ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա այն աքիլեսյան գարշարպաը, որին հարվածելով կհասնեն հաջողության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարիբեկ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում նպաստեց քաղաքացիական հասարակության կայացմանն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Դա է պատճառը, որ «զարթնած» ժողովուրդը, տարբեր ֆորմատներով, պահանջում է արդարության վերականգնում: Սակայն ստեղծված արգասաբեր ժամանակահատվածում գտնվել են որոշ ժամկետնանց պրոիշխանական ուժեր (նախկին իշխանության մասին է խոսքը), որոնք ժողովրդական ալիքը փորձում են ծառայեցնել սեփական շահերի համար: Ասվածն առավել պատկերավոր ներկայացնելու համար դիտարկենք Արարատ ցեմենտի գործարանի գործադուլը: Ինչպես գիտեք, օրեր առաջ գործադուլ հայտարարած քաղաքացիները, ովքեր հստակ պահանջներ ունեին գործարանի ղեկավարությունից հավաքվել և պահանջում էին հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ պրոցեսը կասկած հարուցեց միանգամից, բացատրենք ինչու: Նախ Գագիկի Ծառուկյանն այն գործարարը չէ, ով կխուսափեր հանրության, հատկապես իր աշխատակիցների հետ առերեսվելուց: Նման միջադեպի բազմիցս ենք ականատես եղել, երբ որոշակի խնդրի դեպքում Ծառուկյանն անմիջապես արձագանքել է և միանգամից խնդրին լուծում է տվել: Եվ այդ առումով նման ակցիաների կարիք չէր լինի, հարկավոր էր ուղղակի դիմել և ընդունելություն, հանդիպում միանշանակ կկայանար: Երկրորդ, հստակ ուլտիմատումներ են ձևակերպվել, որոնք չունեն ոչ իրավական, ոչ էլ տրամաբանական բացատրություն: Դեռևս համատարած տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանից ի վեր, Գագիկ Ծառուկյանի կողմից, հավատարագրմված ընկերության ղեկավարության ներքո գործող ոչ մի հիմնարկությունում, տոտալ կրճատումներ չեն եղել, ինչպես եղան այդ նույն ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքով մեկ: Նույն ցեմենտի գործարանում, որտեղ այսօր աշխատում է շուրջ 1200 մարդ, երբեք չի եղել աշխատակիցների կրճատում: Դեռ ավելին, գործարանը չունենալով այդքան աշխատուժի պահանջ, շարունակում է իր գործունեությունը ի վնաս սեփական եկամուտների: Այսինքն փաստացի ունենալով մոտ 600 աշխատատեղ, գործարանը շարունակում է պահել 1200 աշխատող: Այս ամբողջը իմանալուց հետո, արդեն իսկ պարզ է դառնում, որ այս ակցիաները ուղղորդված են վերը նշված պրոիշխանական ուժերի կողմից, որոնք կորցրել են իրենց քունն այն պահից ի վեր, երբ Ծառուկյանը միացավ համաժողովրդական շարժմանն ու միասնական ուժերով հասան հաջողության: Ինչևէ ուղորդող ուժերը չեն էլ գիտակցում, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի ի օգուտ աշխատակցի և հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի ժողովրդական գործչի համբավը ավելի ուժգին թափով է տարածում գտնելու, ինչի դեմ անօգուտ պայքարում են որոշ օդիոզներ: Ինչպես արդեն նշվել է մամուլում, գործարանի ղեկավարությունը կքննարկի ստեղծված իրավիճակն ու աշխատավարձի բարձրացման պահանջը և այս ամսի 25-ին կհայտնի որոշման մասին: Պարզ է, որ ցանկացած դեպքում որոշումն ունենալու է օբյեկտիվ բովանդակությունը, որին համամիտ են լինելու բոլորը, սակայն խնդիրը կայանում է նրանում, թե դրանից հետո «հղի մնացած» ուժն իր կազմով ի՞նչ սադրանք կնախապատրաստի ապագայի համար: Մեծ հաշվով ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ նրա համակիրները այդ առումով անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ծառուկյանի անցած ուղին և գործունեությունը չունի խոցելի և ոչ մի կետ՝ աքիլեսյան գարշապար, որին հարվածելով հնարավոր կլինի հասնել հաջողության:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular