Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լուկաշենկոն պատմել է, թե ինչով է զբաղվում «Վագներ» ՄՌԿ-ն Բելառուսում. նա հերքել է Լեհաստանի վրա հարձակման լուրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կեմենեցի շրջանի Բելովեժսկի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչով են զբաղվում  «Վագներ» ՄՌԿ մարտիկները Բելառուսում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Ինչ վերաբերում է  այդ մասնավոր ռազմական ընկերությանը («Վագներ» ՄՌԿ-ին- ծան.՝ ԲԵԼՏԱ)։ Երբ այդ տհաճ իրադարձությունները եղան, ես ստիպված միջամտեցի։ Որովհետեւ ես հասկանում էի. եթե բռնկվի Ռուսաստանը, թեժ կլինի բոլորի համար։ Միշտ այդպես է եղել պատմության մեջ. հեղափոխություններն սկսվել են այնտեղ, իսկ ավարտվել են մեզ մոտ եւ Կովկասում։ Եվ հետո, նրանք հո մեր մարդիկ են։ Եվ ես խոստացա այն ժամանակ այդ տղաներին. «Եթե դադարեցնեք, ձեզ անվտանգություն ես երաշխավորում եմ, մենք ձեզ դուրս կբերենք Բելառուս, հետո կպարզենք»։ Ինչն էլ այժմ անում ենք»,- ասել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  ինքն ուզում էր պահպանել այդ ստորաբաժանումը։ «Նրանք իսկական մարտիկներ են, պատերազմի միջով անցած, իրենց շատ ընկերներին կորցրած։ Նրանք միանգամայն անվճար (չնայած վարձկաններ են, փողի համար ամենուրեք թե՛ մարտնչել են, թե՛ աշխատել)  օգնում են մեզ, փորձ փոխանցում»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Հանկարծ, վերջերս լսեցի, կատաղել է Լեհաստանը, թե, իբր, այստեղ է գալիս մի ինչ-որ ջոկատ, 100 մարդ։ «Վագներ» ՄՌԿ ոչ մի ջոկատ 100 մարդով այստեղ չի տեղափոխվել։ Իսկ եթե տեղափոխվել էլ է, միայն նրա համար, որ մարտական փորձը փոխանցի այն բրիգադներին, որոնք կենտրոնացած են Բրեստում եւ Գրոդնոյում։ Ես պետք է սովորեցնեմ իմ զինվորականներին, որովհետեւ բանակը, որը չի կռվում, կիսով չափ է բանակ, դուք էլ դա հիանալի հասկանում եք։ Ուստի, պետք է նրանց սովորեցնել։ Դե, ահա նրանք էլ փոխանցում են իրենց փորձը։ Խորհուրդ կտան, ինչ-որ բան կասեն։ Շատ գոհ են մեր զինվորականներից։ Ասում են՝ նրանք շատ պատրաստված մարդիկ են, իսկ որ գլխավորն է՝ նրանք ցանկանում են սովորել։ Ուստի, գտնվելով Օսիպովիչիում՝ Բելառուսի կենտրոնում, այդ տղաները ոչ մի տեղ չեն ձգտում։Նրանք վարժվել են հրաման կատարել»,- ավելացրել է Լուկաշենկոն։

Բացի այդ, նրա խոսով՝ Բելառուսում նախատեսում են ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ։

«Դա իմ նախաձեռնությունն էր, եւ ես չեմ ափսոսում։ Ես ուզում եմ այդ տղաներին թողնել մեր երկրի Զինված ուժերում։ Եվ, նրանց վրա հենվելով, ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ,- ասել է Բելառուսի նախագահը։- Մենք ժամկետայիններ ունենք, զինակոչ. ծառայեց մեկուկես տարի՝ հեռացավ։ Ես ինքս այդպիսին եմ եղել։ Իսկ այնտեղ փորձով իմաստնացած մարդիկ են, այնտեղ հիմնականում սպաներ են, դա նրանց մասնագիտությունն է՝ կռվել կամ պաշտպանել երկիրը։ Ասում են՝ դա նաեւ ավելի էժան է։ Ուստի մենք դիտարկում ենք այդ փորձը, որպեսզի ապագայում պաշտպանենք մեզ։ Միայն դա է մեր նպատակը»։

Հայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներ
Ամենադիտված