Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը շտապում է օգնության քրդերին, Ռուսաստանը ամրանում է Թուրքիայի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել «Քրդական բանվորական կուսակցության հետ կապված ահաբեկիչների» դեմ Սիրիայի հյուսիսում, Իսլամական Հանրապետությունը իր մարտիկներին տեղափոխում է այնտեղ:

Այս մասին Reuters-ին հայտնել են Սիրիայի հյուսիսում գտնվող աղբյուրները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի կառավարության երեկվա նիստից հետո պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողներին ասել է, որ ռազմական գործողությունը «կսկսվի, երբ հարմար պահը գա»։ 

«Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են»,- ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը և հավելել. «Իսկ քրդերն ու արաբները մեր եղբայրներն են»:

Նշենք, որ ԱՄՆ-ը բացահայտորեն դեմ է Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությանը։ Վաշինգտոնը կարծում է, որ զինված էսկալացիան կխաթարի ԴԱԻՇ-ի դեմ պայքարը և կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը։

Իր հերթին Ռուսաստանը, որը դեռ հրապարակայնորեն չի հայտարարել իր անհամաձայնությունը Թուրքիայի ծրագրերի հետ, իր ստորաբաժանումները կենտրոնացնում է Սիրիայի հյուսիսում։

Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Բաշար ալ Ասադը, չնայած Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողությունների հնարավորությանը, շարունակում է իր ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում Ռուսաստանի հետ միասին։

Անկարայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակի կապիտան Յուսուֆ Համիդն ասել է, որ Իրանը նույնպես զինյալներ է ուղարկել տարածք՝ քրդերին աջակցելու համար: Նրա խոսքով՝ ռուսական բանակն ամրապնդում է իր դիրքերը Քոբանի, Այն Իսա, Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների շրջանում, որոնք Թուրքիայի ծրագրված հակաահաբեկչական գործողության հիմնական թիրախներն են։ Այս դիրքերը գտնվում են սիրիա-թուրքական սահմանից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա։

Al-Araby-al-Jadid-ի արաբական խմբագրությունը հայտնում է, որ թուրքական բանակի հարձակումը երկրի հյուսիսում կանխելու համար Դամասկոսից սիրիական բանակի էլիտար զորամաս է տեղակայվել, որի հրամանատարն է Մահեր ալ-Ասադը` Սիրիայի նախագահի հորեղբոր տղան։ Դիվիզիան արդեն գրավել է Հալեպի հյուսիսում գտնվող Մենանգ ռազմական օդանավակայանի և շրջակա մի շարք բնակավայրերի տարածքը։

Նշվում է, որ այս տարածքում ամրություններ են տեղադրվում, ստեղծվում են երկարաժամկետ կրակակետեր։ Ըստ լրագրողների՝ սիրիական զորքերը դիրքեր են գրավում թուրքական բանակի հարձակման ամենահավանական ուղղությամբ։

Միաժամանակ, Սիրիայի հյուսիսում նկատվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության առնվազն երկու համակարգ։ Նրանց տեսել են Թել Թամր բնակավայրի մոտ, այսինքն, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար։

Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այս հատվածում Սիրիայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացնում՝ «թշնամու օդային հարվածները» հետ մղելու նպատակով։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Սիրիայի հյուսիսում երկու զենիթահրթիռային համակարգերի տեղակայման պատճառը։

Միաժամանակ ակնկալվում է, որ հունիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Անկարա այցի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Թուրքիայի պլանները՝ կապված Սիրիայի հյուսիսում սպասվող օպերացիայի հետ։ Պատահական չէ, որ Լավրովին ուղևորության ժամանակ կուղեկցի «ռազմական փորձագետների խումբ»։

Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի դաշինքի» դաշտային հրամանատար, գեներալ Ֆերհատ Աբդի Շիրինը (Մազլում Քոբանի) հայտարարել էր, որ պատրաստ է սիրիական կառավարական ուժերի հետ ուս ուսի տված կռվել թուրքական բանակի դեմ։ Նրա խոսքով՝ Բաշար ալ-Ասադը պատրաստ է հակաօդային պաշտպանության համակարգեր կիրառել Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպասվող հարվածների դեմ։

Այսօր Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը պաշտոնապես հայտարարել են Ասադի կառավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը կայացվել է ռազմական խորհուրդների մասնակցությամբ քննարկումների ժամանակ։

Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում TRT Haber հեռուստաալիքի համար աշխատող մի խումբ լրագրողներ հայտնել են, որ անօդաչու սարքերի օգտագործմամբ քրդական ստորաբաժանումների դիրքերի վրա բարձրացվել են Սիրիայի և ՔԲԿ-ի դրոշները։

Թուրք լրագրողների դիտարկումների համաձայն՝ ՔԲԿ-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումները վերջին օրերին ակտիվորեն ամրապնդում են իրենց դիրքերը՝ կառուցելով ամրություններ և ճեղքելով նոր թունելներ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով «Պարտված» Իրանը պատասխանել է այնպես, որ միայն այրված ավերակներ են մնացել. Ամերիկային հարվածել են այնտեղ, որտեղ ցավոտ էՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հայաստանում բողոքի ցույցեր են Փաշինյանի քաղաքականության դեմՀրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը «ՀՀ նախկին վարչապետ. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար»Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Չորացած լոլիկներ. Ի՞նչ կլինի Հայաստանում ֆերմերների բողոքի ցույցերի հետԻրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Սուրբ Աննայի օր. պատմության այս օրը (26 հուլիս)Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայաստանում երկրաշարժ է զգացվել 66-ամյա կինը գտնվել է անտառում Իրանը կշարունակի հարվшծներ հասցնել ԱՄՆ թիրախներին մինչև թշնամnւ լիակատար հանձնվելը. Իրանի ԱԱԽ քարտուղար Հայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Զախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետո Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետ կապված Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կասպյան խողովակաշարի վրա Ուկրաինայի հшրձակումները հшրձակում են Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների դեմ․ Պեսկով Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըԹեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի և ՌԴ-ի այլ շրջաններ վրաՄրգային պատերազմներ. Հայաստանը ցանկանում է Ռուսաստանին փոխարինել ԱՄՆ-ով, կստացվի՞Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել էԻրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Haaretz -ը տեղեկացել է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցումՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարսը՝ բաց Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վերջին որսը փլուզումից առաջ. Հայ ձկնաբույծները տագնապ են բարձրացնում Ռուսաստան տանող ճանապարհի փակվելուց հետոՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան «Անտոկոս վարկեր և գումար Կատարից. Փաշինյանը կոռուպցիայի ազդանշաններ է ուղարկում» Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին. պատմության այս օրը (25 հուլիս)Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների
Ամենադիտված