Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա Եկատերինբուրգում մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և շուրջ մեկուկես ժամ տևած առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայաստանյան փորձագիտական և քաղաքական դաշտում բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Այս հանդիպման և դրա հնարավոր հետևանքների շուրջ ներկայում ամենատարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ են հնչում, սակայն վերլուծական շրջանակների գերակշիռ մասը հակված չէ այս ամենի մեջ տեսնել լոկ սովորական տնտեսական բաղադրիչ կամ պարզ ցուցահանդեսային մասնակցություն։ Ընդհակառակը, շատերի բնորոշմամբ, Եկատերինբուրգ մեկնելու իրական նպատակը քաղաքական առևտրի հերթական փորձն էր և յուրօրինակ «օստապբենդերություն», որտեղ գործող իշխանությունը փորձում է իրարամերժ խաղերի ու դիվանագիտական մանիպուլ յացիաների միջոցով սեփական քաղաքական գոյատևման հարցերը լուծել։ Քննադատները շեշտում են, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ընդունելության ձևաչափն ու Կրեմլի հետ ուղիղ երկխոսության բացակայությունն արդեն իսկ հստակ ապացույց են, որ պաշտոնական Մոսկվան այլևս չի տրվում նման էժանագին քաղաքական հնարքներին, և տնտեսական հարթակներում կայացող քննարկումները չեն կարող քողարկել անվտանգային ու ռազմավարական ոլորտներում առկա լրջագույն անդունդը։

Այս ամենի համատեքստում իրավիճակին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, որը «Փաստի» հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը՝ այն որակելով երկդիմի ու պետության համար վտանգավոր։

Գեներալի ձևակերպմամբ, Փաշինյանի այցը Ռուսաստան ոչ թե պլանավորված, հավասարակշռված պետական քաղաքականության արդյունք էր, այլ ստիպված ու վախեցած քայլ, քանի որ նա մեկնել էր այնտեղ՝ այլևս ելք չունենալու պատճառով, երբ Արևմուտքից ստացվող խոստումները չեն իրականանում, իսկ տնտեսական ու անվտանգային իրականությունը ստիպում է հետ նայել դեպի Ռուսաստան։

Այս այցը ևս մեկ անգամ ի ցույց դրեց գործող քաղաքականության սնանկությունը, քանի որ չի կարելի հակառուսական հիստերիա հրահրել երկրի ներսում, փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո վազել ՌԴ՝ հարցեր լուծելու։ Գեներալ-մայորը շեշտել է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է խաղալ երկու ճակատով՝ հույս ունենալով խաբել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, սակայն նման աշխարհաքաղաքական առևտուրը կործանարար է Հայաստանի պես փոքր երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ով է իրենց դիմաց նստած, և այնտեղ չեն հավատում Փաշինյանի ժպիտներին կամ հավաստիացումներին, քանի որ երբ ցերեկը Արևմուտքի ներկայացուցիչների հետ քննարկվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, իսկ երեկոյան մեկնում են Ռուսաստան ու խոսում համագործակցությունից, դա ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական տգիտություն։ Անդրադառնալով հանդիպման տնտեսական կողմին՝ նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ, և Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ փոքր տնտեսական սահմանափակումները կարող են կոլապսի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ նրան ստիպում է ժամանակ առ ժամանակ մեկնել ՌԴ։ Սակայն ամենամեծ ձախողումը վերաբերում է անվտանգության ոլորտին, քանի որ վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է իր ռազմավարական դաշնակցի լիարժեք վստահությունը, բայց փոխարենը Արևմուտքից այդպես էլ չի ստացել անվտանգության իրական, գործնական երաշխիքներ։ Գեներալը եզրափակել է միտքը՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում իրականացվում է անկանխատեսելի և արկածախնդիր արտաքին քաղաքականություն, երկիրը շարունակելու է մնալ հարվածների տակ, իսկ ռուսաստանյան վերջին այցը որևէ բեկումնային արդյունք չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ գործող վարչախմբի նկատմամբ վստահությունը սպառված է բոլոր կողմերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչու
Ամենադիտված