Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա այն աքիլեսյան գարշարպաը, որին հարվածելով կհասնեն հաջողության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարիբեկ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում նպաստեց քաղաքացիական հասարակության կայացմանն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Դա է պատճառը, որ «զարթնած» ժողովուրդը, տարբեր ֆորմատներով, պահանջում է արդարության վերականգնում: Սակայն ստեղծված արգասաբեր ժամանակահատվածում գտնվել են որոշ ժամկետնանց պրոիշխանական ուժեր (նախկին իշխանության մասին է խոսքը), որոնք ժողովրդական ալիքը փորձում են ծառայեցնել սեփական շահերի համար: Ասվածն առավել պատկերավոր ներկայացնելու համար դիտարկենք Արարատ ցեմենտի գործարանի գործադուլը: Ինչպես գիտեք, օրեր առաջ գործադուլ հայտարարած քաղաքացիները, ովքեր հստակ պահանջներ ունեին գործարանի ղեկավարությունից հավաքվել և պահանջում էին հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ պրոցեսը կասկած հարուցեց միանգամից, բացատրենք ինչու: Նախ Գագիկի Ծառուկյանն այն գործարարը չէ, ով կխուսափեր հանրության, հատկապես իր աշխատակիցների հետ առերեսվելուց: Նման միջադեպի բազմիցս ենք ականատես եղել, երբ որոշակի խնդրի դեպքում Ծառուկյանն անմիջապես արձագանքել է և միանգամից խնդրին լուծում է տվել: Եվ այդ առումով նման ակցիաների կարիք չէր լինի, հարկավոր էր ուղղակի դիմել և ընդունելություն, հանդիպում միանշանակ կկայանար: Երկրորդ, հստակ ուլտիմատումներ են ձևակերպվել, որոնք չունեն ոչ իրավական, ոչ էլ տրամաբանական բացատրություն: Դեռևս համատարած տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանից ի վեր, Գագիկ Ծառուկյանի կողմից, հավատարագրմված ընկերության ղեկավարության ներքո գործող ոչ մի հիմնարկությունում, տոտալ կրճատումներ չեն եղել, ինչպես եղան այդ նույն ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքով մեկ: Նույն ցեմենտի գործարանում, որտեղ այսօր աշխատում է շուրջ 1200 մարդ, երբեք չի եղել աշխատակիցների կրճատում: Դեռ ավելին, գործարանը չունենալով այդքան աշխատուժի պահանջ, շարունակում է իր գործունեությունը ի վնաս սեփական եկամուտների: Այսինքն փաստացի ունենալով մոտ 600 աշխատատեղ, գործարանը շարունակում է պահել 1200 աշխատող: Այս ամբողջը իմանալուց հետո, արդեն իսկ պարզ է դառնում, որ այս ակցիաները ուղղորդված են վերը նշված պրոիշխանական ուժերի կողմից, որոնք կորցրել են իրենց քունն այն պահից ի վեր, երբ Ծառուկյանը միացավ համաժողովրդական շարժմանն ու միասնական ուժերով հասան հաջողության: Ինչևէ ուղորդող ուժերը չեն էլ գիտակցում, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի ի օգուտ աշխատակցի և հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի ժողովրդական գործչի համբավը ավելի ուժգին թափով է տարածում գտնելու, ինչի դեմ անօգուտ պայքարում են որոշ օդիոզներ: Ինչպես արդեն նշվել է մամուլում, գործարանի ղեկավարությունը կքննարկի ստեղծված իրավիճակն ու աշխատավարձի բարձրացման պահանջը և այս ամսի 25-ին կհայտնի որոշման մասին: Պարզ է, որ ցանկացած դեպքում որոշումն ունենալու է օբյեկտիվ բովանդակությունը, որին համամիտ են լինելու բոլորը, սակայն խնդիրը կայանում է նրանում, թե դրանից հետո «հղի մնացած» ուժն իր կազմով ի՞նչ սադրանք կնախապատրաստի ապագայի համար: Մեծ հաշվով ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ նրա համակիրները այդ առումով անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ծառուկյանի անցած ուղին և գործունեությունը չունի խոցելի և ոչ մի կետ՝ աքիլեսյան գարշապար, որին հարվածելով հնարավոր կլինի հասնել հաջողության:

 
Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասումՎարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են Ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում Իրանում պատերազմի հետևանքներինՈւրալով. Ուկրաինայից հետո մենք ստիպված կլինենք զբաղվել նաև Հայաստանով և ՂազախստանովՊուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Վթար․ ջուր չի լինիՁայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Սելֆի Հուդայի հետ. Մոսկվայի հայերը տեսախցիկների առջև ամոթի ֆոտոսեսիա են կազմակերպել Փաշինյանի համարԻ՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»Հայաստանում երկրարժ գրանցվեցԲողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Կովկասի երկար հիշողությունը. Ինչպես է անցյալը ձևավորում ներկան Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում և Հարավային Օսիայում Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»2 երիտասարդների մարմինները հայտնաբերվեցին«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի․ պատմության այս օրը (04 ապրիլ)Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան Ռուսական անօդաչու սարքը բախվել է 16-հարկանի շենքի․ տուժածներ կան Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Սպասվում են անձրևներ ամբողջ օրվա ընթացքում Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Ողբերգական դեպք․ որոնում են ջրահեղձ եղած երիտասարդների մարմիններըԱվագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում. «Հրապարակ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ» Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Էրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելԹրամփը 100%-ի չափով մաքսատուրք է սահմանել դեղագործական արտադրանքի ներմուծման համար Հռոմի Պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել hակամարտությունը
Ամենադիտված