Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանին զայրացնելու վտանգ. Հայաստանը ԿՀՎ աշխատակիցներին է ներքաշում Թուրքիայի հետ բանակցություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net–ը գրում է, որ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան արդեն նշանակել է իր ներկայացուցչին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բանակցություններում։ Դա ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։ Սա կարելի է համարել առաջին ծիծեռնակը՝ Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների 3 + 3 ձևաչափի շրջանակներում կայացած հանդիպման առաջին կոնկրետ արդյունքը (Վրաստանը, որը պետք է լիներ վեցերորդը առայժմ ձեռնպահ է մնացել բանակցություններին մասնակցելուց): Հետո Երևանն արձագանքել է Չավուշօղլուի խոսքերին հայտարարելով, որ առաջիկա օրերին կնշանակի նաև իր ներկայացուցչին՝ տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ամենահայտնի կերպարը Ժիրայր Լիպարիտանն էր, ով անցյալ շաբաթ այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության հետ։ Ժիրայր Լիպարիտանը ԱՄՆ–ի քաղաքացի է։ 1990-ականներին եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը։ Նա միշտ եղել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ակտիվ ջատագովը ընդունելով, որ Անկարան ունի որոշակի նախապայմաններ. 

–Երևանի հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից

–Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Բաքվի պայմաններով

 –Երևանի հրաժարումը Թուրքիայի դեմ որևէ տարածքային պահանջից:

Լիպարիտանը Հայաստանի քաղաքական հորիզոնից գրեթե անհետացել է 1998 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Հիմա նրա երկրորդ գալուստն է նկատվում։ Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ հանդիպումից հետո նա ասել է, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը սպառնալիք չեն Հայաստանի համար։ Հեշտ է ենթադրել, որ Ժիրայր Լիպարիտյանի հայտնվելն ուղղակիորեն կապված է եղել նրան Հայաստանից բանակցող նշանակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկության հետ։ Բայց կան խնդիրներ։ Նույնիսկ իշխող խմբակցությունում ոչ բոլորն են հավատացել, որ դա ճիշտ որոշում կլինի. շատերը Լիպարիտյանին օդիոզ ֆիգուր են համարում և Տեր-Պետրոսյանի ժամանակներից ընկալվում են որպես ԿՀՎ-ի անձ։ Եթե ​​հաշվի առնենաք այդ կարծիքը՝  հետևանքներն ակնհայտ են։ Փաշինյանը հասկացել է, որ հայկական կողմից բանակցողը պետք է ընդունելի ֆիգուր լինի ոչ միայն Թուրքիայի ու ԱՄՆ-ի, այլ նաև Ռուսաստանի համար, որը աջակցում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Իսկ Մոսկվան հազիվ թե անտարբեր լինի նրան, թե կոնկրետ ո"վ է ղեկավարելու այդ գործընթացը պաշտոնական Երևանի անունից։

Մի խոսքով, բանակցող գործիչի խնդիրը բարդ է, և տարբեր հաստատումների կարիք ունի։ Թերևս դա էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս Վաշինգտոն կատարած այցի պատճառներից մեկը, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում առկա է հերթապահ ձևակերպում, սակայն կարծես թե հիմնական թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է եղել։ Հիմա Հայաստանը նշանակել է բանակցող իր ներկայացուցչին: Դա Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, ով ժամանակին ապրել է Թուրքիայում և հետազոտություններ է կատարել թուրքական կազմակերպությունների դրամաշնորհներով։ Նրա թեկնածությունը, թերևս, Լիպարիտյանի նման օդիոզ չէ, իսկ Մոսկվայի համար ավելի ընդունելի։ Թեև Ռուբինյանը, ի թիվս այլ բաների, հայտնի է նրանով, որ ԵԽԽՎ-ում պաշտպանել է հակառուսական բանաձևը, հետո ասել, որ խառնել է քվեարկության կոճակները։ Ինչ վերաբերում է թուրքական կողմից բանակցողին՝ Սերդար Քըլըչին, երբ նա ԱՄՆ-ում դեսպան է եղել, մեծ ջանքեր է գործադրել արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Սա հիմք է տալիս ենթադրելու, թե ինչ տոնով է նա վարելու երկխոսությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը
Ամենադիտված