Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքին կհատկացվի 7.5 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը այսօր հնգյակ ունեցած մեծամորցի Կարապետյանների ընտանիքին կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը։
«Շնորհավորում ենք մեր հերոս մայրիկին :)))))
Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
ՀԳ. Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է :)»,-գրառել է Ա. Դանիելյանը։
Շարունակությունն՝ այստեղ.