Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ Բոյարդ

ՖՈՏՈ

Ֆորտ Բոյարդը (Fort Boyard) քարե ամրոց է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում Անտիոքի նեղուցի ծանծաղուտին՝ Ֆրանսիայի ափերի մոտ։ Կառույցը գտնվում է Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների միջև։  Ամրոցը կոչվել է այն ծանծաղուտի անունով, որի վրա այն կառուցվել է։ Ավելի քան մի քանի տասնամյակ նրա տարածքում համանուն հեռուստաշոու է նկարահանվում, որն էլ այն հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։

Ֆորտ Բոյարդի երկարությունը 68 մ է, լայնությունը՝ 31 մ, իսկ բարձրությունն ավելի քան 20 մ։ Այն այդ տարածաշրջանի այն սակավաթիվ ռազմական շինություններից է, որը երբեք չի օգտագործվել իր բուն ռազմական նպատակներով:

Երկու կղզիների միջև անառիկ ամրոց կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 1666 թվականին, երբ Ռոշֆոր քաղաքում բացվել են ռազմական նավաշինական գործարաններ։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտները կարող էին հեշտ թիրախ լինել բրիտանացիների համար, որոնց հետ ֆրանսիացիները երկար դարեր պարբերաբար կռվում էին ։ Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների հրետանին չէր կարող պաշտպանել նավաշինական գործարաններն  անսպասելի հարձակման դեպքում, քանի որ նրանց կրակի հեռահարությունը չէր կարող ամբողջությամբ փակել նեղուցը: Մեջտեղում մնում էր մոտավորապես 6 կիլոմետր, և այդտեղ ամրոցի կառուցումը կվերացներ վտանգը։ Լյուդովիկոս XIV-ը ենթադրում էր, որ շինարարական աշխատանքները կղեկավարի իր ժամանակի հայտնի ինժեներ Սեբաստիա Վոբանը։ Սակայն նա հրաժարվեց նման գաղափարն անհնարին համարելով։

Մինչև 19-րդ դարի սկիզբը Ֆրանսիայի կառավարիչներից ոչ ոք այլևս չէր հիշում ամրոց կառուցելու գաղափարը։ Հարցն արդիական դարձավ Նապոլեոն I-ի օրոք, ով վարում էր շատ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, և որը դժգոհ էր Անգլիայից։ Ուստի 1881 թվականին սկսվեց Ֆորտ Բոյարդի շինարարությունը։ Շինարարական տեխնոլոգիաներն այն ժամանակ շատ առաջ էին շարժվել, և երկիրն արդեն կարող էր իրեն թույլ տալ նման ամրոց կառուցել։ Ծովի հատակին ծանր քարե բլոկներ տեղադրելիս արհեստավորները բախվել են այն փաստի հետ, որ քարն իր ծանրության տակ արագ սուզվել է ավազի մեջ։ Մեծ ծախսերը և նախագծի հաջողության վերաբերյալ կասկածները ստիպեցին իշխանություններին 1809 թվականին կրճատել շինարարությունը: Այն վերսկսվեց միայն 28 տարի անց՝ Լուի Ֆիլիպ I-ի օրոք, ով կրկին հակամարտություն սկսեց Անգլիայի հետ։ Արդյունքում ամրոցի շինարարությունն ավարտվել է միայն 1857 թվականին։ Բայց այդ ժամանակ զինատեսակներն արդեն կատարելագործվել էին այնքան, որ հնարավոր էր հեշտությամբ վերահսկել շրջակա ջրերն առանց ավարտված այդ բերդի: Արդյունքում այն մնաց պատերազմի վարչության հսկողության տակ, սակայն նրա թնդանոթներն այդպես էլ չկրակեցին։ Ժամանակի ընթացքում այնտեղ բանտ հիմնվեց, որը ևս երկար չգործեց։ 20-րդ դարի սկզբին ամրոցի ողջ տեխնիկան վաճառվել էր, իսկ բուն ամրոցը մատնվել էր անուշադրության։ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր զգալի վնաս հասցրել Ֆորտ Բոյարդին, քանի որ գերմանական զորքերն այն օգտագործել էին որպես թիրախ հրետանու պատրաստության համար: Մեկ դարի ընթացքում ամրոցը բազմիցս վերավաճառվել է աճուրդում, մինչև որ այն 1989 թվականին գնել է պրոդյուսեր Ժակ Անտուանը ֆիլմի նկարահանման համար:

Սկսվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ, քանի որ Ֆորտ Բոյարդը կառուցումից ի վեր երբեք չէր վերանորոգվել, և այնտեղ սկսվել են նկարահանվել Ֆորտ Բոյարդ շոուները։ Այդ ամենն էլ ներկայումս այդ չօգտագործված և մոռացված ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:

Կ. Խաչիկյան

Մակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Մայիսի 15-16-ը բացահայտվել է 136 հանցագործություն․ հայտնաբերվել է 10 հետախուզվող Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Անդրեասյանը՝ Մերձավանի դպրոցի մասին
Ամենադիտված