Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Էդմոն Մարուքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երեկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:
«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»։
As I stated earlier all ongoing proceedings in Azerbaijan, including the trial of Vagif Khachatryan are from a genre of farce and a mockery of the European Convention on Human Rights and a violation of all universally accepted international norms in the context of all obligations… pic.twitter.com/J0eYJYVRA7
— Edmon Marukyan (@edmarukyan) October 25, 2023