Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականի պայթյունից զոհվել է Արամայիս Հայրապետյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ․-ի սեպտեմբերի 26-ին Արամայիս Հայրապետյանի 28-ամյակն էր, նույն օրը Արամայիսի նշանադրությունն էր, իսկ 27-ի առավոտյան պայուսակը պատրաստ էր  Արցախ մեկնելու համար: 

Բժիշկ, կապիտան Արամայիս Հայրապետյանը զոհվել է 44-օրյա պատերազմի 42-րդ օրը՝ վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ ականի պայթյունից։

Արամայիսն ընտանիքի անդամներին խոստացել էր վերադառնալ և կիսատ մնացած խնջույքը շարունակել պատերազմից հետո: Ընտանիքի անդամներին վստահեցրել էր, թե ապահով տեղում է լինելու, իրեն վտանգ չի սպառնալու:

«Ասում էր՝ մամ, ես իմ գործն եմ անելու, ասելու եմ ՝ էս զինվորին էստեղ տարեք, նրան բերեք»,-պատմում է Արամայիսի մայրը՝ Հերմինե Ղազարյանը։ Հարազատներն Արամայիսին Մայիս էին ասում: 

Արամայիսը 2020թ․-ի օգոստոսին Մարտունիում ավարտել էր ռազմական բժշկի ծառայությունն ու Հայաստան վերադարձել։ Նա ուսումը շարունակելու էր օրդինատուրայում, աշխատելու էր Մուրացանի անվան հիվանդանոցում՝ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտացմամբ։

Պատերազմի սկսվելուց հետո նրան ու իր 3 ընկերներին համալսարանը չէր թույլատրել մեկնել Արցախ, քանի որ նոր էին ավարտել ծառայությունը։ Արամայիսը դիմում է գրել պաշտպանության նախարարություն ու խնդրել իրեն կրկին նշանակել նախկին պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին մեկնել է երկրորդ պաշտպանական շրջան (Մարտունի 2)։

Վաղ տարիքից Արամայիսը որոշել էր բժիշկ դառնալ։ 2008-ին ընդունվել է Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Հետագայում ուսումը շարունակել է որպես ռազմական բժիշկ։ Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության էր անցել Շուշիում, այնուհետև՝ տեղափոխվել 2-րդ պաշտպանական շրջան, նախ՝ որպես բուժկետի պետ, ապա՝ բուժծառայության պետ։

«Համեմատաբար փոքրամարմին էր, սկզբում իրեն լուրջ չէին վերաբերվում, տարիքից միշտ փոքր էին վերաբերվում, ասում՝ երեխա է, բայց հետո հասկացել են, որ երեխու հետ գործ չունեն։ Շատ դժվարությունների միջով անցավ, ասելու չէ։ Մարտունի 2-ում բուժսպասարկումն ու սանիտարական վիճակը շատ վատ էր»,- հիշում է մայրն ու հավելում, որ ծառայության առաջին տարում որդին գրեթե տուն չի եկել: Այդ տարի 2-րդ պաշտպանական շրջանի բուժծառայությունը ճանաչվել է լավագույնը։

Արամայիսի ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ծառայությունից վերադառնալուց հետո Արամայիսը վերանորոգել է տան շքամուտքը, խոհանոցը:

«Ամեն պարագայում կարողանում էր ինքն իրեն արդարացնել, ամեն հարցում պարտաճանաչ էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից, մի անգամ հարցնում էր՝ ոնց պատը շարի, ոնց ծեփի, ոնց հոսանքի լարը քաշի, հերիք էր իրեն, կարողանում էր ամեն ինչ անել»,- պատմում է Հերմինե  Ղազարյանը։

Թերթում ենք որդու լուսանկարների ալբոմը, ամեն նկարի մասին մայրը մի պատմություն է պատմում։ Լուսանկարները հիմնականում արվել են Արցախում՝ ծառայության ընթացքում։

Հյուրասենյակում Արամայիսի անկյունն են ստեղծել, այդտեղ դրված են ՊՆ-ից ստացած պատվոգիրն ու հուշանվերը, քիչ ներքևում Արամայիսի բժշկական գործիքներն են, դրանցից մեկը դարակից հանում է քույրը՝ Հասմիկ Հայրապետյանն ու դեպի ինձ մեկնում․ բժշկական մեծ մկրատ է․ «Մկրատը Մայիսը շատ էր հանում դարակից ու կատակում, թե ով խելոք չմնա, լեզուն կկտրի․․․ ինքը շատ ուրախ մարդ էր, իր կողքին անհնար էր ուրախ չլինելը»:

«Որտեղ լինում էր, ուրախություն էր, Մայիսի հետ մի անգամ խոսացողը չի մոռանա նրան»,- դստեր խոսքերը հաստատում է մայրը: 

Մայիսը տան կրտսերն էր, թեև քրոջից ընդամենը 11 ամսով էր փոքր, բայց քույրը միշտ խնամել է նրան, կատակով ասում էր՝ երբ պիտի վերջապես ամուսնանա, որ զինվորական համազգեստն արդուկող լինի։

Պատերազմի օրերին Մայիսն ամեն օր զանգում էր, զրուցում նշանածի ու ընտանիքի անդամների հետ, խնդրում տեղեկացնել՝ ինչ են ասում լուրերով, ինչ նորություններ են հայտնում։

Մի օր զանգել է մորն ու սկսել բարձր հեկեկալ․ «Ամենամոտ ընկերներից մեկն էր զոհվել՝ բժիշկ Հարություն Չոբանյանը, որն իր հետ գնացած 3 բժիշկներից մեկն էր։ Կանչ են տվել վիրավորին տեղափոխելու համար, վիրավորի դեմքը փակված է եղել, բայց Մայիսը ձեռքի մատանիից ընկերոջը ճանաչել էր»,- պատմում է Հերմինե Ղազարյանը։

Ստեփանակերտի հիվանդանոցում Արամայիսին հանդիպել են Բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ, նրանցից Դիանա Սայիյանը հետագայում այցելել է Արամայիսի ընտանիքին եւ պատմել, որ վնասվել էին Մայիսի ողնաշարի սկավառկները, բայց սեղմիրան (կորսետ) է հագել ու շարունակել վիրավորներին օգնություն ցույց տալ։

Հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային, որի մեջ եղել են Արամայիսն ու վիրավորներ։ Արամայիսը բեռնախցիկում էր, կարողացել է մեքենայից դուրս թռչել, ողնաշարի սկավառակները վնասվել են։ Ընտանիքի անդամներին չի ասել, որ վնասվածք ունի, ասել է, որ հնարավորություն կա տուն վերադառնալու։

Նոյեմբերի 8-ի առավոտյան Մայիսը զանգել է մորը, ասել, որ Շուշին «տվել են»։ Սա եղել է մոր և որդու վերջին խոսակցությունը։ Արամայիս Հայրապետյանը զոհվել է վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ Մարտունի քաղաքից դեպի հյուսիս արևելք։ Շտապօգնության մեքենան պայթել է ականի վրա, նրա հետ զոհվել է նաև շտապօգնության մեքենայի վարորդը՝ Դանիել Ավետիսյանը։

Արամայիսը նոյեմբերի 8-ին վիրավորին օգնության պիտի գնար բժիշկ Դավիթ Ղազարյանի հետ, որը վերջինիս դասախոսն է եղել, սակայն Ղազարյանը կանչի պահին զրահաբաճկոն չի ունեցել, և Արամայիսը նրան խնդրել է մնալ։ «Անընդհատ մեքենաներն աշխատում էին, վիրավորներին էինք տեղափոխում, երբ 10 րոպեանոց դադար եղավ, գնացինք, որ որոշ իրեր բերենք, սնունդ և այլ պարագաներ։ Ես շտապ գնացի՝ առանց զրահաբաճկոնի ու գլխարկի, բայց ճանապարհին կանչ եղավ, ասացին՝ հետ եկեք, վերադարձանք։ Մայիսն էլ մեկ ուրիշ բժշկի հետ քաղաքացիական մեքենայով  էր, ասացի՝ գնանք կանչի հետևից, բայց երբ տեսավ, որ զրահաբաճկոն ու գլխարկ չկար, ասաց՝ Դավիթ Մհերիչ, դուք մնացեք, ես կգնամ»,- պատմում է բժիշկ Դավիթ Ղազարյանը։ 

Նոյեմբերի 8-ի երեկոյան բարեկամները հերթով այցելել են Հայրապետյանների տուն, ասել, որ Մայիսը վիրավոր է, իսկ ընկերները չեն պատասխանել հեռախոսազանգերին։ «Նամակ գրեցի ընկերոջը, ասացի՝ Արտաշ ջան, ինչ-որ եղել է, ասա, թե լավ, թե վատ, էդ մարդիկ եկել են մեր տուն, բայց բան չեն ասում, 2 րոպե հետո զանգեց ու ասաց․․․․»,- դողացող ձայնով պատմում է Հասմիկը։

Արամայիս Հայրապետյանին ընտանիքի անդամները հուղարկավորել են Զովունիի գերեզմանատանը։ «Տղայիս տատիկ, պապիկի մոտ եմ տարել»,- հազիվ լսվում է Մայիսի հոր՝ Սուրեն Հայրապետյանի ձայնը։ 

Արամայիս Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամենադիտված