Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

«Պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախկին՝ ավելի լալահառաչ ելույթների, սպառնալիք պարունակող և ոչ իրավաչափ բնույթի տերմինալոգիայի, ակնհայտորեն փորձում էր հնարավորինս մեղմ ելույթ ունենալ: Սակայն բառամթերքի փոփոխությունը խոսույթի էությունն ու բնույթը չի փոխում, որովհետև, այնուամենայնիվ, դա սպառնալից հրահանգավորում էր իրավապահ մարմիններին: Հիմա մի փոքր տեսական անդրադարձ: 2015 թ. դեկտեմբերից ի վեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում կատարեցինք դեպի խորհրդարանական կառավարման ձև: Անգամ նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կառավարման ձևի պարագայում կառավարության ու իրավապահ մարմինների հարաբերակցությունը քննարկելի էր, դիցուք, տեսության մեջ մշտական վեճի առարկա էր՝ դատախազությունը գործադիր իշխանության մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ, նույնը՝ նաև քննչական մարմինները: Իմ գնահատմամբ, խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անգամ իրավապահ մարմինների՝ գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների ներկայությունը կառավարության նիստերին լուրջ խնդիր է: Թե՛ հանրության, թե՛ անկախ դիտորդի աչքում իրենք ստանում են գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի ենթակայի կարգավիճակ: Դա լրջագույն պրոբլեմ է դառնում հենց արդարադատության իրականացման տեսանկյունից:

Չանդրադառնանք խոսույթին, երբ բազմաթիվ կոնկրետ դրվագների ենք ականատես եղել, օրինակ՝ Սյունիքի դեպքերը, որոնց հաջորդող ասուլիս կայացավ, լրատվամիջոցների ներկայությամբ վարչապետը հրահանգավորեց իրավապահ մարմիններին, որ իրեն զեկուցեն արդյունքների մասին, Արցախում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդող հավաքների ժամանակ կրկին ասուլիս-ելույթ ունեցավ՝ կոնկրետ մատնանշելով մարդկանց անուններ, ելույթից անմիջապես հետո այդ անձինք ձերբակալվեցին ու կալանավորվեցին: Իր որդու հետ տեղի ունեցած միջադեպին հաջորդող ելույթ ունեցավ և կրկին որակավորում տվեց և այլն: Վարչապետի կողմից նման ելույթները Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, սա լիազորությունների սահմանազանցում է: Կառավարության վերջին նիստում նա իր որակավորումն է տալիս, որ իրենք գնալու են բոլոր այն գործերի հետևից, որոնցով արդարացման դատավճիռներ են լինելու: Դա ուղղակիորեն սպառնալիք է և լրացուցիչ հրահանգավորում, ինչպես նաև կանխորոշիչ վերաբերմունք կոնկրետ քաղաքական նախկին գործիչների նկատմամբ թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ դատական իշխանությանը: Ակնհայտ է, որ այս պայմաններում մարդու՝ արդար դատաքննություն ունենալու հիմնարար իրավունքն արդեն իսկ կանխակալորեն ոտնահարված է»,-ասում է Մելոյանը:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է Գոհար Մելոյանը։

Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ մեր հայրենակիցները՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, որոնց նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իսկ սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվեցին արցախցի քաղաքական ու ռազմական գործիչներ: Ի՞նչ է անում Հայաստանը մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Իշխանության ցցուն գործողություններից կարող ենք հետևություններ անել: Սեպտեմբերի 19-ի՝ արցախյան իրադարձություններին հաջորդող ընթացքում գերու կարգավիճակում ունեցանք Արցախի քաղաքական ու ռազմական էլիտայի ներկայացուցիչներ: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք դեռևս 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տասնյակ գերիներ, որոնց հարցն այս իշխանությունը մինչ օրս չի լուծել այն դեպքում, երբ Հայաստանը տասնյակ զիջումներ կատարեց, որոնք դիվանագիտական տապալում էին:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեր կողմից կատարված յուրաքանչյուր պարտականությանը պետք է հայկական կողմը պահանջատեր լիներ թղթով արձանագրված Ադրբեջանի պարտականության կատարմանը, որ մեր գերիները բոլորը բոլորի դիմաց վերադառնային հայրենիք: Հայաստանն այդ ընթացքում երեք տարածք ժամկետներով հանձնել է, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո, հանձնել է ադրբեջանցի ռազմական հանցագործների, որոնք 2016 թ.-ին դատված էին Հայաստանում, ընդհուպ մարդ գլխատելու համար, հանձնել է ականապատման քարտեզներ, այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք: Եվ այս ամբողջ գործընթացի էպոպեան՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախը, այլև, Ադրբեջանի մեկնաբանմամբ, «անկլավները» ճանաչեց Ադրբեջանի մաս:

Եվ այս ամբողջ պրոցեսի ընթացքում իրենք չկարողացան ապահովել մեր գերիների վերադարձը, էլ չեմ խոսում սոցիալական, անվտանգային երաշխիքների մասին, որոնք նորմալ ղեկավարության պարագայում այսպիսի զիջումների դեպքում պետք է թելադրված լինեին այդ փաստաթղթերում: Սա այս իշխող ուժի դիվանագիտական տապալման ցցուն ապացույցն է: Իմ գնահատմամբ, իրենք օգտվում են միայն եվրոպական մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միջազգային արդարադատության դատարան, դիմելու իրավական գործիքակազմից, բայց դրա հետ կապված էլ ունենք նախորդիվ օրինակներ, երբ այս մարմիններն ընդդեմ Ադրբեջանի որոշումներ են կայացրել, և դրանք անկատար են մնացել: Այդ պարագայում եվրոպական կառույցները, ունենալով իրենց իսկ հեղինակության, իրենց մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման խնդիր, անգամ փոքրիկ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառել:

Գալիս ենք այն եզրահանգման, որ ինչ-որ մեծ ակնկալիքներ ունենալ այս ուժի պարագայում մեր գերիների վերադարձի հարցով, դառնում է անշնորհակալ գործ, եթե ուղղակի պատմական հետհայաց ենք նետում այս վերջին 2-3 տարվա կտրվածքով: Սա շատ ցավալի է բոլորիս համար, գերիների հարցը պետք է լիներ մեր պետության օրակարգային առաջնահերթություններից մեկը: Միևնույն ժամանակ, այս պարագայում նաև, երբ անհատները կամ կազմակերպություններն ինչ-որ գործընթացներ են կազմակերպում ու չկա պետության աջակցությունը, այնուամենայնիվ, դրանց՝ հաջողությամբ պսակվելու շատ քիչ հավանականություն կա»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՈսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու Սկսվել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջող զարգանում է․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան․ Պեսկով Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին Ոչ մի ժամանակակից միջոց երբեք չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին․ Պուտին Մի քանի ժամով դադարեցվել է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը Հայաստանում ավարտին է մոտենում Հիսուսի աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումըԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել Հայաստանում «սարսափած» են. Ինչո՞ւ են հայրենակիցները խնդիր դարձելԵՄ-ն պարտվում է Ռուսաստանին Հայաստանի հետ համագործակցության հարցում«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ Լենա Նանուշյանին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Հայաստանը չի կարողացել առևտուր հաստատել Եվրոպայի հետ. Ռուսաստանը նրան վերջին հնարավորությունն է տալիսՆորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻ՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում. «Հրապարակ»
Ամենադիտված