Լկտի անբարոյական սուտ է․ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցածի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
«Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ Նոր Նորքում զինված տղամարդիկ են մտել ոստիկանության շենք, գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։