Ամանորի օրերին քանի անձ է զրկվել վարորդական վկայականից ոչ սթափ վիճակում վարելու պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ը ֆիքսել էր, որ Ամանորի օրերին պարեկային ծառայությունը ուժեղացված հսկողություն էր իրականացնում քաղաքային և մարզային ավտոճանապարհներին։
Փորձեցինք ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից տեղեկանալ, թե ամանորյա օրերին քանի անձ է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել վարորդական վկայականից։ Հարցմանն ի պատասխան ստացանք հետևյալ պատասխանը․
«2023 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2024 թվականի հունվարի 4-ը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով 79 անձ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականից:
Միաժամանակ հայտնում ենք, որ ավելի հաճախ կրկնվող իրավախախտումներն են՝ տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապված, ինչպես և անվտանգության գոտիները չամրակապված ուղևոր փոխադրելը և տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարիչներ օգտագործելու կարգը խախտելը»։
Էմմա Միքայելյան