Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն» եզրի քաղաքականացումը կարող է ճակատագրական լինել․ Պետրոսյանը՝ ԿԳՄՍՆ առաջարկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍՆ-ի նախագծին, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Գրում եմ պարզ, առանց հղումների, արտահայտում եմ հայ միջնադարյան մշակույթի մասնագետի իմ անձնական կարծիքը:

ՖԲ-ն այն հարթակը չէ, ուր կարելի է մասնագիտական քննություններ ծավալել: Բայց նկատի ունենալով նորամույծ քաղաքական շեշտադրությունը և իմացողների, չիմացողների և հատկապես սիրողների բուռն արձագանքը, գրեմ իմ կարծիքը:

Հայոցը ժամանակակից հայերենը ժառանգել է գրաբարից, ըստ համատաքեստի այն կարող է նշանակել ինչպես Հայաստան (հայաստանյան), այնպես էլ հայկական, հայերեն, հայերի և այլն: Այս բազմիմաստությունն ամենուր է: Դպրոցում մենք սովորում ենք հայոց լեզու, բայց հայ գրականություն: Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ այն նշանակում է հայկական: Բայց սա ես թողնում եմ այն մասնագետներին, ովքեր ստեղծել են այս խառնաշփոթը՝ օգտվելով եզրի բազմիմաստությունից:

Մեր հին պատմիչների բազմաթիվ գործեր կոչվում են Հայոց պատմություն: Եվ դրա հիմքում հենց դասական երկիմաստությունն է՝ Հայաստան և հայեր: Փորձեք այն թարգմանել այլ լեզուներով: Այդ գործերը, գոնե ինձ հայտնի, որպես կանոն թարգմանվել են որպես Հայաստանի (ռուսերեն՝ История Арменаии, անգլերեն՝ History of Armenia), բայց նաև հայերի պատմություն: Այսօր էլ Հայոց պատմության ամբիոններն այլ լեզուներով կոչվում են մերթ հայերի, մերթ Հայաստանի պատմության ամբիոններ: Խորհրդային մի երգիծանք հիշեցի, որ Հայաստանում արտադրված հյութի շշի վրա հայերեն գրված էր՝ կեռասի հյութ, ռուսերեն՝ вишневый сок. եթե հայերեն ես խմում՝ այն քաղցր է, ռուսերեն ես խմում՝ թթու է: Այնպես որ, սիրելի հայագետներ՝ սա ձեր խնդիրն է, անորոշության ձեր ներդրումը:  

Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում: Հիմա իշխանությունները փորձում են դրան տալ քաղաքական կոնտեքստ՝ կարծեք թե պարտադրելով կողմնորոշվել՝ հայոցի տակ հասկանում ենք հայերի՞, թե՞ Հայաստանի: Այո, այն կարող է գլխիվայր շուռ տալ բազմաթիվ կարծրացած պատկերացումներ և մոտեցումներ:

Չգիտեմ, ում հիշեցնեմ, որ Հին աշխարհում երկրի անվանումը որպես կանոն նույնանում է նախ և առաջ նույնանուն քաղաքական միավորման, ապա նոր՝ տարածքի և ժողովուրդների հետ: Կիլիկյան արքաների «թագավոր Հայոցը» չի նշանակում հայերի թագավոր, այլ նշանակում է Հայաստանի թագավոր, որի հիմքում ընկած է Հայաստանի թագավորական ինստիտուտի ժառանգության շարունակականության հավաստումը: Հայ Արշակունիները հայերի թագավոր չէին, այլ Հայաստանի և այսպես շարունակ:

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մանրամասներով, դնեմ երկու օրինակ.

Ա. Երուսաղեմ, խճանկար, վաղ բոլորգիր երկաթագիր, 6-րդ դար:.

«Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն հայոց, զորոց զանուանս Տէր գիտե>

«Բոլոր հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունը Տերը գիտի (ես հասկանում եմ՝ Բոլոր այն հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունները Տիրո՛ջն են հայտնի)»:

Բ. Վահրամ Պահլավունու արձանագրությունը (1029 թ., Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի վանք, Շիրակ), ուր ինն անգամ օգտագործված է ՀԱՅՈՑ բառեզրը.

«իշխանի Հայոց Մեծաց», «Գրիգորի Հայոց լուսաւորչի», «թուականին Հայոց», «Հայոց թագաւորի», «Հայոց շահնշահի», «թուականս Հայոց», «Հայոց տիկնաց տիկին», «Հայոց մարզպան», «ի վերայ տանս Հայոց»:

Հայերի պատմության յուրօրինակությունը, երբ հանրույթը հաճախ հանդես է եկել որպես դավանական, այլ ոչ թե քաղաքական հանրույթ, պարարտացրել է հայոցի բազմիմաստությունը:

Այո, հայոց եզրն ինքնին բազմիմաստ է և հստակեցման կարիք ունի, հատկապես երբ ուզում ենք ադեկվատորեն հասկացվել ուրիշներին: Բայց այդ եզրի ցանկացած իմաստի քաղաքականացում, այո, կարող է ճակատագրական լինել մեր վաղվա օրվա համար:

Եվ խնդրում եմ նաև խորհել, թե ինչու խորհրդային ակադեմիզմն ընտրել է՝ այսօր շատերի համար ոչ այնքան սիրելի, «Հայ ժողովրդի պատմություն» եզրը՝ մի ժողովրդի, որը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում է ապրել և արարել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս»,- գրել է պրոֆեսորը։

Wildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասինԳազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Équipe-ի շապիկին․ ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները Իրավապահները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ «Դա կկործանի երկիրը». Ռուսաստանում զգուշացրել են Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վտանգի մասինՄասնագետը բացատրել է, թե ով կփոխարինի ռուս զինվորականներին Հայաստանում«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,44 դոլարի Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան «Հրապարակ». Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա
Ամենադիտված