ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները, սահմանային լարվածությունն ու դիվանագիտական կուլիսային անցուդարձերը հերթական անգամ ցույց են տալիս, որ հարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կտրուկ արտաքին քաղաքական մանևրները, հատկապես Մոսկվայի հետ հարաբերություններում նկատվող հապշտապ զարգացումները, լրջագույն մտահոգությունների ու քննարկումների առիթ են տալիս առաջիկա հնարավոր էսկալացիաների համատեքստում։

Այս և տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հանդես է եկել ուշագրավ դիտարկումներով ու նախազգուշացումներով։ Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում անսպասելի փոփոխություն է կրել։ Ընդամենը օրեր առաջ Բաքուն խիստ նոտա էր հղել Մոսկվային՝ կապված Ուկրաինայի տարածքում ադրբեջանական պետական «ՍՈԿԱՐ» (SOCAR) ընկերության օբյեկտներին հասցված հարվածների հետ, սակայն անմիջապես դրանից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, թե երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները լիովին լուծված են։

Բաքվի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների այսպիսի շտապողականությունը պատահական չէ և կրում է սեզոնային ու ռազմավարական բնույթ։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա, ամռանը սկսում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ արդեն աշնանը դիմում է ռազմական գործողությունների։ Այս աշնանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, և մեծ է լրջագույն ռազմական բախումների հավանականությունը։ Որպես պատրվակ կարող է օգտագործվել վերջին ամիսներին ակտիվացած «Արևմտյան Ադրբեջանի» թեզը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պահանջը։ Բացի այդ, Ալիևին սեփական իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է «մշտական թշնամի», որին հնարավոր կլինի պարբերաբար հաղթել, որպեսզի սեփական ժողովուրդը չսկսի հիշել կոռուպցիայի, թալանված միլիարդավոր դոլարների և Ալիևների ընտանիքի արտասահմանյան հաշիվների մասին։

Աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստում Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Իրանի վրայով անցնող ճանապարհ» չի լինելու, ինչը Բաքվում հստակ գիտակցում են։ Այս պարագայում սխալվում են հայաստանյան այն շրջանակները, որոնք հույսեր են կապում Եվրոպայի կամ Արևմուտքի հետ։ Ադրբեջանը Եվրոպային նստեցրել է «նավթային ասեղի» վրա, իսկ Իսրայելին ու ԱՄՆ-ին ներգրավել է իր տարածքում՝ Իրանի դեմ ուղղված հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի բազաների միջոցով։ Արդյունքում արևմտյան ուժերը չեն միջամտելու, և Ադրբեջանի համար դեպի Հայաստան ճանապարհն ազատ է։

Ստեղծված իրավիճակում Արշակ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկում ՀՀ գործող կառավարությանը՝ անվանելով այն ապաշնորհ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու և նոր պատերազմը կանխելու համար հայկական կողմը պետք է հրատապ կերպով կարգավորի ու ամբողջությամբ վերականգնի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular