Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բնակարանի վարձակալության հետ կապված խաբեության նոր սխեմա Հայաստանում. թիրախում արցախցիներն ու մարզերի բնակիչներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների և վարձավճարների ավելացմանը զուգահեռ, աճում են նաև անշարժ գույքի վարձակալության կամ առքուվաճառքի իրականացման պատրվակներով խաբեությամբ քաղաքացիներից դրամական միջոցներ հափշտակելու դեպքերը:

Խաբեության թիրախում հիմնականում հայտնվում են շտապ վարձով բնակարան փնտրող քաղաքացիները, որոնք, հաճախ լուսանկարների միջոցով տեսնելով առաջարկվող բնակարանն, այն ամրագրելու համար կանխավճար են թողնում, իսկ անշարժ գույքի գործակալ ներկայացող անձինք, որպես կանոն կանխավճարը կորզելուց հետո անհետանում են:

Վերջին տարիներին հանցավոր սխեմաների թիրախում հիմնականում հայտնվում են օտարերկրացիներ՝ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած ռուսներ, իրանցիներ, հնդիկներ և այլն:

 

Իսկ վերջին ամիսներին աճել են նաև բռնի տեղահանված արցախցիների, ինչպես նաև ՀՀ մարզերի բնակիչների նկատմամբ խաբեության դրսևորումների դեպքերը:

Ճամբարակի բնակիչ 52-ամյա Անուշ Հայրապետյանը NEWS.am-ին հայտնեց, որ օրեր առաջ ինքը ևս դարձել է նմանօրինակ խաբեության զոհ:

«Երևանում վարձով բնակարան էի փնտրում, երբ համացանցում անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարություններից մեկում կարդացի Կոմիտասի 48 հասցեում գտնվող բնակարանի վարձակալության մասին, որի ամսավճարը 200 հազար դրամ էր նշված: Միայն լուսանկարներ էին, կոնկրետ շենքի և բնակարանի հասցե նշված չէր, իսկ գործակալի հետ կապվելու համար նշված էին միայն «վայբերի» և «վոցափի»  հեռախոսահամարներ: «Վայբերով» զանգահարեցի նշված համարներին, ինձ պատասխանեց Արման անունով անշարժ գույքի գործակալ ներկայացած անձը: Ասացի, որ ցանկանում ենք երկարաժամկետ վարձակալել բնակարանը, և միանգամից պատրաստ ենք երեք ամսվա համար նախավճար փոխանցել: Երկու սենյականոց բնակարանի համար 200.000 դրամ ամսավճար էին պահանջում, համաձայնեց մեր առաջարկին, անգամ ասաց, 180.000 դրամով կտա:

Երբ նշեցինք, որ պատրաստ ենք հենց վաղը գալ բնակարանը տեսնելու, ասաց, որ մեկ այլ հաճախորդ նույնպես պատրաստ է վարձել բնակարանը, և եթե մենք իսկապես ցանկանում ենք վարձել բնակարանը, պետք է գոնե կանխավճար թողնենք, որ իբր համոզվի, որ վաղն իսկապես գալու ենք: Ես սխալմամբ համաձայնեցի. տվյալ պահին քարտիս ընդամենը 18 հազար դրամ էր և ասացի, որ այդքան կարող եմ վճարել: Հետո, երբ զանգահարեցի որ գնանք տեսնելու բնակարանը, պատասխանեց, որ արդեն ուրիշին է տվել այն: Ասաց, թե իբր իրեն ճիշտ չեմ հասկացել, որ ինքն ասել է, որ ուրիշին է տալու և որ իմ գումարը շուտով հետ կփոխանցի: Որոշ ժամանակ անց, հետ չստանալով գումարը, զանգահարցի բանկ և պարզեցի, որ գումարն արդեն կանխիկացվել է: Հետո դարձյալ կապ հաստատեցի իր հետ՝ ճշտելու, թե ինչու՞ դեռ չի փոխանցել գումարը, այլ կանխիկացրել է այն: Լսելով հարցս, պատասխանեց՝ «եղավ» ու անջատեց»,-պատմեց տուժած քաղաքացին:

Կինը պատմեց, որ անշարժ գույքի գործակալ ձևացած տղամարդու հետ կապվելու բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ:

«Հեռախոսահամարս արգելափակեց, իսկ երբ «վոցափի» և «վայբերի» այլ համարներով էինք զանգահարում՝ հենց իմանում է՝ մենք ենք, անմիջապես անջատում է և տվյալ հեռապոսահամարն արգելափակում:

Անուշ Հայրապետյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և սպասում է, որպեսզի իրավապահները ընթացք տան գործին: Տուժածը կարծում է, որ այլ քաղաքացիներ ևս հնարավոր է՝ տուժել են տվյալ անձի հանցավոր գործունեություններից:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտեց, որ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը վկայում է, որ վերջին շրջանում ավելացել են անշարժ գույքի վարձակալության կամ առքուվաճառքի իրականացման պատրվակներով խաբեությամբ քաղաքացիներից դրամական միջոցներ հափշտակելու դեպքերը։

Նրա խոսքով՝ նման միտումը ակնառու է հատկապես վերջին երկու տարվա ընթացքում Հայաստան այլ երկրներից, հիմնականում ՌԴ-ի և Իրանի քաղաքացիների մեծ ներհոսքի պայմաններում։ Դրանով պայմանավորված՝ բացի ՀՀ քաղաքացիներից, խարդախության զոհ են դարձել նաև բազմաթիվ օտարերկացիներ, որոնք Հայաստանում գնելու կամ վարձակալելու նպատակով բնակարան են փնտրել։

«Հիմնականում գործում է հետևյալ մեխանիզմը։ Հանցավորները սոցիալական հարթակներում, կամ անշարժ գույքի առաջարկների համար նախատեսված կայքերում տեղադրում են տարբեր բնակարանների լուսանկարներ, ընդ որում, որոշ դեպքերում վերցված հենց համացանցից, և, հանդես գալով որպես գործակալներ, դրանք մատչելի գներով առաջարկում են գնման կամ վարձակալության համար։ Հետաքրքրված անձինք կապ են հաստատում հանցավորների հետ, որոնց առաջարկվում է հարմար տարբերակը չկորցնելու համար հնարավորինս շուտ անկանխիկ եղանակով հանցավորների կողմից տրամադրված հաշիվներին կատարել փոխանցումներ՝ կամ որպես նախավճար, կամ որպես կանխավճար, վարձակալության դեպքում՝ երբեմն մի քանի ամսվա վարձավճարը միանգամից, իսկ առուվաճառքի դեպքում՝ նաև պետական վճարումները կատարելու պատրվակով։ Ստանալով գումարը՝ դրանք կանխիկացնում են, ինչից հետո հաճախորդները կամ զոհերն այլևս չեն կարողանում կապ հաստատել այդ անձանց հետ։ Եղել են դեպքեր, երբ հանցավորները մարդկանց տարել, բնակարաններ են ցույց տվել, սակայն գումարներն ստանալուց հետո կրկին «անհետացել» են»,-պարզաբանեց ՔԿ ներկայացուցիչը:

Նման դեպքերից խուսափելու համար ըստ Աբրահամյանի՝ վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանցից պահանջվում է լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին համոզված կլինեն խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ:

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»
Ամենադիտված