Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է փնտրում ԿՀՎ-ի տնօրենը Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.ru-ն գրում է, որ կարիերային դիվանագետ, Ռուսաստանում նախկին դեսպան, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, այժմ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բյորնսը շտապ թռել է Երևան առանց ավելորդ հրապարակայնության: Ամերիկյան քաղաքականության այդ ցուցանիշը շատ ուշագրավ է։

Ինչպես շատերը համոզված էին, Բյորնսը պետք է կրկին ստանձներ պետքարտուղարի պաշտոնը, բայց Ջո Բայդենը նրան ուղարկել է ղեկավարելու ԿՀՎ-ն, որը նախկինում երբեք դիվանագետները չեն կառավարել: Ըստ երևույթին, հատուկ դեր է խաղացել ներկայիս միջազգային իրավիճակը և ամերիկյան «թիկնոց-դաշույն»-ի մասնագետների դիվերսիոն ակտիվ աշխատանքների անցման անհրաժեշտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի համար «երկրորդ ճակատներ»-ի ստեղծման ուղղությամբ։ Իսկ ԱՄՆ-ի հետախուզության նոր գլխավոր աշխատակիցը լավ է տիրապետում ռուսերենին և համարվում է նաև Հարավային Կովկասի և կոնկրետ Ղարաբաղի հարցով փորձագետ։ Այսինքն տիրապետում է այդ տարածաշրջանի թեմաներին, որտեղ ամերիկացիներն ամբողջ ուժով փորձում են ներս մտնել թուլացնելով անձամբ Վլադիմիր Պուտինի խաղաղապահ նախաձեռնությունների ազդեցությունը։ Եվ միաժամանակ կապել Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը։Բյորնսի այցի մեկ այլ էական նրբերանգ էլ կա. նա տիրապետում է նաև արաբերենին։ Եվ հենց այդ պահին Բայդենը շրջում էր Մերձավոր Արևելքով, և, կարծես թե, շատ օգտակար կլիներ նման մասնագետին, ինչպիսին գլխավոր լրտեսն է, ունենալ ձեռքի տակ՝ հատկապես Սաուդյան Արաբիայում։ Բայց նրան հրամայել են թռչել Երևան, ինչը միայն ցույց է տալիս այն շտապողականությունը, որը ԱՄՆ-ը ցուցաբերում է Հարավային Կովկասում, և որը ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի շահերի դեմ։ ԱՄՆ-ը ձգտում է լարվածություն ստեղծել Մոսկվայի դաշնակիցների շրջանում, և հատկապես այն դաշնակիցների շրջանում, որոնք արտասահմանում համարվում են ոչ այնքան կայուն։

Ուրեմն ինչու՞ է ԿՀՎ-ի ղեկավարը բառացիորեն շտապել Հայաստան՝ մի փոքրիկ երկիր, որտեղ արդեն իսկ գործում է ամերիկյան ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հայաստանի ղեկավարության հետ նրա հանդիպումների պաշտոնական արձանագրությունները չոր են ու ժլատ: Ոչ այլ ինչ, քան ընդհանուր արտահայտություններ համագործակցության զարգացման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին: Իհարկե, առանց նման քողածածկման անհնար է քննարկել շատ ավելի գաղտնի հարցեր։ Սակայն հանրության լայն շերտերի համար տարածվել է նաև վարկած, որ Բյորնսը և Փաշինյանը քննարկել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ապօրինի ունեցվածքի խնդիրը։ Փաշինյանի համար դա, իհարկե, սկզբունքային է, քանի որ Խաչատրյանին առաջադրված յուրացումների մեղադրանքները հնարավորություն են տալիս կապ հաստատել երկրի ողջ նախկին ղեկավարության հետ՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, ով հայտնի է ռուսական իր սերտ կապերով։ Խաչատրյանը ձերբակալվել է, ապա գրավի դիմաց ազատ արձակվել, և նույնիսկ շահել քաղաքացիական դատավարությունը Փաշինյանի և նրա մամուլի քարտուղարի դեմ ստիպելով նրանց ներողություն խնդրել չապացուցված մեղադրանքների բարձրաձայնման համար։ Նման կերպ ամերիկացիները, իհարկե, կարող են անձնական նվեր մատուցել Հայաստանի «բազմաուղղված» վարչապետին, որ գործ հարուցվի նախկին նախարարի առանձնատան առգրավման գործով։ Եվ, ինչպես ընդունված է դրա դիմաց Հայաստանի իշխանություններից պահանջել մի շարք այլ ծառայություններ։Բայց հանուն այդ նպատակի չարժեր, որ հենց ինքը՝ գլխավոր սցենարիստը, թռչեր օվկիանոսի վրայով և հասներ Երևան։ Հեռախոսային կապը և այլ կոդավորված ալիքները լավ էլ աշխատում են:

Հատկանշական է այն, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն են հանդիպել Թբիլիսիում, որը Անդրկովկասում գտնվող ամերիկյան բազան է։ Եվ հնարավոր է, որ Ուիլյամ Բյորնսը շտապում է ինչ որ կերպ ազդել հարևանների առանց այդ էլ երկար երկխոսության ընթացքի վրա։ Բայց պետք է  նաև համարձակվել ենթադրել, որ ամերիկացիներին շատ է անհանգստացնում երեք նախագահների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, առաջիկա հանդիպումը Իրանում։ Հատկապես համաշխարհային ազդեցության նոր բևեռի՝ ԲՌԻԿՍԻ-ի դիրքերի ամրապնդման ֆոնին, որտեղ մտնել արդեն պաշտոնապես ձգտում է Թեհրանը, ինչպես նաև Թուրքիան Պետդեպարտամենտի վերջին կտրուկ վերջնագրի ֆոնին։ Վաշինգտոնը Անկարայից պահանջում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Թեհրանին ուժով սպառնում է ընդհատել միջուկային նախագծերը։Հայաստանը սահմանակից է և՛ Թուրքիային, և՛ Իրանին։ Այդ իսկ պատճառով եռյակի գագաթնաժողովի մասնակիցները չեն կարող այդ երկիրը չներգրավել իրենց համագործակցության ծրագրերի իրականացման մեջ։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով կարող են անցնել այնպիսի կարևոր երթուղիներ, որոնք  ուղղակիորեն կկապեն Ռուսաստանը իր գործընկերների հետ։ Ուստի ԱՄՆ-ը չափազանց շահագրգռված է, որ Հայաստանը չմիանա համագործակցության որևէ այնպիսի ծրագրի, որը սկզբունքորեն նոր մթնոլորտ կստեղծեր այդ ենթատարածաշրջանում։ Այդ առաքելությունը հեշտ չէ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ռուսական բազմակողմ օգնությունից, և Իրանի և այժմ նաև Թուրքիայի հետ տնտեսական կապերի զարգացումը։ Բայց «գայթակղության» համար ընտրվել է փորձառու, լավատեղյակ դիվանագետ, որն ընդունակ է «հասարակ ուլունքներով» ցնցել տեղի քաղաքական գործիչներին։ Ե՛վ Բյորնսի հետ բանակցությունների սերտությունը, և՛ նրա ընդունման մակարդակը վկայում են այն մասին, որ Երևանում բարձրացվել են աշխարհաքաղաքական գլոբալ բնույթի հարցեր։ Թեև չկա այնպիսի գաղտնի բան, որը ակնհայտ չդառնա։ Եվ շուտով, ընդհանուր առմամբ, հայտնի կդառնա, թե ինչի շուրջ է եղել սակարկությունը։

Այնպես որ, եթե վաղը ՄԱԿ-ում Ռուսաստանի համար մեկ այլ կարևոր բանաձևի քվեարկության ժամանակ ևս Հայաստանի ներկայացուցիչը կրկին ձեռնպահ մնա, ապա դա մեծ զարմանք չպետք է առաջացնի։ Այդպիսին է ակտիվորեն սնուցվող բազմաուղղվածության մոտեցումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու
Ամենադիտված