Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախն ուժեղի իրավունքով բաժին հասած տարածք չէ, մեր հայրենիքն է․ բաց նամակ՝ միջազգային հանրությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել միջազգային հանրությանը․

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։

2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։ Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել կամրջի վրա, որտեղ 2023 թվականի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ է տեղադրվել՝ բառացիորեն փակելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի հունիսի 25-ից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ վերականգնվել է, սակայն, քաջածանոթ լինելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, որն օգտագործում է հումանիտար խնդիրները որպես Արցախի վրա ճնշում գործադրելու լծակ՝ երաշխիքներ չկան, որ այդ փոխադրումները նորից չեն ընդհատվելու։ Ադրբեջանի այս գործողությունները չպետք է դիտարկվեն որպես առանձին ագրեսիայի դրսևորումներ, այլ որպես Արցախի և նրա բնիկ հայ բնակչության դեմ էթնիկ զտումների հետևողական և համակարգված քաղաքականության բաղադրիչներ։

2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիային է դիմել Արցախի դեմ՝ հրետանու և ԱԹՍ֊ի կիրառմամբ, որին զոհ են գնացել չորս զինծառայողներ, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանը։

Անտեսելով Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թ․ հունիսի 22-ի բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թ․ դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումները՝ Ադրբեջանը, կարծես ծաղրելով այդ կազմակերպությունների հեղինակությունը, համառորեն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և հայրենազրկման քաղաքականությունը՝ դրսևորելով հանցավոր կամայականություն և հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն սպառնում է միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք չեն կիսում նրա մոտեցումը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքն ամբողջությամբ Ադրբեջանի կողմն է։

Պաշտոնական Բաքուն, չընդունելով Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջները, մշտապես պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որն ինքը մտադիր է լուծելու սեփական հայեցողությամբ։ Բռնապետական Ադրբեջանի պետական քաղաքականության մաս կազմող և ադրբեջանական հասարակության մեջ ներծծված, բազմաթիվ ապացույցներով փաստվող սարսափելի մեծ հայատյացության համատեքստում, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ որոշումը, եթե Արցախի ժողովուրդը հանկարծ հայտնվի Բաքվի իշխանության ներքո։

Ողջունում ենք աճող միջազգային ըմբռնումն առ այն, որ Արցախի ժողովուրդը պաշտպանության միջազգային ամուր երաշխիքների կարիք ունի։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներին, որոնք այդ դիրքորոշմամբ հանդես են եկել 2023 թ․հունիսի 21֊ին ԱՄՆ Կոնգրեսում՝ իրերն իրենց անուններով կոչելով և օբյեկտիվ գնահատական տալով Ադրբեջանի քաղաքականությանը։ Շնորհակալ ենք նաև բոլոր այլ միջազգային դերակատարներին, որոնք վճռականություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հարուցվող գոյաբանական սպառնալիքների մասին բարձրաձայնելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ աշխարհում էլ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան ըմբռնել հակամարտության իրական պատճառներն ու կհասկանան, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 1988 թվականին դիմել է Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու իրավաչափ խնդրանքով, ինչն էլ ադրբեջանական ագրեսիայի և արյունալի պատերազմի սանձազերծման պատճառ է հանդիսացել, որի ժամանակ հայերը ստիպված էին ինքնապաշտպանվել։

Հիմա, երբ տարբեր միջազգային հարթակներից անհասկանալիորեն հնչում են Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, մենք առաջարկում ենք վերհիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու փորձել պատկերացնել՝ իսկ հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո։ Ժամանակակից Ադրբեջանը նույնպես հայերի նկատմամբ նացիստական տրամադրված երկիր է, և դրանում դժվար չէ համոզվել հարցին օբյեկտիվ հայացքով նայելու դեպքում՝ բացառելով ադրբեջանական քարոզչամեքենայի միակողմանի պահանջները։

Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների, ջարդերի, բռնի տեղահանությունների, հոգեբանական ահաբեկման, մարդկային և նյութական կորուստների արհավիրքներով անցած Արցախի ժողովուրդը, շարունակելով ապրել վերահաս գոյաբանական սպառնալիքների ներքո, դիմում է բոլոր միջազգային մեխանիզմները գործարկելու պահանջով՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք պահանջում ենք բոլոր համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն Արցախում։ Հաշվի առնելով 2020 թ․ նոյեմբերի 9֊ի Եռակողմ հայտարարության 6֊րդ կետով ամրագրված պայմանավորվածությունների խախտումները, համաձայն որոնց՝ պետք է ապահովվի ազատ և անվտանգ շարժը Լաչինի միջանցքով՝ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝ ի դեմս ՄԱԿ֊ի, միջազգային առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու և խաղաղապահ ինստիտուտի աշխատանքն ամրապնդելու և բարելավելու նպատակով։

Անդրբեջանի կողմից ՄԻԵԴ և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ շրջափակման ընթացքում կայացրած որոշումները բացահայտ չկատարելու հանգամանքով պայմանավորված՝ դիմում ենք միջազգային հանրությանը՝ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։

Արցախի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։

Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ ցուցաբերվող մտահոգության համար՝ ընդգծում ենք, որ մեր իրավունքների և անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքի վրա հիմնված Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է, որտեղ մենք ունենք անվտանգ կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք։ Արցախն ընդամենը 120 հազարանոց մի բուռ ժողովուրդ չէ (չհաշված 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց տներից վտարված Արցախի շուրջ 30 հազար տեղահանված բնակիչները)։ Այսօր Արցախը ժողովրդավարական աշխարհի հռչակած արժեքների մի հերթական փորձաքարը և լակմուսի թուղթն է։ Պայմանավորված այն բանով, թե ինչ ընտրություն է կատարվելու՝ մի կողմից ստի, խտրականության, բռնության, ահաբեկչության, բռնապետության և, մյուս կողմից, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման միջև, հստակեցվելու է փոխակերպվող աշխարհակարգի արժեքային էությունը»։

«Արցախի գրողների միություն» ՀԿ

«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ

«Արցախի նկարիչների միություն» ՀԿ

«Արցախի կույրերի միավորում» ՀԿ

«Վերածնված Հայրենիք» ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ

«ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ

«Փախստականների միություն» ՀԿ

«Մեր տուն-Արցախ» ՀԿ

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ

«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

«Հոգևոր վերածնունդ» ՀԿ

«Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ

«ԱՀ ավագների խորհուրդ» ՀԿ

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ

«Հայկի Սերունդ» ՀԿ

«Մտքի ուժը» ՀԿ

«ՄիլաԳրի» հիմնադրամ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Հայքի մշակութային օմբուդսմեն» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Քաղաքացիական Հաբ» ՀԿ

Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղումԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՀայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչԻրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnրԲացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալՆոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասինԼարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»յան հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 15)Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետոՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցությունների
Ամենադիտված