Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի». ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023թ․-ի գարնանից Նոյեմբերյան համայնքի ղեկավար, Ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյան նախաձեռնությամբ  Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի արդյունքում ստեղծվել է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածք, որտեղ մարզումներ են իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար: 

Երեկ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար: Երբ վերջիններս մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության աշխատակիցները և ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չունեն: Նույնն է ասել նաև ոստիկանության Նոյեմբերյանի  բաժնի պետի տեղակալը, ով ավելի ուշ է տեղ հասել։

«Մեր խնդիրը, առհասարակ, ոստիկանության հետ չէ: Տեղի ոստիկանությունն այս հարցի հետ որևէ առնչություն չունի, իրենց ուղղակի վերևից հրահանգ է եղել: Բայց մենք ենք հարկ վճարում, որ այդ նույն ոստիկանները մեզ ծառայեն, մեր ներքին կյանքն ու անվտանգությունը հսկեն: Այլ բան է, որ քաղաքական իշխանություններն իրավասություն ունեն հրաման տալու, ու այդ մարդիկ հրամանի տակ են, այլ բան անել չեն կարող: 

Սա սկսվել է դեկտեմբերին, մինչ այդ մենք մշտապես մարզումներ ենք իրականացրել կրակակետում, որևէ խնդիր չի եղել: Էլի դեպքեր են եղել, երբ արգելել են մուտք գործել տարածք: Այս անգամ մեր տղաները գնացել են ուղղակի գիշերելու այնտեղ տեղադրված մեր վագոն-տնակում: Պատճառաբանել են, որ վերջինս անօրինական է, բայց եթե այն ժամանակավոր շինություն է, ինչպե՞ս կարող է անօրիանական լինել: Մենք պատրաստ ենք օրինականացնել, թող թույլտվություն, հողի նկատմամբ իրավունք տան», 1or.am-ի հետ զրույցում նշեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը: 

Մեր դիտարկմանը, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Ավետիս Ավետիսյանը ևՀենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար, Շիրոյանը պատասխանեց.

«Զենքի ստուգման թեմա չի եղել, քանի որ զենքն օրինական է: Ճիշտ է, հիմա ՆԳՆ-ն հերքում է, բայց նրանց սկզբնական պահանջը եղել է այն, որ մեր տղաների՝ այդ տարածքում գտնվելն անօրինական է: Ասել են՝ տարածքը մերը չէ: Ես հարցնում եմ՝ ու՞մն է, եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի, ինչու՞ են իրենք խոսում:

Հարցին՝ որոնք են լինելու նրանց հետագա քայլերն ու ինչ ճակատագիր է ունենալու կրակակետը, Շիրոյանը պատասխանեց, որ իրենք շարունակելու են մարզումները.

«Թող իրենք խանգարեն, այդ տարածքը հազար տեղից մուտք ունի, չեն կարող անընդհատ արգելել: Զենքի թույլտվության օրենքը կա, փոխարենը մարդկանց հորդորեն գնալ, քննություն հանձնել, զինվել՝ հատկապես սահմամամերձ շրջաններում, մեր ոստիկաններին հրամայում են մեր տարածքները մեզնից պաշտպանել: Մարդկանց, ում տները հարյուր-երկու հարյուր մետրի վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից, թույլ չեն տալիս նույնիսկ ամրաշինական աշխատանքներ կատարել, հետո էլ համապարփակ անվտանգությունից են խոսում»:

 Նոյեմ Սարգսյան

«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունիՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ Պակիստան«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկիցՈ՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստիցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ
Ամենադիտված