Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մարտարվեստ այկիդո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այկիդոյի հիմնադիրը Մորիհեյ Ուեշիբան է, ով ծնվել է 1883 թվականին ազնվական, բայց աղքատ սամուրայների ընտանիքում։ Ուեշիբայի նախապապը ծառայել է Ճապոնիայի ռազմական տիրակալի՝ սյոգունի անձնական գվարդիայում, իսկ  հայրն աշխատել է որպես մարտարվեստի հրահանգիչ։ Ընտանիքի դիրքերը կայսր Մեյջիի օրոք բավականին կայուն էր, սակայն իրականացված բարեփոխումները, որոնք զրկել են սամուրայներին կարգավիճակից, առաջացրել է ընտանիքի կործանում ու անկում։

Երիտասարդ տարիներին Մորիհեյը շատ հիվանդ է եղել։ Նա իր հասակակիցների ծաղրի առարկան էր։ Հայրը նրան ուղարկել է սումոյի դպրոց, սակայն երիտասարդ Մորիհեյը չի կարողացել նշանակալի արդյունքների հասնել: 1901 թվականին Ուեշիբան տեղափոխվել է Տոկիո ապրելու։ Այնտեղ նա բավականին ժամանակ է հատկացրել բուդոյի արվեստի ուսումնասիրությանը, որտեղ զգալի հաջողությունների է հասել ձևավորելով ամուր մկաններ։ Սակայն շուտով նրա ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, նա հիվանդացել է։ Բժիշկներն ասել են, որ Մորիհեին չի կարողանա ապաքինվել։ Այդ հանգամանքը ստիպել է նրան վերադառնալ ապրելու ծնողների հետ Վակայամայում։ Մշտական ​​ֆիզիկական վարժությունների արդյունքում երիտասարդ Ուեշիբայի առողջությունը արագ վերականգնվել է և ապաքինվելուց հետո Մորիհեյը որոշել է չվերադառնալ Տոկիո, և գնալ ծառայելու բանակում, որտեղ աշխատել է որպես ձեռնամարտի հրահանգիչ։ Ուեշիբան բանակից վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել ջիու-ջուցուով։ 

Մորիհեյ Ուեշիբայի կյանքում կարևոր իրադարձություն է եղել նրա ծանոթությունը Տակեդա Սոկակուի հետ, ով այդ ժամանակ դասավանդում էր Դաիտո-րյու Այկի-ջուցու։ Այդ ծանոթությունը Մորիհեյին տվել է այն միտքը, որ մարտարվեստը, որքան էլ դաժան ու ագրեսիվ լինի, պետք է հիմնված լինի մարմնի ներդաշնակության և հավասարակշռության վրա։ Ուեշիբան ուսումնասիրել է «այկի» հասկացությունը, որը հետագայում հիմք է դարձել նրա կողմից մշակված մարտարվեստի համակարգի համար։ Մորիհեյը Այկիդոյի ապագայի բոլոր հնարքները վերցրել է Դաիտո-րյու դպրոցից, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նա շատ տպավորված է եղել այդ մարտարվեստին բնորոշ գործնական մոտեցման և հոգևոր բաղադրիչի համադրությամբ։

Ուեշիբան  իր սեփական դպրոցը բացել է 1922 թվականին: Սկզբում այն ​​կոչվում էր այկի-բու-ջուցու: Նոր մարտարվեստի բոլոր հնարքները ուղղված էին ոչ թե հարձակման փորձին, այլ պաշտպանության կազմակերպմանը։ Գրեթե բոլոր հնարքները, որոնք սովորեցնում էր Մորիհեյը, կարող էին օգտագործվել միայն թշնամու հարձակումից հետո: Հարվածները հանդես են եկել որպես լրացուցիչ տարրեր։ Վնասվածքները կանխելու համար մենամարտն ավարտվել է բազկի պարզ սեղմումով, ինչը վկայում էր նոր մարտարվեստի մարդասիրության մասին։

Այկիդոյի առաջին դպրոցը բացվել է 1939 թվականին Իվամի տաճարում: Ներկայումս այդ սինտոյական սրբավայրը ծառայում է որպես Այկիդոյի պաշտոնական կենտրոն։ 1941 թվականին առաջին անգամ ներկայացվել է Այկիդո պաշտոնական անվանումը, իսկ 1948 թվականին ստեղծվել է Այկիկայի ասոցիացիան։

Այկիդոն լայն տարածում է գտել 1950-60-ական թվականներին։ Բազմաթիվ ակումբներ են բացվել նոր մարտարվեստ սովորելու համար։ Մորիհեյը թոշակի է անցել ղեկավարությունը վստահելով որդուն։ Նրա միակ պայմանը եղել է կոշտ հիերարխիա և ենթակայություն պահպանելը։ Այս սկզբունքը գործում է մինչ օրս։

Ժամանակակից աշխարհում Այկիդոյի բոլոր պաշտոնական կազմակերպությունները Այկիկայի մասնաճյուղերն են և ձևավորվում են միայն նրա համաձայնությամբ։ Մյուս կազմակերպությունները ոչ ֆորմալ են՝ այկիդոյի իսկական ավանդույթից դուրս:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին
Ամենադիտված