Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լքված բնակարաններ. չօգտագործված հնարավորություն, թե՞ անլուծելի խնդիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Ջրբաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ըստ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի տվյալների` 2022թ. վերջին Հայաստանում բնակարանային ֆոնդը կազմել է 105.7 մլն քմ, որը 1990թ. նույն ցուցանիշից ավել է 2 անգամ: Անշարժ գույքի շուկայի նման աճի պատճառ են հանդիսանում`
•Հին բնակարանային ֆոնդը նորով փոխարինելու անհրաժեշտությունը,
•Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-յի աճին զուգընթաց ավելի ընդարձակ բնակարանների նկատմամբ պահանջարկի ավելացումը,
•Տնային տնտեսությունների միջին անդամների թվի նվազումը` պայմանավորված առավել հաճախակի դարձած առանձին ապրելով,
•Տնտեսապես ակտիվ բնակավայրերում, հիմնականում Երևանում, բնակելի տարածք ունենալու պահանջարկի աճը,
•Արտաքին գործոնները, մասնավորապես ակտիվ զբոսաշրջությունը, ՌԴ-ից Հայաստան բնակության նպատակով ժամանող քաղաքացիների քանակի աճը:
Հաշվի առնելով 2005-2011թ., և 2018թ. վերսկսված լայնածավալ շինարարությունը, ինչպես նաև բնակչության շարունակական նվազումը, ակնհայտ է դառնում, որ մեկ շնչի հաշվով բնակֆոնդը աճում է (1990թ. հետ համեմատ մոտ 2.5 անգամ): Այնուամենայնիվ, հարց է առաջանում, արդյո՞ք առկա ֆոնդը բավարար է ՀՀ բնակչության, այդ թվում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, թե՞ կարիք կա շարունակելու մեծածավալ շինարարությունը` այդ թվում նաև պետական ֆինանսավորմամբ: Հարցին պատասխանելու համար դիտարկենք հետևյալ գործոնները`
1. Արտագաղթ. ըստ հաշվարկների` 1990-ական թվականներից սկսած Հայաստանը լքել է առնվազն 1 մլն մարդ կամ 260,000 ընտանիք (հիմք ընդունելով տնային տնտեսության անդամների միջին թիվը 3.75 մարդ): Ելնելով այն փաստից, որ ՀՀ-ում, ինչպես այլ հետ-Սովետական երկրներում, բարձր է սեփական բնակարաններում ապրողների կշիռը (մոտ 89-90%), կարելի է պնդել, որ արտագաղթի արդյունքում մոտ 200,000 բնակարաններ մնացել են լքված (չի բացառվում, որ դրանց որոշ քանակություն կա'մ վաճառվել է, կա'մ հանձնվել վարձակալության): Կարելի է փաստել նաև, որ արդյունքում ապաբնակեցվել են Երևանից հեռու գտնվող բնակավայրերը: Պետք է հաշվի առնել նաև ներքին միգրացիան` այլ բնակավայրերից դեպի Երևան և հարակից շրջաններ, ինչը կրկին հանգեցրել է առավել հեռավոր շրջաններում գույքերի չօգտագործմանը:
2. Անշարժ գույքի ձեռքբերումը` որպես ներդրում: Հայաստանում ակտիվ ներդրումային շուկայի բացակայության պատճառով շատերը, այդ թվում արտերկրում բնակվող հայերը, բնակարաններ են գնել` որպես կապիտալ և նպատակ չունենալով դրանք օգտագործել: Չնայած վերջին տարիներին վարձակալական շուկայի որոշակի ակտիվացմանը (այն էլ միայն Երևանում և դրա մերձակայքում), վերոնշյալ գույքերը ոչ ամբողջությամբ են շրջանառության մեջ, ինչի մասին են վկայում վարձավճարների շարունակական աճը (պահանջարկն ավելի արագ է աճում, քան առաջարկը, ինչն էլ հանգեցնում է վարձավճարների աճի): Այսպիսով, հիմնականում վարձակալության են հանձնվում միայն Երևանում/դրան մոտ գտնվող բնակարանները/տները, մինչդեռ հեռավոր շրջաններում գտնվող գույքերը շարունակում են մնալ չօգտագործված:
Ստացվում է, որ անշարժ գույքի երկրորդային շուկայում չօգտագործված մեծ պոտենցիալ կա: Մյուս կողմից էլ կա մշտական կեցության վայրի պահանջարկ, հիմնականում Արցախից ՀՀ տեղափոխված անձանց կողմից (մոտ 25-28 հազար ընտանիք` հիմնականում գյուղական բնակավայրերից): Հետևաբար, պետության ակտիվ միջնորդության շնորհիվ, կարելի է կարգավորել շուկան` հասնելով կայուն հավասարակշռության կետի: Իսկ ինչպե՞ս դա անել:
•Առաջին քայլը, համաձայն միջազգային պրակտիկայի լավագույն փորձի, լքված բնակարանների բացահայտումն ու գույքագրումն է` ուսումնասիրելով կոմունալ ծախսերը` հիմնականում էլեկտրաէներգիայի և գազի ամսեկան սպառումը: Առավել արդյունավետ կլինի այդ գույքերի նկատմամբ կիրառել պրոգրեսիվ գույքահարկ` ամեն տարի որոշակի չափով ավելացնելով գույքահարկի դրույքաչափը: Նպատակը պետք է լինի «ստիպել» անշարժ գույքի սեփականատերերին օգտագործել դրանք` կա'մ անձամբ բնակվել, կա'մ տրամադրել վարձակալության, հակառակ դեպքում` վաճառել:
•Արցախից տեղափոխված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար նպատակահարմար կլինի տրամադրել վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել երկրորդային շուկայից անշարժ գույք գնելու, վարձակալելու կամ վերանորոգելու համար: Ընդ որում, վաուչերների համակարգը պետք է խրախուսի Երևանից հեռու, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում բնակարանների վերաօգտագործումը:
•Հնարավոր լուծում է նաև պետության կողմից ոչ թե նոր շենքերի կառուցման խրախուսումը, այլ առկա բնակֆոնդի վերանորոգումը և վերականգնումը:
Շուկայի նման կարգավորումը կարող է ներկայացնել մի շարք առավելություններ` ի տարբերություն նոր շինարարություն սկսելու, մասնավորապես`
•Բնակֆոնդի պահպանում. լքված բնակելի նպատակային նշանակության շենքերի վերաօգտագործումը թույլ կտա խուսափել ոչ միայն դրանց հետագա ամորտիզացիայից, այլ նաև հակառակը, վերականգնել դրանք` երկարացնելով դրանց կյանքի տևողությունը,
•Առավել ծախսարդյունավետ լուծում. այս դեպքում պետք է դիտարկել 2 առավելություն: Նախ, վերաօգտագործումը ավելի արագ և, չի բացառվում նաև, որ ավելի էժան լուծում է, քան նոր կապիտալ կառուցապատումը: Երկրորդ, բարձրացված գույքահարկի արդյունքում ավելացված բյուջետային եկամուտները թույլ կտան որոշակիորեն կամ ամբողջությամբ ծածկել վաուչերների միջոցով իրականացված ծախսերը` էական ազդեցություն չթողնելով պետբյուջեի վրա, ինչը թույլ կտա իրականացնել այլ կապիտալ ծախսեր:
Վերջնարդյունքում, ստացվում է, որ, ըստ նախնական գնահատականների, առավել արդյունավետ է շրջանառության մեջ դնել արդեն կառուցված գույքը, ի տարբերություն նոր կառուցապատում սկսելու:
Հ.Գ. ներկայացված թվերը շատ նախնական են և կարող են որոշակիորեն տարբերվել իրականությունից:
 

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»
Ամենադիտված