Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Էրդողանի կուսակցությունը վերադառնում է ազատ շուկայի ավելի ուղղափառ տնտեսական քաղաքականությանը․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական մանիֆեստի նախագիծը նշանավորում է վերադարձ դեպի ավելի ուղղափառ ազատ շուկայական տնտեսական քաղաքականությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրներին:

Թուրքիայում մայիսի 14-ին պետք է անցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանն իր իշխանության երկու տասնամյակի ընթացքում ընտրություններում կբախվի ամենալուրջ մարտահրավերին, հայտնում է գործակալությունը։

Էրդողանի ժողովրդականությունը հիմնականում տուժել է կենսամակարդակի նվազման պատճառով, որն առաջացել է թուրքական լիրայի արժեզրկման հետեւանքով այն ժամանակ, երբ Անկարան սկսել է ընդունել ցածր տոկոսադրույքների վրա հիմնված հակասական տնտեսական մոդել: 2021 թվականին Թուրքիան ձեռնամուխ է եղել տոկոսադրույքների կրճատման ցիկլի՝ աճող ինֆլյացիայի պայմաններում: Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցրել է իր բազային տոկոսադրույքը 500 բազիսային կետով 2021 թվականին, այնուհետեւ կրկին 2022 թվականին՝ տոկոսադրույքների նվազեցման Էրդողանի կոչերից հետո:

 

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի հետեւանքով պայմանավորված էներգակիրների եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճի հետ մեկտեղ, դա հանգեցրեց նրան, որ անցյալ տարի Թուրքիայում գնաճը գերազանցեց 85 տոկոսը:

Թուրքիայի հարկաբյուջետային դժվարությունները նաեւ խորացան, երբ փետրվարի 6-ին երկրի հարավային շրջաններում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ՝ անօթեւան թողնելով միլիոնավոր մարդկանցեւ միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով:

Ըստ նախագծին ծանոթ աղբյուրների՝ գալիք ընտրությունների համար իշխող կուսակցության մանիֆեստում չի հիշատակվի Անկարայի վերջին տնտեսական քաղաքականությունը, փոխարենը կառաջարկվի վերադառնալ կուսակցության ավելի ուղղափառ մոտեցմանը:

Անանուն աղբյուրները նաեւ հայտնել են, որ Էրդողանը ցանկանում է նախկին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին գլխավոր դերը տալ տնտեսության կառավարման գործում։

«Տնտեսության նկատմամբ մոտեցումը շատ նման է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականի նախընտրական մանիֆեստի մոտեցումներին: Այսինքն՝ կուսակցությունը վերադառնում է իր ակունքներին»,- մեկնաբանել է այս նախագիծը պաշտոնական աղբյուրը՝ հավելելով, որ դրա վրա աշխատանքները հասել են եզրափակիչ փուլին։

Կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ մանիֆեստում չի հիշատակվում տնտեսության նոր մոդելը, այլ ընդգծվում են նախկինում պաշտպանվող սկզբունքները, ինչպիսին են գնաճի դեմ պայքարը, պետական հատվածի հաշվետվողականությունը եւ մրցույթների թափանցիկությունը:

Նա նշել է, որ Էրդողանի կողմից մանիֆեստի վերջնական հաստատում է անհրաժեշտ, եւ առայժմ նա որեւէ հատուկ կարծիք չի հայտնել։

«Եթե նա ընդունի մանիֆեստը, դա, ի վերջո, կհանգեցնի արմատական փոփոխությունների ինչպես նախարարների կաբինետում, այնպես էլ տնտեսության կառավարման մեջ»,- ասել է աղբյուրը։

Էրդողանի նպատակների թվում Շիմշեքի նշանակումն է եղել։

Ըստ աղբյուրի, եթե նա ստանձնի պաշտոնը, անխուսափելի են տնտեսական քաղաքականության, բյուրոկրատիայի եւ կաբինետի անդամների արմատական փոփոխությունները, «որպեսզի նրանք նրա հետ ներդաշնակ աշխատեն»։

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերը խորացրել են հարկաբյուջետային խնդիրները, որոնց բախվել է կառավարությունը մայիսին կայանալիք ընտրություններում ընտրողներին գրավելու համար։

Երկրաշարժերից հետո բյուջեի դեֆիցիտը փետրվարին աճել է մինչեւ 171 միլիարդ լիրա (9 միլիարդ դոլար), մինչդեռ նույն ամսին առեւտրային բալանսի դեֆիցիտը կազմել է 12,2 միլիարդ դոլար:

Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ Զախարովա
Ամենադիտված