Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչու Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանից ստացած «ժառանգությունից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած ՔՊ համագումարի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու տարիներ առաջ ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

«Սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում էին, որ մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում էր, որ միջոցներ էին ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար, որ կոռուպցիան դարձել էր հանրային հարաբերությունների առանցքային համակարգ, կարճ ասած՝ մարդիկ ազատ չէին, և մարդկանց ազատությունն ապահովված չէր։ Մարդանց իրավունքները ոտնահարվում էին պետական մակարդակում, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների և լծակների գործադրմամբ։ Այդ անազատությունն արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խիստ քվոտավորված էր, մարդիկ ներմուծում, արտահանում և ներդրումներ իրականացնում էին իշխանության վերնախավի թույլտվությամբ։ ՔՊ հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի և այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Շարունակելով՝ նա ընդգծեց՝ տեսնում էին, որ իրենց աչքի առաջ քայքայվում էին մարզերն ու բնակավայրերը, փակվում էին դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում էր, մարդիկ զրկվում էին կրթություն ստանալու իրավունքից, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետևողականորեն և շարունակաբար դառնալով միջազգային իզգոյ։

Այժմ առանձին կետերով անդարադառնանք Փաշինյանի նշած թեզերին և հասկանանք՝ ինչպես է փոխվել և փոխվել է արդյոք, թե ոչ իրավիճակը Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո:

Այո, այսօր Հայաստանում ընտրությունների մասսայական կեղծման մասին խոսելու առիթ չունենք, սակայն առանձին ցավալի դրվագներ դեռևս արձանագրվում են: Դիցուք՝ մամուլում հայտնված ահազանգերից մեկը միայն:

Այնուհետև Փաշինյանը հայտարարում է, որ առաջ  մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար: Այս տարվա մայիսին Հայաստանում մեկնարկել էին փողոցային ակցիաներ, որոնց պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր: Դրանց արդյունքում կալանավորվեցին մի քանի տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ, որոնցից շատերը այսօր շարունակում են մնալ բանտում: Առաջին անգամ Հայաստանում դատարանի դահլիճում արձանագրվեց կալանավորի մահ՝ ռեժիսյոր Արմեն Գևորգյանը շատերի կարծիքով բանտարկվել էր հենց իր սուր ընդդիմադիր քաղաքական հայացքները չթաքցնելու պատճառով:

Հաջորդը՝ հեռուստատեսային եթերը վերահսկվում էր, որ միջոցներ էին ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար: Արդյո՞ք այս իշխանությունները չէին, որ ընդունեցին համապատասխան փոփոխություններ ԶԼՄ-ի մասին օրենքում, որոնց արդյունքում  լրատվամիջոցների գործունեության, ազատ արտահայտվելու հնարավորությունները, մեղմ ասած, սահմանափակվեցին: Ընդդիմադիր հեռուստաալիքները պարբերաբար հայտնվում են ՀՌՀ թիրախում:

Հաջորդիվ Փաշինյանը նշում է, որ կոռուպցիան դարձել էր հանրային հարաբերությունների առանցքային համակարգ: 2019թ․-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ մյուս բոլոր մարմիններում կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները կկրճատվեն և կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին։ Սակայն, Հայաստանում հակակոռուպցիոն գործունեությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա և որևէ շոշափելի քայլ այս ուղղությամբ չկա: Փոխարենը՝ կան աննախադեպ պարգևավճարներ պետական համակարգում, ինչը նույնպես կոռուպցիա է՝ պարզապես այլ տեսակի և որակի:

Մարդանց իրավունքները ոտնահարվում էին պետական մակարդակում, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների և լծակների գործադրմամբ։ Դիցուք՝  Վեդիում ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ի ցուցակը գլխավորած հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը, ըստ էության, գնացել էր վա-բանկ` օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին խաղաքարտը և ամեն գնով փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակը: Այս հարցում էլ Սարգսյանին օգնության էր հասել Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը, որը Վեդու ՏԻՄ ընտրություններում հավաքել էր ամենաքիչ ձայները՝ 3346: Բայց իրավիճակն այնպես էր դասավորվել, որ  ընդդիմադիր Սպարտակ Թաթիկյանը չէր կարող միայնակ դառնալ Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, նա չէր հավաքել 50 %+ ձայն․ դա նշանակում է, որ առաջին պլան էր մղվում «Վեդեցի Գոջ» մականունը կրող երիտասարդը՝ Գագիկ Հակոբյանը: Մամուլը գրել էր, որ իշխանությունները ամեն ձև փորձել են ճնշում բանեցնել Հակոբյանի վրա, քանի որ վերջինս չէր համաձայնվում աջակցել Սարգսյանին: Նա այդ տեսակետը նաև հայտնել էր իր հրապարակային ելույթում:  Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում  Հակոբյանին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ հետո, «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին»: Ինչ է սա, եթե ոչ նախկինների ձեռագրի կրկնություն:

Փաշինյանը փաստում է, որ իրենց աչքի առաջ քայքայվում էին մարզերն ու բնակավայրերը: Թեև 2020թ. դեկտեմբերի համեմատ 2021թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը մոտ 3000 հոգով նվազել է, սակայն տոկոսային հարաբերակցությամբ գործազուրկների ամենամեծ թիվը ԵԱՏՄ երկրներում շարունակում է մնալ հենց Հայաստանում. նշված ժամանակահատվածում գործազուրկ է եղել ընդհանուր աշխատուժի 15,0%: Եթե նայում ենք վիճակագրությանը, բնականաբար, գործազուրկների մեծ մասը մարզերից են, մարզերից շարունակվում է նաև արտագաղթը:

Եվ թերևս ամենակարևորը՝  Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետևողականորեն և շարունակաբար դառնալով միջազգային իզգոյ: Իսկ ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Փաշինյանի և ՔՊ-ի ղեկավարած Հայաստանը, որից երես են թեքել գրեթե բոլոր դաշնակիցները, որը հաջողել է դիվանագիտական սկանդալներ հրահրել գրեթե բոլոր բարեկամ պետությունների՝ դիցուք Իրանի, Վրաստանի, ՌԴ-ի, Չինաստանի հետ և այսօր փաստացի ՀՀ ձայնը միջազգային ատյաններում պարզապես չի լսվում, իսկ Հայաստանի շահերը անտեսված են: Ինքնիշխանության ու սուվերենության վերջին ամենաթարմ կորուստը սեպտեմբերին էր, երբ թշնամու հարձակման արդյունքում օկուպացվեց ՀՀ սուվերեն տարածքի 127 քառակուսի կիլոմետր տարածք: Ինչ արեցին իշխանությունները ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ ոչինչ:

Ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում առկա են այն բոլոր խնդիրները, բացերը, որոնց վերացնելու համար տարիներ առաջ ստեղծվեց ՔՊ-ն: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք ՔՊ-ն արդարացրել է իր ստեղծումը և ընդհանրապես իր քաղաքական գոյությունը, եթե մենք բոլորս շարունակում ենք նույն, եթե ոչ ավելի գաղջ մթնոլորտում, քան առկա էր «նախկինների» օրոք...

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Ամենադիտված