Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ և Գայանե Հախնազարյանները կօգնեն վերականգնողական կենտրոնի երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգի ողջ հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը և Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը։ 

«Շատ հուզիչ է մեզ համար այս միջոցառումը, երբ գիտես, որ կողքիդ ապրում են փոքրիկներ, ովքեր օգնության կարիք ունեն։ Երբ Նարեկը մեզ հայտնեց իր մտահաղացումը, շատ ուրախացա, և մեծ ոգևորվածությամբ պատրաստվել ենք։ Հաճելի է, երբ գիտակցում ես, որ ինչ-որ փոքր լումա ես ներդնում այս երեխաների բուժման և խնամքի համար»,- ասաց պրոֆեսոր Հախնազարյանը։  

Նարեկն իր պարտքն է համարում օգնել իր ուժերի ներածին չափով վերականգնողական կենտրոնի երեխաներին։ 

«Անցյալ տարի ես այցելեցի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն և ապշած էի այնտեղի մթնոլորտից և սիրուց, որը կար այդ հաստատության ներսում։ Բոլոր աշխատակիցները պրոֆեսիոնալներ են, և երեխաները այնտեղ հիանալի պայմաններում են ապրում։ Բայց, միևնույնն է այդ ամենը պահանջում է ֆինանսական ներդրումներ։ Թեև կան հովանավորներ, բարերարներ, բայց այդ ամենը բավարար չէ, քանի որ գումարի կարիք միշտ էլ կա»,- ասաց Նարեկը։ 

Թավջութակահարը հույս հայտնեց, որ այս համերգի շնորհիվ փոքրիկներին օգնելու համար կհավաքվի համապատասխան գումարը և հնարավոր է, որ փրկվի շատ կյանքեր։ 
Համերգի շրջանակներում  Նարեկը և իր մայրը կկատարեն Բեթհովենի, ՇումանÕ «, Շոպենի հայտնի ստեղծագործություններ։ Նա հայտնեց, որ առաջին անգամ կհնչի համաշխարհային պրեմիերա՝ կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Մոնոլոգ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ իր համար։ 

Կոշ մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հախնազարյաններին նման նախաձեռնության համար և ասաց, որ իրենց մոտ 23 երեխա բուժում է ստանում իրենց մոտ՝ հարակից 18 գյուղերից և երկու քաղաքներից։ 

«Երեխաները անվճար բուժում են ստանում մեզ մոտ, մենք ամեն առավոտ կենտրոնի մեքենայով բոլորին հավաքում ենք իրենց տներից և տանում կենտրոն։ Այնտեղ յուրաքանչյուր երեխա առնվազն երեք թերապիա և երկու անգամյա սնունդ է ստանում»,- նշեց կենտրոնի տնօրենը։ 

Նարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգը տեղի կունենա մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  ժամը 19:00-ին։  

Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ ԵրևանումԻրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊ Նախկին նախագահ. Փաշինյանը հմտորեն ուղղորդեց ժողովրդական դժգոհությունը դեպի Ռուսաստան Զելենսկին և Ալիևը միասին կաշխատեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ Հայաստանը արտաքին շահերի գծում Հայաստան և ԵՄ. Նոր առաքելություն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար ՊՊԾ-ը աշխատակիցները հսկողության տակ են պահում բնակիչների տները. ԿիրանցԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան՝ այսօրՎախճանվել է գրող Հրաչյա Քոչարը․ պատմության այս օրը (02 մայիս) Երբ կնշվի ՎարդավառըՋուր հավաքեք. մինչև 20։00-ն ջուր չի լինելուՊլանային անջատումներ՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելուԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացըՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական «Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Հնագետները հայտնաբերել են 4000 տարվա վաղեմության կին ռազմիկների խորհրդավոր դամբարաններ Իրանը նոր առաջարկ է տրամադրել Պակիստանին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համարՍտամբուլում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվելՈսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում
Ամենադիտված