Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները, սահմանային լարվածությունն ու դիվանագիտական կուլիսային անցուդարձերը հերթական անգամ ցույց են տալիս, որ հարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կտրուկ արտաքին քաղաքական մանևրները, հատկապես Մոսկվայի հետ հարաբերություններում նկատվող հապշտապ զարգացումները, լրջագույն մտահոգությունների ու քննարկումների առիթ են տալիս առաջիկա հնարավոր էսկալացիաների համատեքստում։

Այս և տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հանդես է եկել ուշագրավ դիտարկումներով ու նախազգուշացումներով։ Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում անսպասելի փոփոխություն է կրել։ Ընդամենը օրեր առաջ Բաքուն խիստ նոտա էր հղել Մոսկվային՝ կապված Ուկրաինայի տարածքում ադրբեջանական պետական «ՍՈԿԱՐ» (SOCAR) ընկերության օբյեկտներին հասցված հարվածների հետ, սակայն անմիջապես դրանից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, թե երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները լիովին լուծված են։

Բաքվի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների այսպիսի շտապողականությունը պատահական չէ և կրում է սեզոնային ու ռազմավարական բնույթ։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա, ամռանը սկսում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ արդեն աշնանը դիմում է ռազմական գործողությունների։ Այս աշնանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, և մեծ է լրջագույն ռազմական բախումների հավանականությունը։ Որպես պատրվակ կարող է օգտագործվել վերջին ամիսներին ակտիվացած «Արևմտյան Ադրբեջանի» թեզը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պահանջը։ Բացի այդ, Ալիևին սեփական իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է «մշտական թշնամի», որին հնարավոր կլինի պարբերաբար հաղթել, որպեսզի սեփական ժողովուրդը չսկսի հիշել կոռուպցիայի, թալանված միլիարդավոր դոլարների և Ալիևների ընտանիքի արտասահմանյան հաշիվների մասին։

Աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստում Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Իրանի վրայով անցնող ճանապարհ» չի լինելու, ինչը Բաքվում հստակ գիտակցում են։ Այս պարագայում սխալվում են հայաստանյան այն շրջանակները, որոնք հույսեր են կապում Եվրոպայի կամ Արևմուտքի հետ։ Ադրբեջանը Եվրոպային նստեցրել է «նավթային ասեղի» վրա, իսկ Իսրայելին ու ԱՄՆ-ին ներգրավել է իր տարածքում՝ Իրանի դեմ ուղղված հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի բազաների միջոցով։ Արդյունքում արևմտյան ուժերը չեն միջամտելու, և Ադրբեջանի համար դեպի Հայաստան ճանապարհն ազատ է։

Ստեղծված իրավիճակում Արշակ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկում ՀՀ գործող կառավարությանը՝ անվանելով այն ապաշնորհ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու և նոր պատերազմը կանխելու համար հայկական կողմը պետք է հրատապ կերպով կարգավորի ու ամբողջությամբ վերականգնի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից
Ամենադիտված