Նոր Արեշի պայթյունի զոհերը, նախնական տեղեկություններով, ամուսիններ են․ ՆԳՆ խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓլատակներից դուրս բերված զոհերը, նախնական տեղեկություններով, ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուն է փլուզվել, 2 քաղաքացի հոսպիտալացվել է, 2-ը՝ զոհվել:
Ըստ ԱՆ-ի՝ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։