Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կա երկու տարբերակ». Հայկ Մարությանի առաջարկը մյուս քաղաքական ուժերին

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:

Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:

 

Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է,  եւ մնացած  3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:

Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական  տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:

Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այդ երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են իրականացնել որպես ավագանու անդամ:

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը:

Ինչչպես ենք դա անում. շատ պարզ: Քանի որ Երեւանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա առաջին նիստը, որ պետք է հրավիրվի եւ դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի, նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի եւ գնանք նոր ընտրությունների: Ընդ որում, ես համոզված եմ, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, որովհետեւ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Սա էլ երկրորդ տարբերակը, սպասում ենք քաղաքական ուժերի արձագանքին:

Իսկ ձեզ, սիրելի երեւանցիներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ընտրությունների հետ կապված, առողջություն եմ մաղթում, եւ իհարկե, Աստված պահապան լինի մեզ բոլորիս»:

Նշենք, որ Հայկ մարությանը նաեւ հրապարակել է իրենց կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը.

Հայկ Մարության

Հայկ Գրիգորյան

Իզաբելլա Աբգարյան

Գրիգորի Երիցյան

Քրիստինա Վարդանյան

Պեդրո Զարոկյան

Իոսիֆ Կուբատյան

Սամվել Մելիքյան

Արաքսի Դիլանյան

Արամ Թորոսյան

Ռոբերտ Ծովյան

Նարինե Արամյան

Տիգրան Պետրոսյան

Արամ Մանուկյան

Եվրամիությունն առաջին անգամ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ժամկետ է նշելԷրիկ Առստամյանը հաղթեց Ադրբեջանի մարզիկին՝ դուրս գալով բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչՌուսաստանի լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ, պահել են օդանավակայանում. ՊեսկովCOP-29-ը լավ առիթ է, որ Հայաստանից քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ․ Արտակ ԶաքարյանԱռանց ամրակապման, հեռախոսով խոսելով ավտոմեքենա վարելու դեպքերն աճել են․ ՆԳՆ-ն թվեր է հրապարակելԳորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է․ իրավիճակն՝ ավտոճանապարհներինՃՏՊ՝ Երևանում․ 78-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՉի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը․ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրելՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԻսպանիայինՊայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ ՍրբազանԲաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենաՆարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոնԽարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ«Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ ԱղազարյանՓաշինյանն օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելnւ, իշխանությունը յnւրացնելnւ նպատակով․ ՍուրենյանցՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Ֆրանսիայի դեսպան«Հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»․ Փաստաբանը հայտնում է՝ բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներԻվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն ԱշոտյանԱրարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia» մակնիշի ավտոմեքենանԻսրայելն Իրանի դեմ վերջին հարվածների ժամանակ օգտագործել է Իրաքի և այլ երկրների օդային տարածքը. ԱրաղչիԻնձ ռեկետ անե՞ն, կարծում եք՝ այս մոլորակի վրա մարդ կա որ կարող է ինձ ռեկետ անե՞լ. Առուշանյանը՝ իշխանությանը չքննադատելու պատճառների մասին«Ռեալ Սոսյեդադ»-ը հայտնել է, որ Զախարյանը բաց կթողնի առաջիկա 2 հանդիպումը2024 թվականին Ավան վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակՎրաստանում հաղթեց Ռուսաստանը. ԶելենսկիԲագրատ Սրբազանը մեկնելու է արտերկիր Goal-ը նշել է Ոսկե գնդակ 2025-ի գլխավոր հավակնորդին Դիրքի կին հրամանատարը. ՊՆ տեսանյութը Հրդեհ՝ Արտաշատ քաղաքի մանկապարտեզում Hyundai-ն ներկայացրել է անաղմուկ, ջրածնով աշխատող antesaneli մարտական տանկի գաղափարը  Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են Վրացական ընդդիմության հակահայ դրսևորումներըԱմերիկյան հատուկ ծառայությունները փորձում են պարզել Փաշինյանի հեռանկարայնությունը Մանկապարտեզի աշխատանքները սառեցվել են աղիքային վարակի պատճառով. ՌԴ Մաշ Իսրայելյանի քրոջ վթարի ժամանակ մեքենայում է եղել ՔՊ-ական պատգամավորի հարազատը Գորիս-Կապան ճանապարհին «Renault»-ը կողաշրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի Վրաստանում առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է․ Աբրահամյան Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում Ջրանջատումներ Երևանում և մարզերում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Վնասվածքներով կին և տղամարդ է հոսպիտալացվելՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել Արարատ-Արմենիա - Նոա խաղում ծեծկռտուքի վերաբերյալ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պոպկորնի պատրաստման սարք «Վլադիմիր Բրուտեր. Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ որ բան զիջի Բաքվին» Դիլիջանում տղամարդը պայթեցրել է հարևանի ավտոտնակը․ մանրամասներ«BRICS, թե՞ ԵՄ. Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները և համաշխարհային քաղաքական գործընթացները»Ազատագրվել է Հադրութի շրջանի Տող գյուղը․ պատմության այս օրը (30 հոկտեմբեր)Որքա՞ն է 100 դրամանոց մետաղադրամների քանակը ՀՀ-ում․ ԿԲ-ից պատասխանել ենՀոսանքազրկման հասցեները՝ Երևանում և 6 մարզերում
Ամենադիտված