Ադրբեջանն ունի «պլան Բ» «Զանգեզուրի միջանցքի» բացման համար․ Բայրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն ամեն դեպքում կռեալիզացնի «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, եթե անգամ Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դրան մասնակցելուց, քանի որ Բաքուն ունի «պլան Բ»։ Այս մասին ադրբեջանական և հունգարական հրատարակություններին տված համատեղ հարցազրույցում ասել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, հրաժարվի աշխատել այս ուղղությամբ, ապա «բաց կթողնի սեփական տնտեսությունը բարելավելու հնարավորությունը»։
«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան Բ: Իսկ մեզ համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում նա ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- ասաց Բայրամովը:
Նա նաև նշել է, թե իբր «Զանգեզուրի միջանցքը» տեղական լոգիստիկ համակարգի կարևոր տարր է։