Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատագրվել է Հադրութի շրջանի Տող գյուղը․ պատմության այս օրը (30 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժեներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907– ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել Աթայանը:

1917 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:

1918- Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են  իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։

1922– ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:

1968- վախճանվել է  արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:

1970- վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերն Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ:

1996- զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

2008- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները:

2017-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:

2019-Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել, որի արդյունքում ընդամենը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը:

2023-վախճանվել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Տիգրան Ալիխանովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1485 - Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը:

1696 —Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր:

1697 —Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:

1751 –ծնվել է  իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը:

1853- սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

1888 —Ջոն Լաուդն արտոնագիր է ստացել  գնդիկավոր գրիչի համար:

1937 —Հերմես աստերոիդն անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:

1941-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը:

1938–ԱՄՆ-ում CBS ռադիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը  մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է թե պատերազմը տեղի է ունենում իրականում:

1954 —Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է  R7V-1 ինքնաթիռն իր 42 ուղևորներով:

1956- վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:

1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Դիեգո Մարադոնան:

1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:

1967 —տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք  եղել են «Կոսմոս-186» և  «Կոսմոս-188» կայանները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը:

1973– բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):

1975- վախճանվել է  գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:

1990 —Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարն ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի:

1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:

2006 —Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված  ЭР-200Э արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու ժամանակը:

Կ. Խաչիկյան

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված