Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։ Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։
Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեյցարիայի խորհրդարանականներ, հրավիրված փորձագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի ԱԺ նախագահ Ա․ Դանիելյանը, պատվիրակության անդամներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, միևնույն ժամանակ՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը և Գառնիկ Քերքոնյանը։

Իր ելույթում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին՝ նրանց նախաձեռնողականության համար և ընդգծել.
«Թույլ տվեք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Եվրոպական միության խորհրդարանների մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր, ընդունելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բանաձևեր, աշխարհաքաղաքական այս խիստ սրված ժամանակաշրջանում վերահաստատում են իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս դիմակայելու այն անսահման տառապանքներին, որոնք հետևանք են Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած 2020 թվականի ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, իսկ 2023 թվականին՝ նոր ագրեսիայի միջոցով իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների»։

Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության խաթարմանն ու ոչնչացմանը՝ որպես շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակ մատնանշելով Ադրբեջանի կողմից վերջերս Ստեփանակերտում հիմնահատակ ավերված երկու եկեղեցիները։ Նա այդ գործողությունը որակել է որպես քրիստոնեության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն։

Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ պատահական չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնության ընդունումը հենց Շվեյցարիայում, ինչը նպատակ ուներ հարթակ ստեղծել երկխոսության և իրական խաղաղության հասնելու համար։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք և խաղաղասեր երկիր, լավագույնս է գիտակցում, որ Արցախի հիմնախնդիրը, աշխարհաքաղաքական լինելուց բացի, նախևառաջ մարդկային իրականություն է և մարդու իրավունքների հարց, որը պահանջում է հստակություն, պատասխանատվություն և սկզբունքային քայլեր։ Լռությունն ու անորոշությունը կարող են ապագա անկայունության պատճառ դառնալ», — նշել է Ալեքսանյանը։

Շվեյցարացի խորհրդարանականները, որոնց թվում էին պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հավաստիացրել են, որ շարունակելու են հետամուտ լինել խնդրի արդարացի լուծմանն ուղղված աշխատանքներին։

Ամփոփելով հանդիպումը՝ Ա․ Դանիելյանն արձանագրել է.
«Ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, թե իբր Արցախի հարցը փակված է, և խաղաղություն է հաստատվել։ Մենք հայտարարում ենք, որ Արցախի հարցը փակված չէ և գտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ, իսկ խնդիրը չի ստացել լուծում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սա են հաստատում նաև այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր երկրների և եվրոպական կառույցների կողմից»։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական քննարկման և փոխանակված տեսակետների կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս կշարունակվի խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ու փոխայցելությունները։

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում
Ամենադիտված