Գյուղում լարված իրավիճակ է․ Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյուղում լարված իրավիճակ է, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նշելով, որ կրակցները դիրքերի ուղղությամբ են եղել՝ վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ կրակոցների ձայները Ներքին Հանդում լսելի են եղել գիշերը 3-ից մինչև 6։30-ն։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի ուշ ՊՆ-ն հանդես եկավ ևս մի հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։