Տագնապ՝ բնակավայրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․
«Իրազեկում
Հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ»։