Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան». Փաշինյանն իրեն արդարացնելու համար քանդում է մեր պետության հիմքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ամբողջովին խեղաթյուրում է 30 տարվա բանակցային գործընթացը և փորձում է արդարանալ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Նա հիանալի հասկանում է, թե ինչ արեց Արցախի համար, ինչպես ձախողեց բանակցությունները, ինչպես պարտվեց պատերազմում, ինչպես տապալեց խաղաղ գործընթացը։ Նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, և դրանով ամեն ինչ ասված է»,- հավելել է պատգամավորը։

Նրա համոզմամբ, Փաշինյանը ազդանշաններ է ուղարկում Ալիևին այն մասին, որ  կատարում է նրա բոլոր հրահանգները և ոչինչ չի ասում Արցախի մասին, ընդհակառակը, ասում է, որ Արցախը միշտ եղել է ադրբեջանական։

 

«Միջազգային հարթակներում արցախահայության էթնիկ զտումների մասին Բաքվի հասցեին արված բոլոր մեղադրանքների ժամանակ բախվում ենք ադրբեջանցիների այն փաստարկին, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է  Ադրբեջանի մաս։

Հիմա Փաշինյանը ցանկանում է հերթական  անգամ ամրագրել իր թեզը, որ Արցախի հարցը գոյություն չունի, այս էջը փակված է, որ արցախահայության իրավունքների հարցը նույնպես որևէ կերպ չի քննարկվում։ Սրանք այն գլխավոր ազդանշաններն են, որ ուղարկել է Փաշինյանը»,- ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկությունների նոր փաթեթ էին ուղարկել Երևան։ Այն ժամանակ դեռ ուկրաինական ճգնաժամ չկար, աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների միջև կար կոնսենսուս, և հնարավորություն կար բանակցությունների միջոցով լուծել խնդիրները։

«Բայց Փաշինյանն ասում է. «Մենք այն  ժամանակ էլ հասկացանում էինք, որ խնդիրը լուծում չունի»։ Իսկ հետո, չգիտես ինչու, Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Սա, ինչպես նաև նրա հետագա գործողությունները Ադրբեջանին ազատություն տվեցին Արցախի դեմ ագրեսիայի համար։ Իսկ միջազգային հանրությունը լռեց, քանի որ Բաքուն, ինչպեսև հիմա է անում, վկայակոչում էր Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները։

Եթե ​​Արցախի հարցը լուծված էր, ապա ինչո՞ւ էր Փաշինյանը ամիսը մեկ գնում այնտեղ։ Ինչո՞ւ էր ասում, որ եթե Արցախը չպահենք, ուրեմն Հայաստանն էլ չենք պահի։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ասաց նրա կինը. «Հազարավոր տղաներ իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի»,- նկատել է  պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանի երեկվա հայտարարությունները լի էին  հակաարցախյան թեզերով։

Նրա գնահատմամբ, Փաշինյանը 2018 թվականից հստակ քաղաքականություն է վարել Արցախից ազատվելու համար։

«Արդարանալու համար նա քանդում է մեր պետության հիմքերը։ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ իմացել է  Արցախի վրա ծրագրված հարձակման մասին և ոչինչ չի արել։ Էլ ի՞նչ տեսք ունի պետական ​​դավաճանությունը»,- եզրափակել է Գրիգորյանը։

Հետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»
Ամենադիտված