք մարմինը գրկեի: Դա երազ չէր, իրականություն էր: Գրկեցի, կրծքիս սեղմեցի, կարծես կարոտս իրենից առա: Այն, ինչ անտանելի էր, դրանից հետո կարծես տանելի դարձավ: Կարծես Վաչագանս ինձ ուժ տվեց: Տղաս շատ աղավնիներ ուներ: Իրենից հետո երամ կազմեցին, օդ բարձրացան ու էլ չվերադարձան: Սպասում էի իրենց, բայց չեկան»:
 
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լանջիկ գյուղի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապը
Ամենադիտված