Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեն ցանկանում Ղարաբաղը քննարկել հին ձևով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Kommersant.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ում անակնկալ հայտարարություն է արել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը խոսել է իր գործընկերների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավոք սրտի, ռուսաստանցի համանախագահը (դիվանագետ Իգոր Խովաևը) չի ընդունել հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը»։ Այս խոսքերը լիովին հակասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը։ «Սկզբունքորեն, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ», - ասել է նա Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը այցելել էր և՛ Բաքու, և՛ Երևան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության մամուլի ծառայության, նրա հետ հանդիպմանը «ընդգծել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, առանցքային դերը հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հենց տիկին Դոնֆրիդի այցի ֆոնին կոշտ քննադատության էր ենթարկել այդ ձևաչափը ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ համաժողովում։ «Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ նրան: Այդ հակաարդյունավետ խմբին պետք է ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն» ասել, այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա»,- ասել է նա։ Հետո էլ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հայտարարությունների փոխանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն է հաստատել այդ դիրքորոշումը։ Ինքը՝ Կարեն Դոնֆրիդը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան խմբագրության հետ, ըստ էության համաձայնություն է հայտնել այդ հարցում Երևանի դիրքորոշման հետ։ «Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ասում է, որ մենք աջակցում ենք գործընթացին Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա։ Ճշտող հարցին, թե իրեն չի՞ խանգարում այդ ձևաչափին Ռուսաստանի մասնակցությունը, տիկին Դոնֆրիդը բացասական է պատասխանել: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել այս ձևաչափով»,- վստահորեն ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը իրեն շատ ավելի է դուր եկել, քան Սերգեյ Լավրովի խոսքերը: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե, իհարկե, լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, մեղմ ասած տարօրինակ է։ Նա գործում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների ներքո, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մենք համատեղ հայտարարություն ենք ընդունել, որում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը»,- ասել է պարոն Փաշինյանը։ 

«Այն պայմաններում, երբ Բաքուն փաստացի հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Մինսկի խումբը, ըստ էության, մնացել է այն միակ ձևաչափը, որի շրջանակներում կարելի է քննարկել այդ հարցը,- Երևանի համար Մինսկի խմբի պահպանման կարևորությունն է բացատրել հայ քաղաքագետ Դավիթ Հարությունյանը «kommersant»-ին, - համանախագահների ձևաչափը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ այն թույլ է տալիս մանևրել միջնորդների միջև։ Եթե ​​Մինսկի խմբի աշխատանքը դադարեցվի, ապա  միայն երկու ակտիվ եռակողմ ձևաչափեր կմնան՝ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ։ Երկու ձևաչափերի շրջանակներում էլ կարելի է առաջնահերթ անվանել կարգավորման այնպիսի կոնկրետ միջոցառումները, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի հստակեցումը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ Նման պայմաններում, ըստ պարոն Հարությունյանի, Երևանին պարզապես այլ բան չի մնում, քան Մինսկի խումբը պահել լրատվական օրակարգում, թեև այդ ջանքերը դժվար թե արդյունավետ լինեն։ Արևմուտքի հետ կապերի ամրապնդման խաղադրույքը, ըստ նրա, նույնպես Հայաստանի համար ցանկալի արդյունք չի տա։ «Արևմուտքը դժվար թե վատթարացնի հարաբերությունները Բաքվի հետ, հատկապես հիմա, երբ ուկրաինական հակամարտության համատեքստում մեծացել է Ադրբեջանի դերը ԵՄ-ին էներգակիրների մատակարարման հարցում,- նշել է փորձագետը,-նման կերպ, չնայած  Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, Արևմուտքը դժվար թե պատրաստ լինի ակտիվորեն կասկածի տակ դնել Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքական ազդեցությունը»։

Մեկ այլ հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ստեղծված իրավիճակում «հետաքրքիր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ հանդես գալու» հնարավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, Երևանը պետք է հրավերներ ուղարկի ԵԱՀԿ բոլոր երեք համանախագահներին այցելելու Հայաստան «Ղարաբաղի ճակատագիրը և նրա կարգավիճակը քննարկելու համար»։ «Դա կարող է դառնալ այն միակ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայացուցիչները կկարողանան երկխոսություն վարել։ Նման նախաձեռնությունը կարող է նոր լիցք հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է «kommersant»-ի զրուցակիցը։ 

«Վաշինգտոնի հայտարարությունը շատ տարօրինակ է,- իր հերթին «kommersant»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Վաշինգտոնը գիտի Բաքվի դիրքորոշումը, և եթե նրանք որոշեն միտումնավոր ոտնահարել այդ հարցը և նյարդայնացնել ադրբեջանական կողմին, ապա դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»: Զրուցակիցը նաև ենթադրել է, որ «ԱՄՆ-ը փորձում է բարձրացնել իր նախաձեռնությունների օրինականությունը, իսկ Երևանն օգտվում է դրանից»։ Իսկ Մոսկվան, հավելել է պարոն Վելիզադեն, հասկացնում է, որ մտադիր չէ մասնակցել այդ խաղերին, հատկապես որպես լրացուցիչ խաղացող։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ
Ամենադիտված